Posted in Գրականություն 9

Գրականություն

1. Կարդա տեքստը, գրառում արա բառերի ճամփորդության մասին։ Պարզիր՝ լեզվական ի՞նչ երևույթ է պատճենումը։ Հիշիր լեզվական ուրիշ երևույթներ, որ այս տեքստերում հանդիպել ես։

Քանի որ մեր լեզուն շատ հին ժամանակներից է ստեղծվել և անընդհատ փոփոխվել է, տարբեր բառեր մինչև այսօր եկել են նույն ձևով, բայց նաև կան բառեր, որոնք մոռացվել են կամ ձևափոխվել։ Նաև կան բառեր, որ պատճենվել են այլ լեզուներից։ Պատճենումը այն գործընթացն է, երբ ինչ-որ լեզվից ինչ-որ բառ են վերցնում, բառացի թարգմանում և իրենց լեզվում այն մտցնում ու օգտագործում։ 


2. Դատող, բոլոր, մարդկանց, անշուշտ, վատ, սակայն, պիտի խոսվի, հենց, եթե, նշանակում է, ունեցել ենք, այժմ, երրորդ բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր

Դատող-ենթակայական, պարզ, ներգործական
Բոլոր-որոշյալ դերանուն
Մարդկանց-գոյական, սեռական, անձանիշ, հոգնակի
Անշուշտ-
Վատ-որակական ածական
Սակայն-մենադիր շաղկապ
Պիտի խոսվի-հարկադրական
Հենց-ստորադասական շաղկապ
Եթե-ստորադասական շաղկապ
Նշանակում է-անկատար ներկա, սահմանական, եզակի, 3-րդ դեմք, պարզ, չեզոք
Ունեցել ենք-վաղակատար ներկա, 1-ին դեմք, հոգնակի, պատճառական, ներգործական
Այժմ-
Երրորդ-դասական թվական

Տեքստ

Ասում եմ, ասում ես, և ստացվում է բամբասանք («Բառերի խորհրդավոր աշխարհից», Պետրոս Բեդիրյան)

Առողջ դատող բոլոր մարդկանց միահամուռ կարծիքն անշուշտ այն է, որ բամբասանքը վատ բան է։ Սակայն այստեղ այդ մասին չէ որ պիտի խոսվի, այլ հենց բայի մասին։
Եթեբառացի բացատրելու լինենք բամբասանք-ը, ապա պիտի ասենք, որ այն նշանակում է «ասում եմ-ասում ես անելը»։ Բացատրությունը մի քիչ կարծեք խորթ է, բայց իրականում այդպես է որ կա։

Շատ հին ժամանակներում ունեցել ենք այժմ մոռացված բալ («ասել. խոսել») բայը, որի ներկա ժամանակի գրաբարյան առաջին և երկրորդ դեմքերը կլինեին՝ բամ («ասում եմ, խոսում եմ»), բաս («ասում ես…»)։ Կցեք այս երկու ձևերը, դրանց միացրեք -անք գոյականակերտ վերջածանցը, և ահա բառը պատրաստ է։

Կարծում եք միայն ա՞յս բառն է այդպես կազմված։ Ոչ։ Եթե լսեք, որ արևմտահայն ասի՝ «Հա՛յդե, ջա՛նըմ, դուն գործիդ նայե, ըսի ըսավներուն (=բամբասանքներին) ականջ մի՛ կախեր»,- իմացեք, որ հանդիպել եք նույն «տրամաբանությամբ» կառուցված բառի. ըսի «ասացի»+ըսավ «ասաց»։

Անշուշտ ծանոթ եք Սայաթ-Նովային ու Գաբրիել Սունդուկյանին, նրանց միջոցով՝ Թիֆլիսի բարբառին։ Այստեղ կա կոսե, որ նշանակում է «ասում է». «Մարքրիտիս տեսիլ է ու հավնիլ է, կոսե…3 («խաթաբալա«)։ Գրաբարն էլ ուներ ասէ ձևը, որ նշանակում էր դարձյալ «ասում է»։ Միացրեք այս երկուսը և կստանաք մի երրորդ բառ՝ ասեկոսե, որ կրկին նշանակում է «բամբասանք». «Այդ բոլորն ասեկոսեներ ենխ մի հավատա»։

Եթե ուշադիր նայենք բաս ձևն ու նրա իմաստը կտեսնենք նաև բարբառային բասեբաս մտնել արտահայտության մեջ, որ նշանակում է «շաղակրատել. վիճել», և որը գործածել է Նար-Դոսը « Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից մի կտոր շաքար պակասեց…» նորավեպում. «- Դե, քիչ բասեբաս մտեք, գլուխս ցավում ա,- բարկացավ տատն իրեն հատուկ բարեսրտությամբ»։

Իսկ եթե մի քիչ էլ հեռու գնանք, կտեսնենք կապը բաս բայաձևի ձևի ու բա՜ս (=ասում ես, էլի») միջանկյալ արտահայտության միջև, որն ունի մի քանի իմաստներ՝ «բա, հապա. ուրեմ. իհարկե», որոնք բոլորն էլ կան Հովհաննես Թումանյանից քաղված այս օրինակներում. «- Բաս էս ո՞նց պտկ ըլիլ» («Քեռի Խեչանը»), «-… Տեսնեմ սա ջրին է վազում. ասի՝ բաս սրա բանը խարաբ է…» («Արջաորս»), «-Ապի, սրանք ժամ ունե՞ն…։ -Ունեն, բա՛ս…» («Գիքորը»)։

Դառնալով բալ-ին՝ պիտի ասեմ, որ սրանից է նաև բայ տերմինը, որ փաստորեն նշանակում է « ասելը, խոսելը»։ Եվ որպեսզի սրանց կապը ձեզ համոզի, համեմատեք ռուսերեն глагол «բայ», որ ժամանակիին նշանակել է նաև «խոսք», որից глаголать «խոսել» և разглагольствовать «բարբաջել, շաղակրատել»։ Թե՛ հայերեն բայ, թե ռուսերեն глагол տերմինները պատճենված են լատիներեն verbum /վե՛րբում/ -ից, որ նշանակում էր «խոսք» և «բայ» ( verbo /վե՛րբո/ «խոսել»)։

Թողնել մեկնաբանություն