Posted in Գրականություն 9

Գրականություն

1. Կարդա տեքստը, գրառում արա բառերի ճամփորդության մասին։ Պարզիր՝ լեզվական ի՞նչ երևույթ է պատճենումը։ Հիշիր լեզվական ուրիշ երևույթներ, որ այս տեքստերում հանդիպել ես։

Քանի որ մեր լեզուն շատ հին ժամանակներից է ստեղծվել և անընդհատ փոփոխվել է, տարբեր բառեր մինչև այսօր եկել են նույն ձևով, բայց նաև կան բառեր, որոնք մոռացվել են կամ ձևափոխվել։ Նաև կան բառեր, որ պատճենվել են այլ լեզուներից։ Պատճենումը այն գործընթացն է, երբ ինչ-որ լեզվից ինչ-որ բառ են վերցնում, բառացի թարգմանում և իրենց լեզվում այն մտցնում ու օգտագործում։ 


2. Դատող, բոլոր, մարդկանց, անշուշտ, վատ, սակայն, պիտի խոսվի, հենց, եթե, նշանակում է, ունեցել ենք, այժմ, երրորդ բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր

Դատող-ենթակայական, պարզ, ներգործական
Բոլոր-որոշյալ դերանուն
Մարդկանց-գոյական, սեռական, անձանիշ, հոգնակի
Անշուշտ-
Վատ-որակական ածական
Սակայն-մենադիր շաղկապ
Պիտի խոսվի-հարկադրական
Հենց-ստորադասական շաղկապ
Եթե-ստորադասական շաղկապ
Նշանակում է-անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-րդ դեմք, պարզ, չեզոք
Ունեցել ենք-վաղակատար ներկա, 1-ին դեմք, հոգնակի, պատճառական, ներգործական
Այժմ-
Երրորդ-դասական թվական

Տեքստ

Ասում եմ, ասում ես, և ստացվում է բամբասանք («Բառերի խորհրդավոր աշխարհից», Պետրոս Բեդիրյան)

Առողջ դատող բոլոր մարդկանց միահամուռ կարծիքն անշուշտ այն է, որ բամբասանքը վատ բան է։ Սակայն այստեղ այդ մասին չէ որ պիտի խոսվի, այլ հենց բայի մասին։
Եթեբառացի բացատրելու լինենք բամբասանք-ը, ապա պիտի ասենք, որ այն նշանակում է «ասում եմ-ասում ես անելը»։ Բացատրությունը մի քիչ կարծեք խորթ է, բայց իրականում այդպես է որ կա։

Շատ հին ժամանակներում ունեցել ենք այժմ մոռացված բալ («ասել. խոսել») բայը, որի ներկա ժամանակի գրաբարյան առաջին և երկրորդ դեմքերը կլինեին՝ բամ («ասում եմ, խոսում եմ»), բաս («ասում ես…»)։ Կցեք այս երկու ձևերը, դրանց միացրեք -անք գոյականակերտ վերջածանցը, և ահա բառը պատրաստ է։

Կարծում եք միայն ա՞յս բառն է այդպես կազմված։ Ոչ։ Եթե լսեք, որ արևմտահայն ասի՝ «Հա՛յդե, ջա՛նըմ, դուն գործիդ նայե, ըսի ըսավներուն (=բամբասանքներին) ականջ մի՛ կախեր»,- իմացեք, որ հանդիպել եք նույն «տրամաբանությամբ» կառուցված բառի. ըսի «ասացի»+ըսավ «ասաց»։

Անշուշտ ծանոթ եք Սայաթ-Նովային ու Գաբրիել Սունդուկյանին, նրանց միջոցով՝ Թիֆլիսի բարբառին։ Այստեղ կա կոսե, որ նշանակում է «ասում է». «Մարքրիտիս տեսիլ է ու հավնիլ է, կոսե…3 («խաթաբալա«)։ Գրաբարն էլ ուներ ասէ ձևը, որ նշանակում էր դարձյալ «ասում է»։ Միացրեք այս երկուսը և կստանաք մի երրորդ բառ՝ ասեկոսե, որ կրկին նշանակում է «բամբասանք». «Այդ բոլորն ասեկոսեներ ենխ մի հավատա»։

Եթե ուշադիր նայենք բաս ձևն ու նրա իմաստը կտեսնենք նաև բարբառային բասեբաս մտնել արտահայտության մեջ, որ նշանակում է «շաղակրատել. վիճել», և որը գործածել է Նար-Դոսը « Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց…» նորավեպում. «- Դե, քիչ բասեբաս մտեք, գլուխս ցավում ա,- բարկացավ տատն իրեն հատուկ բարեսրտությամբ»։

Իսկ եթե մի քիչ էլ հեռու գնանք, կտեսնենք կապը բաս բայաձևի ձևի ու բա՜ս (=ասում ես, էլի») միջանկյալ արտահայտության միջև, որն ունի մի քանի իմաստներ՝ «բա, հապա. ուրեմ. իհարկե», որոնք բոլորն էլ կան Հովհաննես Թումանյանից քաղված այս օրինակներում. «- Բաս էս ո՞նց պտկ ըլիլ» («Քեռի Խեչանը»), «-… Տեսնեմ սա ջրին է վազում. ասի՝ բաս սրա բանը խարաբ է…» («Արջաորս»), «-Ապի, սրանք ժամ ունե՞ն…։ -Ունեն, բա՛ս…» («Գիքորը»)։

Դառնալով բալ-ին՝ պիտի ասեմ, որ սրանից է նաև բայ տերմինը, որ փաստորեն նշանակում է « ասելը, խոսելը»։ Եվ որպեսզի սրանց կապը ձեզ համոզի, համեմատեք ռուսերեն глагол «բայ», որ ժամանակիին նշանակել է նաև «խոսք», որից глаголать «խոսել» և разглагольствовать «բարբաջել, շաղակրատել»։ Թե՛ հայերեն բայ, թե ռուսերեն глагол տերմինները պատճենված են լատիներեն verbum /վե՛րբում/ -ից, որ նշանակում էր «խոսք» և «բայ» ( verbo /վե՛րբո/ «խոսել»)։

Posted in Գրականություն 9

Գրականություն

1. Կարդա տեքստը, առանձնարցու այն հատվածները, որտեղ երևում են խնդրել, ուզել, հայցել բառերի բացատրությունները։

Այստեղ խնդրես բայը թե՛ ձևով, թե՛ իմաստով գրաբարյան է, նշանակում է «փնտրում ես»։

Եվ եթե ավելացնենք, որ հուզել (գրաբար ուղղագրությամբ՝ յուզել) «փնտրել» և ուզել նույնարմատ բայեր են։

Հայցել-ը նույնպես գրաբարում հանդիպում էր «փնտրել» նախնական իմաստով։


2. Արդի հայերենի բացատրական բառարանից ճշտիր, թե էլ ինչ է նշանակում խնդիր բառը։ Ամենաանսպասելիները գրառիր բլոգումդ։

Խնդիր- գործ, բան, էություն


3. Տեքստում օգտագործված քերթված բառի բացատրությունը գտիր բառարանից։

Քերթված-բանաստեղծություն


4. Տեքստից գտիր մակբայները, որոշիր տեսակները։

Դեռ-ժամանակ
Ամենևին-չափ


5. Գտիր դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, դեմքը, թիվը, կազմությունը, սեռը։

Հիշում եք-անկատար ներկա, սահմանական, հոգնակի, 2-րդ դեմք, պարզ, ներգործական
Նշանակում է-անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-րդ դեմք, պարզ, չեզոք
Փնտրում ես-անկատար ներկա, սահմանական, եզակի, 2-րդ դեմք, պարզ, ներգործական
Կանգնած էր-
Հնչում է-անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-րդ դեմք, պարզ, չեզոք
Չի նշանակում-անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-րդ դեմք, պարզ, չեզոք
Մոռացվել է-վաղակատար ներկա, եզակի, 3-րդ դեմք, սոսկածանցավոր, ներգործական
Խնդրել-անորոշ, պարզ, չեզոք
Որոնել-անորոշ, պարզ, չեզոք
Պահպանվել է-վաղակատար ներկա, եզակի, 3-րդ դեմք, կրավորական, կրավորական
Եկած-հարակատար, անկանոն բայ, չեզոք
Գնանք-անկատար ներկա, սահմանական, հոգնակի, 1-ին դեմք, պարզ, չեզոք
Փնտրել-անորոշ, պարզ, ներգործական
Ավելացնենք-անկատար ներկա, սահմանական, հոգնակի, 1-ին դեմք, սոսկածանցավոր, ներգործական
Կստացվի-
Սիրում էր-անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-ին դեմք, պարզ, ներգործական
Օգտագործել-անորոշ, պարզ, չեզոք
Ուզել-անորոշ, պարզ, չեզոք
Գործածում էր-անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-ին դեմք, պարզ, չեզոք
Հայցել-անորոշ, պարզ, չեզոք
Ասենք-անկատար ներկա, սահմանական, հոգնակի, 1-ին դեմք, պարզ, ներգործական
Հանդիպում էր-անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-ին դեմք, պարզ, չեզոք
Տեսնում ենք-անկատար ներկա, սահմանական, հոգնակի, 1-ին դեմք, սոսկածանցավոր, ներգործական
Չէր գտնվում-անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-ին դեմք, կրավորական, կրավորական
Փնտրում էին-անկատար ներկա, սահմանական, հոգնակի, 3-ին դեմք, պարզ, ներգործական
Հուզել-անորոշ, պարզ, չեզոք
Կդառնա-
Ունենք-անկատար ներկա, սահմանական, հոգնակի, 1-ին դեմք, սոսկածանցավոր, չեզոք
Արտահայտվում են-անկատար ներկա, սահմանական, հոգնակի, 3-ին դեմք, կրավորական, կրավորական

Փնտրե՞լ, թե՞ ուզել (Պ. Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

Հիշո՞ւմ եք Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Մահ քաջորդվույն» հայրենաշունչ բանաստեղծության առաջին տողերը.
Դու զո՞վ խնդրես, մա՛յր իմ անույշ,
Ե՛կ, մի՛ դողար, մոտցի՛ր հոս.
Անլաց աչոք դիտե՛ զորդիդ
Ու յուր վերքերն արյունահոս…

Այստեղ խնդրես բայը թե՛ ձևով, թե՛ իմաստով գրաբարյան է, նշանակում է «փնտրում ես»։ Եվ քանի որ Պեշիկթաշլյանի ստեղծագործությունների լեզուն դեռ մոտ էր կանգնած գրաբարին, ուստի բառի նման գործածությունը այստեղ միանգամայն բնական է հնչում։
Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, թե նրանից հետո մոռացվել է խնդրել բայի այդ նախնական իմաստը։ Ահա մի քառատող Հովհաննես Թումանյանի «Կորուստից հետո» քերթվածից։

Խնդրի՛ր, սիրտ իմ կարոտակեզ,
Սիրտ իմ պանդուխտ, վշտաբեկ,
Խնդրիր նրան, որ այլևս քեզ
Սփոփելու չէ երբեք։

Մինչև օրս էլ խնդրել բայի արմատի նախնական՝ «որոնել» իմաստը պահպանվել է հնուց եկած շատ բարդ բառերի կազմում, ինչպես՝ արկածաԽՆԴԻՐ, որ բառացի նշանակում է «արկածներ փնտրող», բախտաԽՆԴԻՐ՝ «բախտ որոնող», քինաԽՆԴԻՐ, նույնիսկ վրեժԽՆԴԻՐ… Ինչո՞ւ հեռու գնանք. խնդիր բառն ինքը հենց փաստորեն նշանակում է մի, ասենք թե, թվաբանական առաջադրանք, որի լուծումը պետք է փնտրել։
Ու բավական է այդ բառի վրա ավելացնենք մի -ք ածանց, կստացվի նոր բառ, նոր իմաստ. խնդիրք արդեն նշանակում է «խնդրանք, հայց»։
Գրաբարը, ուրեմն, սիրում էր խնդրել օգտագործել «փնտրել» իմաստով, իսկ «ուզել» նշանակությամբ գործածում էր հայցել-ը։
Բայց ի՞նչ ասենք, որ «զարմանալի զուգադիպությամբ», այս հայցել-ը նույնպես գրաբարում հանդիպում էր «փնտրել» նախնական իմաստով, ինչպես այդ տեսնում ենք Ղևոնդ Մեծպատմիչի հետևյալ նախադասության մեջ. «… Զի ոչ էր գիւտ (գյուտ) զոր հայցէին, գտանել պահանջումն սակի արծաթոյն (արծաթույն)… » («Չէր գտնվում, ինչ որ փնտրում էին՝ պահանջվող արծաթի չափը»)։
Եվ եթե ավելացնենք, որ հուզել (գրաբար ուղղագրությամբ՝ յուզել) «փնտրել» և ուզել նույնարմատ բայեր են, ապա պարզ կդառնա, որ այստեղ մենք գործ ունենք իմաստաբանական հետաքրքրական մի երևույթի հետ. մեր լեզվում այդ երկու հասկացությունները («փնտրել» և «ուզել») արտահայտվում են միևնույն արմատով։

Posted in Գրականություն 9

Գրականություն

Կարդա տեքստը։ Շարադրիր, Ամանորի ավանդույթները, նշիր՝ հնում մեր նախնիներն ինչպես էին տոնում Ամանորը։ Ո՞ր սովորույթները կցանկանայիր վերականգնել։

Հնում մեր նախնիները Նավասարդի ժամանակ տարբեր հետաքրքիր խաղեր էին խաղում։ Օրինակ՝ աղջիկներ էին առևանգում, իրար հետ մրցում մարտիկներով և այլն։ Այն ժամանակ մարդիկ հատուկ թխվածքներ են պատրաստել, որոնց մեջ պահված է եղել մետաղադրամ։ Նաև պատրաստել են այնպիսի հացեր, որոնցով գուշակություններ էին անում։ Այն ժամանակ նույնպես մարդիկ իրար հյուր էին գնում։ Ազատվում էին հին իրերից և բարիշում իրար հետ։ Այս ամենից շատ քիչ բան է պահպանվել։ Այն ժամանակ Նավասարդը լինում էր աշնանը և ամռանը, իսկ հիմա ձմռանը, դրա համար շատ բաներ դժվար է անել։ Օրինակ՝ մրցումներ կազմակերպելը։ Ես կուզեի հետ բերել այն ավանդույթը, որ մարդիկ ամբողջ ընտանիքով էին նշում Նոր տարին։

Ի՞նչ է նշանակում հոլովում բառը տեքստում։
Գտիր թվականները, որոշիր տեսակները։

Չորս—բացարձակ թվական
Առաջին—դասական թվական
Տասնմեկ—բացարձակ թվական
Ինը—բացարձակ թվական
XI—դասական թվական
33-րդ—դասական թվական


Մեկական որակական և հարաբերական ածական դուրս գրիր տեքստից։

Որակական—սրտագին, Հարաբերական—անամպ

Նոր տարի, Ամանոր, Նավասարդ (Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

-Շնորհավոր Նոր տարի…
-Ամանորի առիթով հաճեցեք ընդունիլ սրտագին շնորհավորություններս…
Այսպես բյուր մաղթանքների հեղեղներ են հորդում աշխարհի չորս ծագերում ապրող մարդկանց շուրթերից ու սրտերից, մաղթանքներ բարօրության ու քաջառողջության, խաղաղ, անամպ երկնքի ու բարգավաճման…
Մեր նախնիները, որ սովորել էին տարիների հոլովումը հաշվել Երկրի ու Արևի, ամիսներինը՝ Երկրի ու Լուսնի «փոխհարաբերությամբ», մի առանձին հաճույքով էին «բռնում» պահը տարվա նորոգման և երազում էին իրենց կյանքն էլ նորոգված տեսնել՝ նոր տարվա հետ։ Անրջում էին պահել այն, ինչ ունեին՝ կյանք, տուն, օջախ, զավակներ, ազգ։

Նոր տարի, Ամ նոր։
Զուտ հայկական բառեր։ Եվ երբ սովորեցինք մեծատառի կիրառությանը հատուկ իմաստ հաղորդել, այդ բառերն էլ սկսեցինք մեծատառով գրել։

Այդ բառերին ժամանակին ավելացավ Կաղանդ-ը, որ անմիջականորեն փոխ առանք հունարենից (կալա՛նդաի). վերջինս իր հերթին՝ լատիներենից (calahdae /կալե՛նդաե>կալե՛նդե/. սա ձեզ չի՞ հիշեցնում ռուսերեն календарь-ը)։ Հունարեն և լատիներեն բառերը նշանակում են թե՛ «ամսամուտ», թե «տարեմուտ»։ Սակայն ի վերջո արմատացել է «տարեմուտը»։ Եվ արևմտահայերենում սովորական արտահայտություններ են դարձել Կաղանդ, Կաղանդի գիշեր, կաղանդչեք («Նոր տարվա նվեր»)… Այս վերջինն առանձնապես թրթռուն զգացումներ է առաջ բերել ու բերում է մանավանդ փոքրերի սրտերում։ «Կաղանդ պիտի ունենայինք,- գրում է Անդրանիկ Ծառուկյանն իր «Մանկություն չունեցող մարդիկ»-ում։- Կաղանդ ունենալ՝ կը նշանակեր տոպրակի վերածված գուլպա մը, մեջը շաքար (կոնֆետ), ընկույզ, չամիչ ու թերևս թաշկինակ մը»։

Օ՜, այդ գուլպաներն ու կոշիկները, որ դրվում էին (ու դրվում են երևի այժմ էլ) իրենց հատուկ տեղում, որպեսզի Կաղանդ Պապան իր նվերները զետեղեր այնտեղ…

Կաղանդ Պապան արևմտահայոց Ձմեռ Պապին է, որն իր երևակայական ճանապարհորդությունն է գործում նույնքան երևակայական Ձյունանուշիկի հետ…
Բայց մի՞շտ է արդյոք մեր Նոր տարին կապված եղել ձմռան ու ձյան հետ։
Ո՛չ, ասում են մեր պատմագրությունը և… լեզվաբանությունը։

Մեր հեռավոր նախնիների տարեմուտը կոչվել է Նավասարդ, որ անունն է հայկական առաջին ամսվա։ Դա պարսկերեն բառ է և հենց «նոր տարի» էլ նշանակում է. նավ «նոր»+սարդ «տարի»։ Այդ ամիսը տևում էր, մեր այժմյան հաշվով, օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ը։ Տեսնո՞ւմ եք,հին հայոց Նոր տարին ամռանն էր գալիս, գալիս էր բերք ու բարիքի առատության շրջանում, ջեռոտ օրերին։ Եվ համապատասխան շուքով էլ տոնվում էր։ Հանդիսությունները կոչվում էին Նավասարդյան տոներ։ Ինչեր ասես չէին կազմակերպվում այդ տոնախմբությունների ընթացքում. է՛լ հրավառություն, է՛լ մարտիկ-մարզիկների մրցություններ, է՛լ նազելի օրիորդների առևանգումներ… Սակայն եկեք լսենք հին գուսաններին, որոնց շարահարած բանահյուսական այս գողտրիկ պատառիկը մեզ է հասել XI դարի մատենագիր Գրիգոր Մագիստրոսի 33-րդ թղթով.
Ո՜տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն Նաւասարդի,
Զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն էր թագաւորաց։

(«Ո՜վ կտար կամ որտեղի՜ց ինձ ծուխը ծխանի և առավոտը Նավասարդի, եղնիկների վազելն ու եղջերուների վարգելը։ Մենք փող էինք զարնում և թմբուկ խփում, ինչպես որ վայել էր թագավորներին)։
Ավելացնեմ. ի պատիվ նախնյաց սովորությունների, Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ, կենտրոնը՝ Նյու Ջըրզի) ամեն տարի Եվրոպայի այս կամ այն երկրում կազմակերպում է սփյուռքահայ երիտասարդների նավասարդյան խաղեր։

Posted in Գրականություն 9

Գրականություն

  1. Թեստի օրինակի վերլուծում, քննարկում։
  2. Ի՞նչ ես հասկանում տոն ասելով։ Նշիր երկու բան, որ տոնի ժամանակ անխուսափելի են։

Տոն ասելով հասկանում եմ ինչ-որ շատ ուրախ օր։ Իմ կարծիքով տոնը չի կարող լինել տխուր կամ վատ։ Տոնի ժամանակ անխուսափելի է ուտելիքը, շփումը և ժպիտը։

  1. Կարդա տեքստը, գտիր՝ ինչ են նշանակում ստորոգելի, երկրորդելարջառ բառերը։

Ստորոգելի-
Երկրորդել-կրկնել
Արջառ-ջահել եզ

  1. Գտիր՝ ինչ հնչյունափոխություն կա տխրություն, պատմություն, ստուգաբանությունխնդություն, ծիսակատարություն բառերում։

Տխրություն-ու սղվել է
Պատմություն-ու սղվել է
Ստուգաբանություն-ույ փոխվել է ու
Խնդություն-ի սղվել է
Ծիսակատարություն-ե փոխվել է ի

  1. Դուրս գրիր բայերը, որոշիր՝ դիմավոր են, թե անդեմ, եթե անդեմ է, որ դերբայն է, եթե դիմավոր է, որ եղանակն է, որ ժամանակը, որ ժամանակային ձևը, որոշիր բայերի սեռը, կազմությունը։

Երգում էին—անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ, չեզոք
Զարնում էինք—անկատար անցյալ, սահմանական, 1-ին դեմք, հոգնակի, պարզ, չեզոք
Խփում էինք—անկատար անցյալ, սահմանական, 1-ին դեմք, հոգնակի, պարզ, չեզոք
Եղել են—վաղակատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, անկանոն, պարզ, չեզոք
Պիտի ասեր—հարկադրական եղանակ, 3-րդ դեմք, եզակի, պարզ, ներգործական
Հիշենք—անկատար ներկա, սահմանական, 1-ին դեմք, հոգնակի, պարզ, ներգործական
Գնում է—անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Հանգում է—անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ, ներգործական
Գնանք—ըղձական եղանակ, 1-ին դեմք, հոգնակի, պարզ, չեզոք
Լսենք—ըղձական եղանակ, 1-ին դեմք, հոգնակի, պարզ, ներգործական
Հնչեն—ըղձական եղանակ, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ, չեզոք
Խփեն—ըղձական եղանակ, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ, չեզոք
Պիտի ասեին—հարկադրական եղանակ, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ, ներգործական
Երկրորդեր—ըղձական եղանակ, 3-րդ դեմք, եզակի, պարզ, ներգործական
Գրվում է—անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Հնչվում էր—անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Նշանակում էր—անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Տալիս է—
Եղել է—վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Նշանակում է—անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Նվիրված-հարակատար, կրավորական, կրավորական
Վկայում են—անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ, ներգործական
Ծագում են—անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ, չեզոք
Զոհում էին—անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ, ներգործական
Անցկացնում էին—անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, սոսկածանցավոր, չեզոք

  • Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։
  • Երբ-հարաբերական դերանուն
    Այսպես-ցուցական դերանուն
    Մարդու-սեռական, ոչ անձ, եզակի
    Աշխարհահռչակ-որակական ածական
    Տոնական-հարաբերական ածական
    Պատմությունը-ուղղական, ոչ անձ, եզակի
    Մեր-անձնական դերանուն



    Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»
    ՏՈՆ

    Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,
    Որպես օրէն էր թագաւորաց։

    Այսպես էին երգում մեր երանելի նախնիները, երբ տոն էր, տոնական տրամադրություն էր. «Մենք փող էինք զարնում և թմբուկ էինք խփում, ինչպես որ վայել է թագավորներին»…
    Տոնը, ինչպես և տխրությունը, միշտ մարդու ուղեկիցն են եղել, մարդու հետ են եղել, ինչպես պիտի ասեր աշխարհահռչակ գրող Էռնեստ Հեմինգուեյը։ Իսկ տոնից ու տոնական տրամադրությունից անբաժան են թմբուկն ու փողը։ Այստեղ հիշենք հոբելյան (գրաբար գրությամբ յոբելեան) բառի պատմությունը, բառ, որ գնում ստուգաբանորեն հանգում է եբրայեցերեն յոոբեել «փող» արմատին։
    Սակայն ինչո՞ւ այդքան հեռու գնանք. լսենք Գեղամ Սարյանին («Խորհրդային Հայաստան»)
    Հազար շեփոր հնչեն թող
    Այս առավոտ,
    Հազար թմբուկ խփեն թող
    Այս առավոտ,
    Լույսի հեղեղ, լույսի տոն է,
    Խնդություն.
    Հազար շեփոր հնչեն թող
    Այս առավոտ։

    Բայց մի՞թե միայն շեփորն ու թմբուկն են եղել տոնական ծիսակատարությունների անբաժան ստորոգելիները։ Ո՛չ,- պիտի ասեին մեր նախնիներն իրենց պատմությամբ։ Ո՛չ,-պիտի երկրորդեր նրանցից մեզ ավանդված տոն բառը։
    Այս բառը գրաբարում գրվում է տօն, վաղ շրջանում՝ տաւն. հնչվում էր «տաուն»։ Նշանակում էր, ստուգաբանորեն, «զոհ»։Ահա ձեզ վաղնջական հասարակաց հանդեսների ևս մի անբաժան ստորոգելի՝ զոհը, զոհաբերությունը։
    Տոն բնիկ հայկական՝ հնդեվրոպական բառ է, և նրա լատիներեն ցեղակից հոմանիշը daps (da՛pis) պարզ ցույց է տալիս, թե այդ ինչ զոհի մասին է եղել խոսքը հեռու-հեռավոր, հեթանոսական դարերում. լատիներեն բառը նշանակում է «աստվածներին նվիրված զոհ»…
    Մեր ստուգաբանական բառարանները վկայում են, որ տոն (տաւն) և տուար, տաւար նույն արմատից են ծագում, իսկ այս վերջինը նշանակում է «արջառ»։ Ահա թե ի՛նչ էին զոհում հեթանոս հայերն իրենց աստվածներին, երբ տոնական հանդեսներ էին անցկացնում։

Խաղից դուրս իրավիճակ, անկյունային հարված, տուգանային հարված, 11 մետրանոց հարված, դեղին քարտ, կարմիր քարտ, գոլ, շտանգա, պլանգա, ձիվյատկա, ձիսյատկա, դարպասապահ, հետ քաշված հարձակվող, մեժդունոգ, ռմբարկու, ոսկե գնդակ, ոսկե ձեռնոց, ոսկե կոշիկ, կիսապաշտպան, պաշտպան, պահեստայիններ, մարզիչ, մրցավար, մրցավարի օգնական, մրցավարի երրորդ օգնական, մրցավարի չորրորդ օգնական, մրցավարի VAR օգնական, մարզադաշտ, կիսադաշտ, տուգանային հրապարակ, երկրորդ հարկ, ճնշում, comeback, փոխանցում, հակահարձակում, սխեմա, մարզիչի օգնական, գնդակ բերող երեխա, օդային փոխանցում, սահանկում, հարվածել, առաջին խաղակես, երկրորդ խաղակես, ավելացրած ժամանակի առաջին խաղակես, ավելացրած ժամանակի երկրորդ խաղակես, մկրատ հարված, կարիճ հարված, դանակ հարված, ծիածան, զիդան, ռաբոնա, անցում, երկրպագու, VAR

Posted in Գրականություն 9

Գրականություն

  1. Կարդա տեքստը, բացատրիր՝ ինչ է նշանակում «սեփական» բառը և որտեղից է ծագում։

Սեփական բառը ծագել է սեպուհ բառից։ Սեպուհ նշանակում է իշխան։ Բայց սեփական բառը նշանակում է քեզ պատկանող ինչ-որ մի բան։

  1. Տեքստից գտիր հնչյունափոխված բառերը (8 բառ՝ կրկնվողները չհաշված)։

Նշանակում է-նիշ-ի սղվել է
Սեպհական-սեպուհ-ու սղվել է
Հնում-հին-ի սղվել է
Գրվելիս-գիր-սղվել է
Արևմտահայերեն-արևմուտք-ու դարձել է գաղտնավանկի ը
Գրություն-գիր-ի սղվել է
Գլխավոր-գլուխ-ու սղվել է

  1. Տեսքտից գտիր մի բառ, որի բոլոր վանկերը բաց են։
  2. Տեքստից գտիր միջոցով, նշանակություն, հիմա, սոսկ բառերի հոմանիշները։

Միջոցով-օգնությամբ
Նշանակություն-
Հիմա-այժմ
Սոսկ-միայն

  1. Գտիր դիմավոր բայերը, որոշիր քերականական հատկանիշները։

Ունեցել ենք-վաղակատար անցյալ, 1-ին դեմք, հոգնակի, սոսկածանցավոր, ներգործական
Ունենք-անկատար ներկա, 1-ին դեմք, հոգնակի, սոսկածանցավոր, ներգործական
Նշանակում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ, չեզոք
Հավաքվեցին-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ, չեզոք
Կազմվել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական, կրավորական
Պահպանվում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական, կրավորական
Միացել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, սոսկածանցավոր, չեզոք
Դարձել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, սոսկածանցավոր, չեզոք
Փոխվել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական, կրավորական
Ասում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ, ներգործական
Ավելացնեմ-անկատար ներկա, 1-ին դեմք, եզակի, սոսկածանցավոր, ներգործական
Չի նշանակել-
Կասի-

  1. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայն է, որ խոնարհման է, որ սեռի է, ածանցավոր է, թե՞ պարզ։

Գրվելիս-համակատար, կրավորական, կրավորական
Հաջորդող-ենթակայական, պարզ, ներգործական
Միացել-անորոշ, սոսկածանցավոր, չեզոք

  1. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»
«Սեփակա՞ն», թե «Իշխանական»

Խոսքը սեփական բառի առաջացման մասին է։
Ունեցել ենք (և ունենք) մի բառ՝ սեպուհ, որ նշանակում է «իշխան». «Խորհրդի հավաքվեցին սեպուհները՝ Վարազդատ սեպուհը և մյուսները» (Դերենիկ Դեմիրճյան, «Վարդանանք»)։ Սրանից -ական ածականակերտ ածանցի օգնությամբ կազմվել է սեպհական ածականը. հնում բառը հենց այդպես էլ գրվելիս է եղել, հիմա էլ արևմտահայերենում այս գրությունը պահպանվում է։ Փաստորեն նշանակում է «իշխանական»։ Հետագայում է, որ Պ-ն հաջորդող Հ-ի հետ միացել, դարձել է Փ, ու բառի իմաստի հետ փոխվել է և հնչյունական կողմը՝ սեփական։
Այժմ ո՞ւմ մտքով կանցնի, որ երբ ասում է սեփական տուն, իրականում ասում է իշխանական տուն։
Ավելացնեմ, որ սեպուհ ժամանակին միայն «իշխան» չի նշանակել, այլև «գլխավոր, առաջնակարգ,կարևորագույն»։ Արևմտահայը կասի՝ «Ասիկա է մեր սեպուհ նպատակը»։

Posted in Գրականություն 9

Գրականություն

Կարդա տեքստը, դուրս գրիր
-հնչյունափոխված բառերը

Կծել-կիծ-ի դարձել է գաղտնավանկ ը
Նշանակում է-նիշ-ի դարձել է գաղտնավանկ ը
Կրկնությամբ-կրկին-ի սղվել է
Օրինաչափություն-օրեն-ե դարձել է ի
Միջի-մեջ-ե փոխվել է ի
Վերագրված-գիր-ի փոխվել է ը գաղտնավանկի

Խոսակցական-ի սղվել է


-դիմավոր բայերը և որոշիր եղանակը, ժամանակային ձևը և կազմությունը

Նշանակում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Գործածվում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Համեմատեք-անկատար ներկա, սահմանական, 2-րդ դեմք, հոգնակի, պարզ
Ստացել ենք-վաղակատար ներկա, 1-ին դեմք, հոգնակի, պարզ
Չհարուցի-ըղձական եղանակ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Վերցնեմ-անկատար ներկա, սահմանական, 1-ին դեմք, եզակի, պատճառական
Ասում են-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Կասկածում եմ-անկատար ներկա, սահմանական, 1-ին դեմք, եզակի, պարզ
Գործածում են-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Եկեք-հրամայական եղանակ, ապառնի ժամանակ, 2-րդ դեմք, հոգնակի, պարզ
Վերադառնանք-անկատար ներկա, սահմանական, 1-ին դեմք, հոգնակի, սոսկածանցավոր
Եկել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Կերտված է-անկատար ներկա, 3-րդ դեմք, սահմանական, եզակի, պարզ
Ասում ենք-անկատար ներկա, սահմանական, 1-ին դեմք, հոգնակի, պարզ
Չի նշանակում-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Վերագրված է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Ավելացնեմ-անկատար ներկա, սահմանական, 1-ին դեմք, եզակի, պատճառական
Կա-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Ստացվում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, կրավորական


-անդեմ բայերը և որոշիր՝ որ դերբայն է, ինչ կազմություն ունի։

Կծել-անորոշ, պարզ
Կծելով-անորոշ, գործիական, պարզ
Պոկված-հարակատար, կրավորական
Խածել-անորոշ, պարզ
Կծող-ենթակայական, պարզ
Կարծել-անորոշ, պարզ
Տալիս-համակատար, պարզ
Ստացվել-անորոշ, կրավորական

Կծան է՝ շուն չէ
Հայերեն կծել բայի արմատն է կիծ, որ նշանակում է «կծելը» կամ «մեկ անգամ կծելով պոկված կտոր» և մեր օրերում շատ քիչ է գործածվում (համեմատեք խածնել=խածել և խած)։
Այս արմատի կրկնությամբ և Ծ բաղաձայնի օրինաչափական փոփոխությամբ ստացել ենք կսկիծ փոխաբերական իմաստով բառը (կիծ- *կծկիծ- կսկիծ), որ փաստորեն նշանակում է «մարդուն՜ նրա սիրտը կծող մի զգացմունք՝ վիշտ, ցավ, մորմոք»։ Որպեսզի կրկնավոր բարդության նման հնչյունափոխությունը որևէ կասկած չհարուցի, վերցնեմ հենց կասկած-ի օրինակը.արմատն է *կած՝ *կարծ տարբերակով, որից են՝ կարծել, կարծիք. այս վերջինը գրական լեզվում նշանակում է «տեսակետ», իսկ խոսակցականում և որոշ բարբառներում՝ «կասկած». ասում են՝ «Գողության համար այսինյի վրա եմ կարծիք տալիս», այսինքն՝ «այսինչի վրա եմ կասկածում»։ Ահա արմատի *կած տարբերակի կրկնությամբ և Ծ բաղաձայնի նույնանման փոփոխությամբ է ստացվել կասկած բառը. * կածկած-կասկած։ Ի միջի այլոց, կածկած, կածկածել ձևրը մինչև օրս էլ գործածում են խոսակցականում ու բարբառներում։
Սակայն եկեք վերադառնանք կծել բային ու նրա կիծ արմատին։ Սրանից առաջ է եկել մի ուրիշ փոխաբերություն՝ ԿԾՈՒ բառը՜ որ կերտված է -ու ածականակերտ ածանցի օգնությամբ։ Կծու-ն էլ, ուրեմն, փաստորն նշանակում է «կծող (համ)»։
Սա՝ մեկ փոխաբերություն. չէ՞ որ երբ տաքդեղին ասում ենք՝ կծու է, հո չի՞ նշանակում, թե նա կծում է, այլ պարզապես որ դառն է։
Իսկ երբ ասում ենք կծու խո՞սք։ Սա էլ կծու բառի նոր փոխաբերությունն է արդեն. տաքդեղի հատկությունը վերագրված է խոսքին. կծու խոսք նշանակում է «դառը խոսք»։
Ավելացնեմ. որ «կծել» իմաստով բայից «կծու» իմաստով իմաստով բառի կազմումը միայն հայերենին չէ հատուկ։
Ահա անգլերենը։ Այստեղ bite (բայթ)նշանակում է «կծել». իսկ bitter (բիթը) ՝ «կծու»։ Մոտավորապես նույնը կա նաև գերմաներենում. BeiBen (բայսըն) «կծել»- bitter (բիթըղ) «կծու»։
Ի վերջո. իրոք որ ստացվում է այնպես. ԿԾՈՒ բառն ստուգաբանորեն ԿԾՈՂ է. ԿԾԱՆ, բայց իրականում շուն չէ. այլ պարզապես հայտնի համը։

Posted in Գրականություն 9

Գրականություն

  1. Կարդա տեքստը։
  2. Բառարանի օգնությամբ բացատրիր անկապտելիքերթող (քերթողահայր) բառերի բացատրությունները։

Անկապտելի-անձեռնմխելի
Քերթող-բանաստեղծ

  1. Տեքստում գտիր հայ գրողների անունները, նշիր՝ որ ստեղծագործությունների մասին է խոսվում։ Համացանցից գտիր՝ ուիշ ինչ հետաքրքիր ստեղծագործություն ունեն նրանք։

Ղազարոս Աղայան(գրող, բանաստեղծ)-<<Երկու Քույր>>, հայտնի-<<Անահիտ>>
Մովսես Խորենացի(քերթողահայր)-<<Հայոց պատմություն>>

  1. Տեքստից գտիր 5 հնչյունափոխված բառ, գրավոր բացատրիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

Միջի-մեջ-ե հնչյունափոխվել է ի
Հնում-հին-ի-ն հնչյունափոխվել է ի
Գիտակցության-գետ-ե հնչյունափոխվել է ի
Տիրող-տեր-ե հնչյունափոխվել է ի
Ըմբռնել-բուռ-ու դարձել է ը

Պատմության-պատում-ու սղվել է

  1. Տեքստում գտիր «գրավել» բառի հոմանիշները։

Գրավել-նվաճել, բռնել, տիրել

  1. Տեքստից առանձնացրու դիմավոր բայերը, որոշիր դրանց դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը (եթե ունի)։

Արտահայտում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Բնակվում են-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, կրավորական
Բռնում են-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Գալիս է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Սահմանում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Գալիս էր-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Բռնում էին-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Գրավում էին-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Նվաճում էին-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Չէին ասում-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Կտրում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Հասցրել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պատճառական
Արտահայտվում են-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, կրավորական
Սկսենք-1-ին դեմք, հոգնակի, պարզ

Նշանակում էր-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Համեմատեք-հրամայական եղանակ, 2-րդ դեմք, հոգնակի, պարզ
Բռնել էր-վաղակատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Հանգում են-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Նշանակում են-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Ասում էին-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Հասկանում էին-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, սոսկածանցավոր
Արտահայտում են-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Նշանակում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Պարզվում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Բռնում էին-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Գրավում էին-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Նստում էին-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Կազմվել են-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, կրավորական
Առնենք-
Բռնեցի-անկատար ներկա, սահմանական, 1-ին դեմք, եզակի
Գրավեցի-անկատար ներկա, սահմանական, 1-ին դեմք, եզակի
Հափշտակեցի-անկատար ներկա, սահմանական, 1-ին դեմք, եզակի
Նստեցի-անկատար ներկա, սահմանական, 1-ին դեմք, եզակի
Ազդարարում էր-անկատար անցյալ, սահմանական, եզակի, 3-րդ դեմք
Դիտվում է-անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, կրավորական

  1. Դիտարկիր այս հոդվածը այսօրվա պատերազմական իրավիճակի տեսանկյունից։

Այս հոդվածը շատ նման է ասյօրվա իրավիճակին, որովհետև հիմա էլ մեր երկիրը ուզում են գրավել։ Բոլոր զավթողները հիմար են, որովհետև չեն հասկանում, որ այդ տարածքի համար հազարավոր մարդիկ են մահանում և ավելի շատ մարդիկ տխրում և կորցնում հարազատների։ Չի կարելի մի տարածքի համար մարդկանց սպանել։ Ես ուղակի չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր պատրաստ են ամեն ինչ վտանգի տակ դնել ընդհամենը մի հողի կտոր գրավելու կամ բռնելու համար։ Այս հոդվածի վերջում շատ ճիշտ խոսք է ասում։ Նա ասում է, որ այս ժամանակներում այդպիսի արարքը ուղակի վայրենություն է և նա ասում է, որ այդիսի զավթողական արարքներ միշտ էլ լինելու են։

Ինչ որ բռնեցի կամ զավթեցի՝ իմն է
(Պետրոս Բեդիրյան. «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

Այժմ՝ ժողովուրդների ու մարդկանց ներկա գիտակցության պայմաններում, աշխարհիս երեսին շատ մարդիկ ու պետություններ չէ, որ կարող են այս կարգախոսով առաջնորդվել ու հաջողության հասնելու հույս ունենալ։ Բայց….
Ղազարոս Աղայանն իր «Երկու քույր» վեպի «Միջանկյալ պատմության» մեջ, ի միջի այլոց, այսպիսի միտք է արտահայտում. «Գյուղացիք որտեղ որ բնակվում են, ինչքան տեղ որ բռնում են, ասում են՝ էս տեղերը մերն է։ Այստեղից առաջ է գալիս սեփականության մասին ջոկ գաղափար, որ նման չէ այն սեփականությանը, որ տիրող օրենքն է սահմանում»։
Այս մտայնությունը, որն ինչ-որ տեղ նաև բարոյականություն էր, գալիս էր դեռևս նախնադարից. նախապատմական վայրենիների տոհմերի կամ ցեղերի ըմբռնմամբ ինչ որ իրենք բռնում էին կամ գրավում, նվաճում՝ իրենցն էր, իրենց անկապտելի սեփականությունը, որ կարող էր միայն ու միայն ուժով էլ օտարվել, այսնիքն՝ դառնալ նոր գրավողինը։ Իզուր հո չէի՞ն ասում հնում. «Սահմանք քաջաց զէնն իւրեանց, որքան հատանէ՝ այնքան ունի» («Քաջերի սահմանը նրանց զենքն է. որքան կտրում է, այնքան էլ ունի»)։ Ի դեպ, հնադարյան սույն ասույթն իր «Հայոց պատմության» միջոցով մեզ է հասցրել քերթողահայր Մովսես Խորենացին։
Բերված այս նախապատմությունը պերճախոս կերպով արձանագրված կա նաև բառերի մեջ, ուր «բռնելու» և «ունենալու» գաղափարներն արտահայտվում են միևնույն արմատների օգնությամբ։
Սկսենք հայերենից։
Հին հայերենի բնիկ ունիմ  բայը, որի անցյալ կատարյալը կլինի կալայ, նշանակում էր թե՛ «բռնել», թե՛ «ունենալ»։ Համեմատեք ձեզ ծանոթ «Վահագնի ծնունդից» այս տողերը՝ «Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ («Երկունքը ծովում բռնել էր և կարմրիկ եղեգնիկին»)- «Նա հուր հեր ունէր» («Նա հուր մազեր ուներ»)։ Այս բային են հանգում նաև ունեցվածք, կալված(ք) բառերը, որոնք փաստորեն, ստուգաբանորեն նշանակում են «բռնված կամ գրավված բան՝ առարկա»։
Ինչպես ասացի, այսպես էր ոչ միայն հայոց ու հայերենի, այլև ուրիշ ժողովուրդների ու լեզուների մեջ։ Հին հույներն ասում էին (կատ)է՛խո և հասկանում էին «հափշտակել. գրավել, տիրել», նաև «ունենալ», (կատ)օ՛խիմուս՝ «ունեցվածքը՝ կալվածը՝ սեփականությունը հանդիսացող», նոր հույները՝ կատոքի՛ «ունեցվածք. կալված»։
Ռուսերեն (о)владеть և владение, անգլերեն (to) possess (փըզզես) և possission (փըզզեշըն), ֆրանսերեն posseder (պոսեդե ) և possession(s) (պոսեսիոն), առաջինները բայեր, երկրորդները՝ դրանցից առաջացած գոյականներ,- իմաստային չնչին նրբեերանգով արտահայտում են «հափշտակել, գրավել, տիրել» և «ունեցվածք, կալված» նշանակությունները։ Անգլերեն (to) take possission of something (թեյք փըզզեշըն ըվ սամթհինգ) դարձվածքը նշանակում է «հափշտակել մի բան, տիրել մի բանի» և «մի բան ձեռք բերել, մի բանի սեփականատերը դառնալ» Անգլերեն possess և ֆրանսերեն posseder իրենց ձևով ու իմաստներով վերջին հաշվով հանգում են լատիներեն possideo (պոսսիդե՛ո)ա բային, որը, սակայն, բառացի նշանակում էր «ուժեղ նստել».  potis (պո՛տիս) «ուժեղ» +  sedeo (սեդե՛ո) «նստել»։
Ի՞նչ է դուրս գալիս։
Պարզվում է, որ եթե որոշ ժողովուրդների (ինչպես հայերիս) նախնադարյան մտայնությամբ ինչ որ բռնում էին կամ գրավում , ա՛յն էր իրենցը, ապա ուրիշների համար ուր որ ամուր նստում էին, դա էր նրանցը։ Ի միջի այլոց  նույն այս «տրամաբանությամբ»  են կազմվել նաև գերմաներենի besitzen (բեզիթցըն) բայն ու Besitzung (բեզիթցունգ), Besitztum (բեզիթցթում) գոյականները։ Առաջինը նշանակում է «գրավել, տիրել», նաև «ունենալ», մյուսները՝«ունեցվածք. կալված»։ Խնդիրը հստակ կդառնա, եթե նկատի առնենք, որ սրանց հիմքում կա sitzen (զիթցըն) բայը՝  «նստել»։
Այսպես ուրեմն. «Ի՛նչ որ բռնեցի կամ գրավեցի ու հափշտակեցի, կամ ո՛ւր որ ուժեղ նստեցի՝ իմն է»,- բառերի միջոցով ևս ազդարարում էր մարդը սրանից հազարավոր տարներ առաջ (ու դրանից հետո դեռ երկար դարեր)։
Սակայն այն, ինչ մարդկության վայրենության շրջանում միանգամայն բնական ու բարոյական էր դիտվում, մեր օրերում բարոյականության տեսանկետից դիտվում է, պետք է որ դիտվի… վայրենություն։

Posted in Գրականություն 9

Գրականություն

Կարդա տեքստը, մեկնաբանիր.
— Ի՞նչ բան է հնդեվրոպական մայր լեզուն։

Հնդեվրոպական մայր լեզուն այն հազար տարի առաջ գոյություն ունեցած մի ընդհանուր լեզուն է, որից էլ հենց ծագել է հայերենը։


-Ի՞նչ բան է պատճենումը լեզվաբանության մեջ, այս տեքստում քանի՞ բառի պատճենման մասին է խոսվում, և որոնք են այդ բառերը։

Պատճենումը այն գործընթացն է, երբ ինչ-որ լեզվից ինչ-որ բառ են վերցնում, բառացի թարգմանում և իրենց լեզվում այն մտցնում և օգտագործում։ Այս տեքստում խոսվում է 4 բառի պատճենման մասին՝ мышцаմկան, իմաստասեր և человеколюбец։


— Եթե ֆիլոսոֆոս նշանակում է «իմաստասեր», ֆիլոլոգոս՝ «բանասեր» (բան=խոսք), ֆիլանթրոպոս՝ «մարդասեր», ապա ի՞նչ է նշանակում անտրոպոլոգոս (արմատները ցույց տուր)։

Անտրոպոլոգոս բառը նշանակում է մարդաբան։ Անտրո-մարդ, պոլոգոս-բան։

2. Տեքստից առանձնացրու դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը և՝ պարզ է, թե ածանցավոր։

Սկսենք-1-ին դեմք, ըղձական ապառնի, հոգնակի, պարզ
Արեք-2-րդ դեմք, հրամայական, հոգնակի, ն սոսկածանց
Ծալեք-2-րդ դեմք, հրամայական, հոգնակի, պարզ

Ստացվում է-անկատար ներկա, սահմանական, վ կրավորական, 3-րդ դեմք, եզակի
Գալիս է-3-րդ դեմք, եզակի, անկատար ներկա, սահմանական, պարզ
Պարզել են-վաղակատար ներկա, սահմանական եղանակ, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Նշանակում էր-ապակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Չի լսում-ապակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Ասում էին-ապակատար անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Գործածվում է-ապակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Պատճենել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Կատարել է-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Առել են-վաղակատար ներկա, 2-րդ դեմք, եզակի, պարզ
Հնչում էր-ապակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Ներկայացնում էր-ապակատար անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Պատճենել են-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Խոսում ենք-ապակատար ներկա, 1-ին դեմք, հոգնակի, պարզ
Խմում ենք-ապակատար ներկա, 1-ին դեմք, հոգնակի, պարզ
Պատճենում է-ապակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Թողնենք-ըղձական ապառնի, հոգնակի, 1-ին դեմք, պարզ
Կավելացնեմ-ենթադրական
Ճյուղավորվել են-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, կրավորական

Մկները մարդուն ուժ են տալիս
(Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

Սկսենք… առավոտյան մարմնամարզությունից։ Ձեռքերը բռունցք արեք և բազուկը արմունկից ծալեք դեպի ուսոսկրը։ Ի՞նչ է ստացվում այդ շարժման հետևանքով։ Ուռչող մսագունդ։ Ի՞նչ անուն ունի դա։ ՄԿԱՆ։

Որտեղի՞ց է գալիս այս բառը։
Ստուգաբանները (բառերի ստուգաբանությամբ զբաղվողները) վաղուց պարզել են, որ մկան բառն անմիջական կապ ունի մուկ (գրաբար մուկն) հնդեվրոպական, այսինքն՝ բնիկ հայկական արմատի հետ։ Սրա սեռականն էր և է մկան, որ նաև առանձին բառի արժեք ուներ գրաբարում ու նշանակում էր «մեջք», հոգնակին՝ մկանունք նույնպես նշանակում էր «մեջք», «մեջքի ուռած մաս» (փոխաբերաբար՝ «ջրի ուռած մակերես՝ ալիք»)։ Մեր նախնիիները նույնիսկ խրատական մի ասույթ ունեին. «Ծառայ որ ընդ ունկն ոչ լսէ՝ ընդ մկանունս լսել տան նմա» («Ծառան որ ականջով չի լսում, մեջքով լսել կտան նրան». այսինքն՝ կծեծեն)։

«Մուկ»- «մկան» իմաստային անցումը կա ոչ միայն մեր լեզվում։ Հին հունարենում, օրինակ, մուուս կամ մուու ասում էին թե՛ մկանը, թե՛ մկաններին, որից կազմված մուուոդուս ածականը նշանակում էր՝ «1. մկնային, մկնանման, 2. մկանուտ, զարգացած մկաններով»։

Լատիներեն mus «մուկ», musculus /մուսկուլուս/ «1.մուկ, մկնիկ, 2. մկան», musculosus /մուսկուլոզուս/ «մկանուտ, մսոտ»

Ռուսերեն мышь «մուկ»- мышца «մկան» (ավելի հաճախ գործածվում է հոգնակի՝ мышцы)։ Սակայն ռուսերենն ունի նաև мускул(ы) բառը՝ «մկան, մկանունք»։ Սա արդեն փոխառություն է լատիներենից։

Շատ հավանական է, որ հայերեն մկան և ռուսերեն мышца բառերի իմաստը պատճենված լինի հին հունարենից կամ լատիներենից։ Դա եզակի երևույթ չէ լեզուներում։ Հետաքրքրականն այստեղ այն է, որ ռուսերենը մի կողմից պատճենել է լատիներեն musculus բառի իմաստը՝ мышь բառից կազմելով мышца, մյուս կողմից կատարել է ուղղակի փոխառություն՝мускул(ы)։

Սա նույնպես հազվադեպ չէ լեզուներում։ Մեր նախնիները, օրինակ, հին հունարենից փոխ են առել փիլիսոփա բառը, որ փոխատու լեզվում հնչում էր ֆիլո՛սոֆոս (նույնից է ռուսերեն фило՛соф) և նշանակում էր՝ «1. կրթված մարդ, 2. իմաստություն սիրող, փիլիսոփա», բարդ բառ էր ներկայացնում՝ ֆիլո «սիրող»+ սոֆո՛ն «իմաստություն»։

Բայց նույն փիլիսոփա բառի կողքին հնում նաև պատճենել են նրա հոմանիշը՝ իմաստասեր (փիլիսոփայական= իմաստասիրական, փիլիսոփայություն= իմաստասիրություն). «- …նստած, մեզ համար խոսում-խմում ենք. բանաստեղծ, ծաղկող, ճարտարապետ, ստրկավաճառ, բայց բոլորս էլ իմաստասեր ենք, այսինքն՝ փիլիսոփա, և խորապես համոզված ենք, թե այս աշխարհի բախտն ինչ-որ չափով կախված է հատկապես մեր իմաստաբանությունից…» (Ռազմիկ Դավոյան, «Հանճար և հիշողություն»)։

Ռուսները նույն հունարենից փոխ են առել филантроп «մարդասեր» բառը (հին հունարեն ֆիլանթրոպոս- ֆիլո «սիրող»+ անթրոպոս «մարդ»), սակայն նրա կողքին պատճենել են նաև человеколюбец հոմանիշը։

Պատճենում է թե ոչ՝ մի կողմ թողնենք. կարևորն այն է, որ մկան բառը գալիս է մուկ(ն)-ից

Եվ ով որ դեռ կասկածում է դրանց կապին, թող այս նյութի սկզբում նկարագրված մարմնամարզական վարժությունը կատարի մի քանի անգամ, հետևի բազուկի մաշկի տեսքին և որոշի, թե ո՛ր կենդանու շարժման նմանությունն է ստացվում։

Իսկ ես ասվածին մի բան միայն կավելացնեմ. հայերեն մուկ(ն), հին հունարեն մուուս, մուու, լատիներեն mus, musculus, ռուսերեն мышь- բոլորն էլ ցեղակից արմատներ են, այսինքն՝ գալիս են հնդեվրոպական հիմք լեզվից (այս պայմանական անվանումով ընդունված է կոչել մի քանի տասհազարամյակ առաջ գոյություն ունեցած այդ ընդհանուր լեզուն, որից ճյուղավորվել են հնդեվրոպական լեզուները, դրանց թվում՝ հայերենը)։

Posted in Գրականություն 9

Գրականություն

Շարադրությունդ ներկայացրու ընկերներդիդ։

Կարդա տեքստը.
-Գտիր դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը, որոշիր՝ ածանցավո՞ր է, թե պարզ։

Պետք է սպասեր-հարկադրական անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Պետք է երևնար-հարկադրական անցյալ3-րդ դեմք, եզակի, պարզ
Կլինեք-ենթադրական ապառնի, 2-րդ դեմք, հոգնակի, պարզ
Սպասում էին, անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Հանդիպել եք-վաղակատար ներկա, 2-րդ դեմք, հոգնակի, պարզ
Հիշում եք-անկատար ներկա, սահմանական, 2-րդ դեմք, հոգնակի, պարզ

Սպասում էինքանկատար անցյալ, 1-ին դեմքհոգնակի
Ասում էինք-անկատար անցյալ, 1-րդ դեմք, հոգնակի, պարզ
Չի մոռացել-վաղակատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Գրում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Նշանակում է-անակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ

Կա-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Դարձրեք-հրամայական եղանակ, 2-րդ դեմք, հոգնակի, պարզ
Սովորեցնում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պատճառական
Ասում են-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Ներկայացնում-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պատճառական
Սպասարկվում է-անակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Մատուցվում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Հեռանում-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, սոսկածանցավոր
Մոռացել-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Անելու-ապակատար ապառնի, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Մոռացել-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Ծառայելու-ապակատար ապառնի, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Մատուցելու-ապակատար ապառնի, 3-րդ դեմք, եզակի, պարզ


-Որոշիր այսպիսի, սովորության, ճերմակ, նույն, կես, հետաքրքրական բառերի քերականական հատկանիշները։

Այսպիսի-ցուցական դերանուն
Սովորության-գոյական, սեռական, եզակի, ոչ անձ, ա ներքին հոլովում
Ճերմակ-որակական ածական
Նույն-ցուցական դերանուն
Կես-կոտորակային թվական
Հետաքրքրական-որակական ածական


-Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստից։

Կապ (պարզ), գլխաբաց (բարդ), անպայման (ածանցավոր), բարձրարժեք (բարդածանցավոր)


-Գտիր՝ ինչ հնչյունափոխություն կա հանդիպած, արևմտահայերեն, պարսկերեն բառերում։

Հանդիպած-է հնչյունը դարձել է ի հնչյուն
Արևմտահայերեն-ու-ն փոխվել է ը գաղտնավանկի
Պարսկերեն-ի սղվել է

Գտիր տեքստից անձ ցույց տվող հատուկ անունները։ Պարզիր՝ ովքեր են նրանք։ Ո՞ր անունն ես սովորել Պ. Բեդիրյանի այս գրքի նախորդ տեքստերից։

Րաֆֆի- Րաֆֆին հայ գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ էր։

Հովհաննես Թումանյան- Հովհաննես Թադևոսի Թումանյանը հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ էր։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ:

Հակոբ Օշական- Հակոբ Օշականը արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ էր։

Հրաչյա Աճառյան- Հրաչյա Հակոբի Աճառյանը ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943) էր։ Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն։

Մելպոմենե- Մելպոմենեն հունական դիցաբանության մեջ ողբերգության մուսան, սկզբում համարվել է ընդհանրապես երգի, ապա՝ տխուր երգի մուսա։ Զևսի և Մնեմոսինեի դուստրն է, սիրենների մայրը։

Քրիստոս- Հիսուս ինչպես նաև Հիսուս Նազովրեցի կամ Հիսուս Քրիստոս քրիստոնեության գլխավոր անձը, առաջին դարի կրոնական քարոզիչ և կրոնական առաջնորդ էր։ Ըստ քրիստոնեական դավանանքի` Հիսուսը Աստծո Որդին է և Հին Կտակարանում խոստացված Օծյալը՝ «Քրիստոսը»։

Սպասավոր է՝ պիտի սպասի

Րաֆֆու «Սամվելում» անպայման հանդիպած կլինեք այսպիսի տողերի. «Ժամանակի սովորույթի համեմատ սպասավորը ամեն ծառայության համար պետք է յուր տիրոջ աչքին երևնար միայն. նա համարձակություն չուներ յուր կողմից առաջարկություններ անելու, այլ պետք է սպասեր տիրոջ հրամանին»։

Կամ՝ «Իսկ երկու նաժիշտները կանգնած էին նրանց սպասում»։

Այս վերջին բառի կիրառությունը դուք հանդիպել եք նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում. բոլորդ երևի անգիր էլ հիշում եք.
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր
Նրանց առաջին գլխաբաց կանգնած,
Ձեռքներս խոնարհ սրտներիս դրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նրանց սպասում-
Տաղ էինք ասում։
 (Հին օրհնություն)

Արևմտահայերենն էլ չի մոռացել այս բառը, և Հակոբ Օշականն իր «Պաղտո» պատմվածքում գրում է. «…Ու բամբակի պետ թավ, ձյունի պես ճերմակ մահիճներուն սպասը (այսինքն՝ ծառայությունը) իրն էր»։

Կապ կա՞ այս բոլոր բառերի մեջ։ Այո, անմիջական կապ։ Բոլորի արմատն է սպաս, որ նշանակում է «պաշտոն, ծառայություն» (ուշադրություն դարձրեք Րաֆֆուց բերված հատվածին)։

Հրաչյա Աճառյանը մեզ սովորեցնում է, որ այն փոխ է առնված պարսկերենից, ուր նույն իմաստն ունի։ Ուրեմն սպասավոր բառացի նշանակում է «պաշտոն տանող, ծառայող», ասել է թե՝ «ծառա»։ Կանգնել մեկի սպասում- «կանգնել մեկին ծառայելու»։ (Այստեղից մինչև սպասել բայը ընդամենը կես քայլ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ բայը ժամանակին առաջին հերթին նշանակել է ծառայել, խնամել»)։

Սակայի սպասավոր-ը մի շարք դարձվածային արտահայտություններում ունի նաև փոխաբերական հետաքրքրական իմաստ։ Հետևենք Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» բարձրարժեք պատմավեպից վերցված այս հատվածում ընդգծված բառերին. «Քրիստոսի սպասավորները այն (հեթանոսական տաճարը) ավերել էին Երիզայի Անահիտի տաճարի հետ միաժամանակ ու նրա տեղում եկեղեցի կառուցել»։ Քրիստոսի սպասավորները քրիստոնյաներն են, ավելի ճիշտ՝ քրիստոնյա կրոնավորները։ Սրանց ասում են նաև Աստծո սպասավորներ կամ պաշտոնյաներ՝ ծառաներ։

Կա նաև Մելպոմենի սպասավոր։ Մելպոմենը հին հույների թատրոնի աստվածուհին էր։ Նրա սպասավորն էլ, ինչ խոսք, կլինի դերասանը։

Ի միջի այլոց, պարսկերենից ենք փոխառել նաև ամիր սպասալար բառը, որ զինվորական ու պետական ծառայության բարձրագույն աստիճանի անունն էր միջնադարում։

Այս բոլորը երևի այնքան էլ անակնկալ ու զարմանալի չթվան, որքան այն, որ այս նույն արմատն է ներկայացնում նաև… սպաս (թանապուր) բառը։ Սա մի ժամանակ նշանակել է ընդհանրապես «ապուր»։ Օրինակ՝ ունեցել ենք ոսպնասպաս- ոսպապուր։ Ուրեմն՝ սպաս-ը ապուրն է, որ սպասարկվում՝ մատուցվում է։

Հետո այդ նույն արմատից բոլորովին վերջերս կազմել ենք նոր մի բառ՝ սպասք, որ նշանակում է «ճաշ և այլն մատուցելու համար օգտագործվող ամանների հավաքական ամբողջություն» (օրինակ՝ ճաշի, թեյի, նաև գրասեղանի սպասք)։

Ինչպես քիչ չի պատահում լեզվի մեջ, բառն իր արմատի նախնական իմաստից քայլ առ քայլ այնքան է հեռանում, որ երկու ծայրերն իրար կողքի դնելիս հավատալդ էլ չի գալիս, թե դրանք կարող են որևէ կապ ունենալ։ Ինքներդ դատեցեք. «պաշտոն»-ն ո՜ւր, «սպաս»-ն ու «գրասեղանի սպասք»-ը ո՜ւր։

Posted in Գրականություն 9

Գրականություն

  1. Բայի կազմությունը՝ պարզ կամ ածանցավոր։ Բայածանցներ.
  • սոսկածանցներ՝ ան, են, ն, չ
  • պատճառական ածանցներ՝ ացն, եցն, ցն
  • բազմապատկական ածանցներ՝ ատ, ոտ, կոտ, տ, լտ, շրտ
  • կրավորական ածանց՝ վ։

-Կարդա տեքստը, գտիր բայերը, որոշիր՝ պարզ են, թե ածանցավոր, նշիր քերականական մյուս կարգերը։

Մտավ-
Ասելու-ապակատար ապառնի, 3-րդ դեմք, եզակի
Կազմված է-հարակատար, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Նշանակում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի
Կոչում էին-անկատար անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի
Նվիրված-հարակատար, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Կառուցված-հարակատար, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Ասում են-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի
Սկսեցին-անորոշ, 3-րդ դեմք, հոգնակի
Կոչել-անորոշ, հոգնակի, 3-րդ դեմք
Հանգչում են-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի
սոսկածանց
Ներկայացնող-պատճառական
Հատկացվող-ենթակայական, 3-րդ դեմք, եզակի, կրավորական, պատճառական
Կան-
Ածվում-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Ավելացնենք-անորոշ, 1-ին դեմք, հոգնակի, պատճառական
Փորձել են-անորոշ, 3-րդ դեմք, հոգնակի
Պատճենել-անորոշ, 3-րդ դեմք, հոգնակի
Լսեք-անորոշ, 2-րդ դեմք, հոգնակի
Ողջունել-անորոշ
Նկատել-անորոշ

Բերված-կրավորական, հարակատար, 3-րդ դեմք, եզակի


-Գրիր ընդգծված բառերի քերականական հատկանիշները։

Ազգային-ածական, հարաբերական
Մարդկությանն-գոյական, տրական, հոգնակի, որոշյալ
Ոգուց-գոյական, բացառական, եզակի, ոչ անձ
Հունական-ածական, հարաբերական
Այսպես-դերանուն, ցուցական
Նվիրված-դերբայ, հարակատար
Կերտվածք-գոյական, ուղղական, եզակի, իր
Անվանի-ածական, հարաբերական
Ուր-դերանուն, հարաբերական
Հարազատությունը-գոյական, ուղղական, որոշյալ, եզակի, ոչ անձ

  1. Ներկայացրու՝ պանթեոն բառը ինչ իմաստներով է գործածվում

Պանթեոն բառը գործածվում է բոլոր աստվածներին, աստվածային մեծություն, մեծությունների հավաքական սիմվոլիկ դամբարան իմաստներով։

  1. Լեզվաբանական մի երևույթի մասին՝ բառիմաստի նեղացմանը, հանդիպել ես տքստերից մեկում։ Այստեղ լեզվաբանական ուրիշ երևույթի մասին է խոսվում՝ պատճենման, որ թարգմանական խնդիր է լուծում։ Գտիր հատվածը, որտեղ խոսվում է դրա մասին։

Ի վերջո ավելացնենք նաև, որ մեզանում փորձել են պանթեոն-ը բառացի պատճենել։ Լսեք նահատակ գրող և քննադատ Արտաշես Հարությունյանին։ Ամենադից (ամենա+դից «աստվածների») մեհյանին սրբազան կամարներուն տակ» («Դանիել Վարուժան և իր նոր գիրքը»)։ Դժվար չէ նկատել պան+թեոն և ամենա+դից բառերի կազմության հարազատությունը։

Բոլոր աստվածների կացարանը (Պ. Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

«Որպես ազգային բանաստեղծ, Պուշկինը մտավ համաշխարհային հանճարների Պանթեոնը՝ մարդկությանն ասելու իր խոսքը՝ ռուս ոգուց բխած» (Ավ. Իսահակյան, «Մեծահանճար Պուշկինը»)։

Պա՛նթեոն հին հունական բառ է, որ կազմված է պան- նախածանցից և թեոն (թեիոն) բառից. տառացիորեն նշանակում է «բոլոր աստվածներին»։ Այսպես կոչում էին «բոլոր աստվածներին» նվիրված տաճարները։ Դրանցից հատկապես նշանավոր էր, օրինակ, Հռոմի պանթեոնը՝ կառուցված մ.թ.ա. 2-րդ դարում, ճարտարապետական մի հոյակապ կերտվածք, որի միայն գմբեթի տրամագիծը ավելի քան 43 մ է։ ( Ի դեպ, պան- նախածանցը կա պանթյուրքիզմ, պանիսլամիզմ հետադիմական-շովինիստական ուսմունքների անուների մեջ, և դրան համապատասխանում է հայերեն համա- նախածանցը, օրինակ՝ համաթուրքական բառի մեջ. ասում են նաև համիսլամականություն, որ հոմանիշ է պանիսլամիզմ-ին)։

Դարեր հետո պանթեոն սկսեցին կոչել «աստվածային մեծություն» ներկայացնող անվանի մարդկանց հատկացվող գերեզմանոց-դամբարանները։ Հիշատակելի են Փարիզի Պանթեոնը, ուր հանգչում են մեծագույն ֆրանսիացիների աճյունները. հավերժական փառքի Պանթեոնը Մոսկվայում (1958)։ Պանթեոններ (կենտրոնական և քաղաքային) կան նաև Երևանում։

Սակայն պանթեոն բառն այժմ հաճախ գործ է ածվում նաև խորհրդանշական-փոխաբերական իմաստով՝ «մեծությունների հավաքական սիմվոլիկ դամբարան»։ Բառս այս նշանակությունն ունի հենց Իսահակյանից բերված նախադասության մեջ։

Ի վերջո ավելացնենք նաև, որ մեզանում փորձել են պանթեոն-ը բառացի պատճենել։ Լսեք նահատակ գրող և քննադատ Արտաշես Հարությունյանին.

«… և քննադատությունը, իր պաշտոնին նվիրականության գիտակից, պարտի զինքը (Դանիել Վարուժանին-Պ.Բ.) ողջունել անվերապահ խանդավառությամբ՝ հայկական Ամենադից (ամենա+դից «աստվածների») մեհյանին սրբազան կամարներուն տակ» («Դանիել Վարուժան և իր նոր գիրքը»)։ Դժվար չէ նկատել պան+թեոն և ամենա+դից բառերի կազմության հարազատությունը։