Posted in Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբարի ամփոփում

Ահա և վերջանում է մեր ձմեռային ճամբարը, անգամ չզգացինք, թե ոնց այսքան արագ անցան օրերը.. Սկսվեց ամենը շաբաթվա անելիքների քննարկումից. Հասկացանք, թե որտեղ ենք ցանկանում այցելել այս երեք շաբաթվա ընթացքում, սկզբի համար որոշեցինք գնալ սահադաշտ (քանի դեռ եղանակը թույլ էր տալիս վարել դահուկներ) : Այդ ճամփորդությունը ամենատպավորիչներից մեկն էր, բայց մինչ ճամփորդության մասին պատմելը, կցանկանայի պատմել մի ֆիլմի մասին, որի և ընթացքը և ժանրը շա՜տ հետաքրքիր էր մեր ջոկատի համար ։ Ֆիլմի անունն էր <when they see us) . Ֆիլմը ռասիզմի մասին էր, որը տարիներ շարունակ կատարվում է ԱՄՆ-ում <և ոչ միայն ԱՄՆ-ում>: Սկզբում ամեն ինչ շատ հետաքրքիր էր, բայց արդեն ֆիլմի 2րդ հատվածի վերջում շատերը հուզվեցին, եթե դիտեք ինքներդ կհուզվեք այդ պահից:

Դե իսկ հետո եկավ մեր սպասված ճամփորդությունը ` սահադաշտը:Անգամ չգիտեմ թե ես ինքս ինչու էի այդքան ոգևորված, քանի որ դահուկ վարել չգիտեի: Ճանապարհը շա՜տ ուրախ անցավ, երգել-պարելով:Քանի որ սա իմ առաջին փորձն էր, ինձ օգնեցին, և սովորեցրեցին վարել:Արդեն մի քանի րոպեներ անց ես ընկերներիս հետ միասին հանգիստ վարում էի դահուկները:Այդ օրը ամեն ինչ շատ ուրախ անցավ, վերջում բոլորս շատ սիրուն նկարներ ունեցանք մեր ջոկատով, և վերադարձանք դպրոց : Հաջորդ շաբաթ գնացինք Վիկիմեդիա, որտեղ անցանք հետաքրքիր փաստեր Վիկիմեդիայից օգտվելու համար, բացեցինք մեր էջերը Վիկիմեդիայում և անգամ հասցրեցինք այլ մարդկանց նյութերը վերանայել և ուղղել սխալները. Ծանոթացանք Վիկիմեդիայի ճամբարի հետ, դիտեցինք հետաքրքիր տեսանյութ կապված ճամբարի մասին և ճամբարի սովորողպերի արձագանքները լսեցինք, չնայած արդեն տեսանյութը հերիք էր շատ լավ կարծիք կազմելու համար :Հասցրեցինք նաև ընկեր Հերմինեի և 12րդ դասարանի սովորողների հետ սովորել անիմացիա և պատրաստել անիմացիոն մուլտֆիլմներ, որոնք շատ զվարճալի ստացվեցին և բոլորին շատ դուր եկավ այդ անիմացիոն մուլտֆիլմներ ստեղծելու պրոցեսը:Մաթեմատիկայից նաև գրեցինք թեսթեր, նախապատրաստվեցինք 9րդ դասարանի տարավերջյան քննություններին:

Ճամբարը անցավ շատ հետաքրքիր, մենք խոսեցին շատ տարածված թեմաների շուրջ, լսեցինք միմյանց կարծիքը:Ինքս շատ լավ ժամանակ անցկացրեցի ճամբարի ժամանակ :

Posted in Ձմեռային ճամբար

Վիքիմեդիա

Ճամբարի ժամանակ մեր խումբը հաճախեց Վիքիմեդիա կենտրոն: Հաճախելու նպատակը այն էր, որ սովորողները ավելի մանրամասն իմանային Վիքիմեդիայի մասին, Վիքիմեդիայի ճամբարի և ճամբարին միանալու մասին : Մենք դիտեցինք փոքրիկ տեսանյութ, որտեղ դիտեցինք թե ինչպես են անցնում իրենց ճամբարային օրերը, նաև իմացանք, թե ինչպես է կարելի հայտնվել այդ ճամբարում : Տեսանյութից հետո անցանք մանրամասն Վիքիմեդիայի օգտագործման բացատրմանը, որը տեսնելուց հետո բոլորս տեղափոխվեցինք այլ սենյակ, որպեսզի բացենք մեր Վիքիմեդիայի անձնական էջը` նյութեր տեղադրելու և վերանայելու համար : Քանի որ ժամանակը շատ չէր, ես հասցրեցի վերանայել մեկ նյութ և ուղղել սխալները նյութի: Շատ հետաքրքիր էր նյութ ստուգել և ավելացնել իմ նյութը։

Posted in Ձմեռային ճամբար

Դահուկային սպորտ


1924-ին Ֆրանսիայի Շամոն քաղաքում աշխարհում առաջին անգամ կազմակերպվել են ձմեռային օլիմպիական խաղերը և հենց այս տարեթվից էլ ձմեռային խաղերը, որպես միջազգային մարզական խոշոր մրցաշար, ամառային խաղերին կից, անցկացվում են Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Ձմեռային մարզաձևերն անցկացվում են սառույցի և ձյան վրա, դրանցից մեծ տարածում են գտել գեղասահքը, չմշկավազքը, հոկեյը, լեռնադահուկային և դահուկային մարզաձևերը: Դահուկային սպորտը լեռնադահուկային սպորտաձևերի, դահուկավազքի ու դահուկացատկի, դակուկապարի, բիաթլոնի միավորումն է:
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան նույնպես ստեղծվել է 1924-ին և այժմ միավորում է շուրջ 50 ազգային ֆեդերացիաներ:
Դահուկավազքը հայտնի մարզաձև է, ինպես նաև ակտիվ հանգստի տարածված և հաճելի եղանակ: Դահուկորդի մարզագույքը բաղկացած է դահուկներից և դահուկաձողերից: Լեռնադահուկային մարզաձևերը կազմակերպվում և անցկացվում են լեռնալանջերին, ընդգրկում են արագընթաց վայրսահքի և ոլորասահքի մարզաձևերը, որի ժամանակ դահուկորդները լեռնալանջերով ներքև են սլանում ուղղագիծ սահուղիով, իսկ ոլորասահքի մրցույթների ժամանակ` դրոշակներով նշված ոլորապտույտ մրցուղիով: Մարզիկները մեկնարկում են մեկը մյուսից որոշակի ժամանակ հետո և հաղթում է մրցուղին ամենակարճ ժամանակահատվածում անցած մարզիկը:
Հայաստանում դահուկային սպորտի ֆեդերացիան ստեղծվել է 1967-ին, իսկ ձմեռային մարզաձևերով ակտիվորեն զբաղվում են Ծաղկաձորի և Ջերմուկի մարզահամալիրներում:

Posted in Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբար

Մեր ճամբարային շաբաթը սկսեց շաբաթվա անելիքների քննարկումներից:Քննարկեցինք, թե ինչ ենք անելու շաբաթվա ընթացքում, և ուսումնասիրեցինք մեկ ամսվա ճամփորդությունները, որպեսզի հասկանանք, թե ով որտեղ է ցանկանում գնալ ճամբարային խմբից դուրս: Հետո դիտեցինք մի շատ հետաքրքիր ֆիլմ` Ռասիզմի մասին։ Ֆիլմը ունի չորս հատված, որոնք մենք նայելու ենք այս ճամբարային շաբաթների ընթացքում:Եվ քանի որ ձմեռային ճամբարը առանց սահադաշտ գնալու ձմեռային ճամբարի նման չէ, մենք նույնպես որոշեցինք շաբաթվա վերջում գնալ սահադաշտ:Եղանակը այդքան էլ հաճելի չէր սահելու համար, բայց անգամ այդ անձրևային եղանակին ես սովորեցի նորմալ կանկիներ վարել, որից շատ ուրախացա:Արդեն դպրոց վերադարնալուց քննարկեցինք մեր մյուս ճամփորդությունը, որի մասին նույն պես առանձին պատումով կգրեմ:Ընդհանուր շաբաթը անցավ շատ լավ: