Posted in русский язык 9

Русский язык

Домашнее задание: написать сочинение “«Кто я в этом мире: Уж или Сокол?», отразить в нем свою жизненную позицию, свое сходство с горьковскими героями.

Я всегда думала, если человек не будет внести в свою жизнь изменения, человек не сможет жить свою жизнь идеально, чтобы всегда было что вспомнить. Жизнь коротка, и надо прожить самую лучшую жизнь, и каждый день говорить самому себе спасибо за такую жизнь, которая если бы не ты, никто бы не изменил. Я живу свою жизнь со многими изменениями. Могу изменить себе жизнь на столько- на сколько я и мои родители сможем это заделать, пока я не повзрослею, и сама уже буду строить ту жизнь, которая будет идеальной. Всё могут изменить свою жизнь, надо только не лениться, понимать почему они хотят изменений, и пойти дальше к идеальной жизни.

Posted in English 9, English homework

English

Folk music and dance classes in our school.


In our school, we dance and sing everyday, we sing Armenian traditional songs, to get know our songs better, but I don’t like folk music and dance. I have different tastes about music, not aways I can like Armenian folk dances. Me and my class have some folk dance, . We dancing that dance so funny with dancing teacher. About songs- I don’t like folk song, because for me it’s so uninteresting.

Posted in Թուրքերեն

Seyit Onbaşı

Düşmanlar ülkemizi ele geçirmek için saldırmaya başlamıştı. Çanakkale Savaşı devam ediyordu. Düşmanların saldırısı soncu topun mermi kaldıran vinci parçalandı. Seyit Onbaşı adlı kahraman 215 kiloluk mermiyi kaldırarak topa yerleştirdi. Ateşlenen mermi İngiliz gemisini vurdu. Vurulan bu kahramanlık düşmanı korkuttu ve düşmanlar geri çekildi.

Թարգմանություն

Թշնամիները սկսեցին հարձակվել մեր երկիրը գրավելու համար: Չանաքքալեի պատերազմը շարունակվում էր: Թշնամիների հարձակման արդյունքում ոչնչացվեց թնդանոթի ճախարակը: Հերոս առաջնորդ Սեյիթը բարձրացրեց 215 կիլոգրամանոց փամփուշտը և դրեց գնդակի վրա: Լիցքավորված փամփուշտը դիպել է բրիտանական նավին: Այս հերոսական կրակոցը վախեցրեց թշնամուն և թշնամիները նահանջեցին:

Posted in իրավունք

Իրավունք

Նպատակ՝ Հասկանալ մերօրյա իրադարձությունները իրավական տեսանկյունից
Խնդիր՝
Ուսումնասիրել օրենքով նախատեսված կարգերը և դրանց կիրառման սահմանները ու սկզբունքները
Ընթացք՝


• Հավաքի հասկացությունը

Հավաքը երկու կամ ավելի անձանց ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հավաքին բոլորը կարող են մասնակցել սկսած ՀՀ քաղաքացիից մինչև օտարերկրացի:

• Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների առանձնահատկությունը

• Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

• Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

• 1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։
• 2. Արգելվում է հավաքների ազատության օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով։

• Հավաքներին մասնակցելու իրավունքը

• 1. Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք):
• 2. Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։
• 3. Հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով:
• 4. Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման վայրում հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնելու կամ աշխատանքային պարտականությունները կատարելու, ստեղծագործական գործունեություն կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող անձինք, ինչպես նաև հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

• Հավաքի կազմակերպիչը

  1. Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։
  2. Հավաքի կազմակերպիչը հավաքի ղեկավարն է։ Եթե հավաքը կազմակերպվում է իրավաբանական անձի կողմից, ապա հավաքի ղեկավարը իրավաբանական անձի ղեկավարն է։ Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։
  3. Եթե հավաքի ղեկավարի պարտականությունները փաստացի իրականացնում է այլ անձ, ապա նա է կրում սույն օրենքով հավաքի ղեկավարի համար սահմանված իրավունքները և պարտականությունները։

• Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

  1. Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։
  2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք իրավունք չունեն կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել իրենց քաղաքական չեզոքությունը։
  3. Զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։
  4. Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։
Posted in ֆիզիկա

Ֆիզիկա

1․ Ընկնող և անդրադարձած ճագայաթների միջև կազմած անկյունը 128° է: Որքա՞ն է ընկնող ճառագայթի և հայելու միջև կազմած անկյունը: 

128:2=64 ասիտիճան

2․ Ընկնող լուսային ճառագայթը անդրադարձնող մակերևույթի հետ կազմում է 58° անկյուն: Ինչի՞ է հավասար ընկնող և անդրադարձող ճառագայթների միջև կազմած անկյունը: 

58×2=116 աստիճան

3․ Աղջիկը կանգնած է հայելու դիմաց, նրանից 0.7 մ հեռավորության վրա: Որքա՞ն է աղջկա և իր պատկերի միջև հեռավորությունը: 

0.7×2=1.4մ

134729_or.jpg
4․ Առարկան գտնվում է հարթ հայելուց 50 սմ հեռավորության վրա: Որքա՞ն կդառնա առարկայի և նրա պատկերի միջև հեռավորությաւնը, եթե առարկան 10 սմ-ով մոտեցվի հայելուն: 

(50-10)x2=80սմ

slide_2.jpg
5․ Ավտոբուսը շարժվում է 26 կմ/ժ արագությամբ: Ի՞նչ արագությամբ է ավտոբուսի նկատմամբ շարժվում ճամփեզրին տեղադրված հայելում ստացվող նրա պատկերը:

convex-mirror-250x250.jpg
Posted in Գրականություն 9

Գրականություն

Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքի վերլուծություն.

Ձիերի տեսակներն ու նրանց տերերի համեմատությունը

Ձիերը բաժանված էին խմբերիզուսպ ձիերը, լուռ ձիերը և քաջերը, բայց իհարկե կար տարբերվողը սպիտակ ձին, ով ինձ ավելի հպարտ զգացվեց:Իրենց տերերի հետ նմանությունները շատ էին, քանի որ իմ կարծիքով կենդանին նման է լինում բնավորությամբ տիրոջը:

Տեր չունեցող ձիու կերպարը, այլաբանություն այս կերպարում

Միայնակ ձին և ընդհանրապես ընտանի կենդանին անօգուտ է լինում, երբ կողքին չի լինում տերը, ով կօգնի չանել հիմարություններ, սխալներ որոնք անգամ կարող են մահի հասցնել և այդպես շարունակ:Կենդանուն խնամք է պետք, նորմալ սնունդ : Անօգնական և միայնակ կենդանին նման է նորածին բայց առանց ծնող երեխայի, չէ որ նա չի կարող ինքն հոգել իր խնդիրները, իրեն պետք է մեկը ով կօգնի :

Գրառում-քննարկում (ապահովությունը՝ ազատության դիմաց)

Ամենքս հասկանում ենք ազատությունը այլ ձև, մեկը կարող է ազատություն ստանալով վնասել կողքիներին, մյուսը կարող է ամեն կերպ օգնի շրջակա միջավայրին:Ինձ թվում է, որ ամեն մեկի համար չի ազատությունը, քանի որ այն նաև պետք է գնահատել, չէ որ շատերը ցանկություն ունեն ազատ լինել և սխալներ թույլ տալ ուրիշների նկատմամ:Սակայն տեսնելով, որ մարդիկ չեն գնահատում ազատությունը և անում են ամեն բան ինչ մտքով կանցնի, ստեղծեցին օրենքներ, որոնք մեր օրերում շատերը խախտում են : Այդ պատճառով ես ինքս էլ չեմ կողմնորոշվել, արժե տալ մարդկանց ազատություն, թե օրենքներով շարունակել ապրել :

Սպիտակ ձիու խորհրդանիշը:

Սպիտակ ձին ըստ ինձ անարդարության օրինակ էր: Սխալ է ամեն խնդիր որոնց համար մարդիկ կարող են տառապել տարիներով, որպեսզի կարողանան հարդեցնել, ընդամենը գումար տալով լուծել այդ հարցը : Սա ազատության վատ օրինակ է, քանի որ կա օրենք, որին հետևում են բոլորը և եթե կա մեկը, ով գումարով է ուզում լուծել ամենը, նրան առաջինը պետք է օրենքով խիստ պատժել:Գումարով չէ, որ պետք է մարդկանց միջև տարբերություն դնել, անգամ ամենաաղքատ մարդը կարող է հոգով հարուստ և ազնիվ լինել :

Posted in Գրականություն 9

Գրականություն

Կարդում ենք Արևմտահայ գրականություն։ Գրիգոր Զոհրապ, «Ռեհանը» նովելը

Գտիր իրական աղջկա նկարագրությունները։
Ան ատենն ալ առատ մազերը կսիրեի ու քովընտի նստած՝ կդիտեի ձյունասպիտակ ծոծրակին վրա ժողվված սեւ թումբը՝ պարտեզին մեջ տեղ-տեղ դրված կազի լապտերներու լույսերուն տակ, շքեղ ու անբարբառ ցոլացումով , որուն աչքերս հառած կմնային:

Ամենեն հաճոյալի անակնկալը եղավ երբ ինծի դարձավ իր դեմքը. գեղեցի՞կ. ոչ հարկավ. բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի պատկեր մը, հոգնած ու տրտում նայվածքով, որ ինկած տեղը կանգ առնելու պես բան մը ուներ կարծես:

Առանձնացրու հեղինակի բնութագրումները՝ իր երևակայությունից ելնելով։

Ինչե՜ր չէին ըսեր ինծի այդ մազերը. իրենց անմռունչ կեցվածքը՝ հո՛դ, այդ բարձունքին վրա, պարկեշտ ու վրդովիչ բան մը ուներ:

Երազող ու մտամոլոր կերպարանք մը առած էր անիկա եւ անդադար կդիտեր ծովը՝ հանդարտ, անծալք սփռոցի մը պես պարզված, որուն վրա լուսինը՝ իր լրումի առատությանը մեջ՝ ադամանդե ոստոստուն գոհարներ կթափեր, մինչդեռ ամառ գիշերին անդորրությանը մեջ, ծառերը կկենային մեր շուրջը անշարժ՝ մինչեւ իրեց դողացող սաղարթները: Օդին մեջ՝ ամբողջ անուրջի, վերացումի հրավեր մը կար կարծես, որուն երկուքս ալ անձնատուր կ’ըլլայինք ժամերով:

Վերջին՝ Ե հատվածը մեկնաբանիր. հեղինակը գո՞հ է իր այդ արկածից։

Հեղինակը գոհ էր, անգամ գովում էր աղջկան :

Համաձա՞յն եք հեղինակի մոտեցմանը։ Էսսե գրեք «Երևակայությո՞ւն, թե իրականություն» պայմանական թեմայով։

Երևակայությունը իմ կարծիքով շատ կարևոր է մեր կյանքում, քանի որ առանց երևակայության շատ երազանքներ և նպատակներ մնում են անկատար, քանի որ մարդիկ վախենում իրականացնել:Շատերը տարվում են երևակայության մեջ այն կարգի, որ իրենց առօրյայում մշտապես կատարվող գործերն են երևակայելով են անում, ինչը շատ վատ է, քանի որ կա իրականություն և ինչքան էլ քաղցր լինի երևակայությունը միևնույն է` պետք է գործել և ապրել իրականությունում:Կան մարդիկ, որ երևակայությամբ կարողանում են իրենց կյանքը շատ լավ դասավորել, քանի որ ապրում են իրականության մեջ, իսկ մտածում են շատ բաներ երևակայելով:Ցանկալի է ապրել այդպես, ոչ թե չարաշահելով կամ ընդհանրապես չերևակայելով, քանի որ և իրականությունը և երևակայությունը շատ մեծ դեր ունեն մեր կյանքում:

Տեղեկություններ գտիր Գրիգոր Զոհրապի մասին։ Ամենահետաքրքիր տեղեկությունները տար քո բլոգ։

Գրիգոր Զոհրապը հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ է եղել։ Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։ 1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։

Տեղեկություններ գտիր նովելի (նորավեպի) մասին։
Այս նովելում ցույց տուր հատկանշականը (ինչից իմացանք, որ նովել է)։

Նովելը պատմողական պրոզայիկ ժանր է, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք և կերպարներ: Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։

Այս նովելը կարճ էր և ուներ երկու գլխավոր կերպար։

Posted in պատմություն

Պատմություն

Մարտի 15-19

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը.

ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում
բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն /բանավոր, 7-րդ դասարանի դասագիրք, էջ 6-8, 11-13, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 12. Պետական կառավարման համակարգը.
ա/ Թագավորը և արքունի գործակալությունները / բանավոր, էջ 8-10, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք Ավատատիրական աստիճանակարգությունը:

Բոլոր հողերի տերը թագավորն էր։ Նրանից հետո գալիս էին նախարարները։ Ժողովուրդը բաժանվում էր երկու դասի՝ ազատներ և անազատներ։ Անազատները սովորական քաղաքացիները, գյուղացիները, արհեստավորները, ռամիկները և այլ մարդիկ էին։ Ազատների դասին էին պատկանում եկեղեցականները, նախարարները, ազնվականները և նրանք ունեին արտոնություններ։


2. Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Հազարապետ-կառավարում էր տնտեսական գործերը
Սպարապետ-զորքի գլխավոր հրամանատարն էր
Մարդպետ-հսկում էր արքունի գանձարանը և կալվածքները
Շահապ-մայրաքաղաքի քաղաքագլուխն է
Սենեկապետ-թահավորի անձնական քարտուղարն է
Աշխարհաժողով-ընդունում էր կարևոր որոշումներ
Հայոց այրուձի-թագավորական և նախարարական զորքերն էին

Մաղխազ-եղել է արքունիքի պահակազորի և թագավորի թիկնազորի պետը
Դատավարություն-Մեծ դատավորը եղել է քրմապետը կամ կաթողիկոսը։ Տնօրինում էր եկեղեցական և ընտանեկան հարցերը։
Ասպետություն-Այս գործակալությունը թագավորի գլխին է դրել թագը և ղեկավարել բոլոր պալատական տոները։
Գահնամակ-Պետական փաստաթուղթ, որտեղ ներկայացված էին նախարարական ընտանիքները ըստ զբաղեցված պաշտոնական դիրքի։
Զորանամակ-Պետական փաստաթուղթ, որտեղ ներկայացված էին նախարարական տները ըստ ռազմական ուժի։

Posted in Ընդհանուր

Ինտելեկտուալ խաղ

Օրեր առաջ մեր դպրոցը հրավեր ստացավ Եվրոպական քոլեջի կողմից ինտելեկտուալ խաղի մասնակցության համար:Խումբը պետք է բաղկացած լիներ չորս անդամից: Ինձ և ընկերներիս հետաքրքրեց մրցույթը և մենք որոշեցինք մասնակցություն ունենալ:Սա մեր կյանքի առաջին ինտելեկտուալ խաղն էր, և մենք մեծ հետաքրքրությամբ գնացինք Եվրոպական քոլեջ ծանոթության:Մենք շատ մեծ հետաքրքրությամբ մասնակցեցինք ծանոթությունը, իմացանք, որ մրցույթը բաղկացած է երեք փուլից, հարցերը լինելու էին և դպրոցական և առօրյա կյանքից, օրինակ ֆիլմերից, երգերից, արվեստից և այլն : Դա իմ կարծիքով շատ լավ է, քանի որ անհետաքրքիր կլիներ խաղը, եթե լինեին միայն դպրոցական հարցեր : Ամեն թիմ կունենա թմի ավագ և միայն թմի ավագը կունենա իրավունք սեղմել կարմիր կոճակին և թույլ տա, որ թիմը հնչեցնի ճիշտ պատասխանը :Իմ կարծիքով նման մրցույթներ պետք է ավելի շատանան, որպեսզի դպրոցական կյանքը էլ ավելի հետաքրքիր լինի, և սովորողներին ոգևորեն նման մրցույթներ:

Posted in Քիմիա

Քիմիա

Բովանդակությունը. 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախումբի` հալոգենների F, Cl, Br, I, At  ընդհանուր  բնութագիրը, ատոմների  կառուցվածքն  ու  հատկությունները, պարզ  նյութերի  ընդհանուր  բնութագիրը, հալոգենների  ջրածնային  միացությունները: Քլորի ընդհանուր բնութագիրը, ատոմի կառուցվածքը, տարածվածությունը  բնության մեջ, ֆիզիկական  և  քիմիական հատկությունները,ստացումը,կիրառումը:Քլորաջրածնական  թթվի (աղաթթվի)  ֆիզիկաքիմիական  հատկությունները  և  իր  աղերը:

Անհատական-հետազոտական  աշխատանքի  թեման— <<Հալոգենների, դրանց  միացությունների  կիրառությունը  և  կենսաբանական  դերը>>

Առաջադրանք 1. 7-րդ խմբի գլխավոր
ենթախմբի տարրերի
ընդհանուր բնութագիրը

(ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I, աստատ՝ At)
Համապատասխան պարզ նյութերը կազմված են 2 ատոմից՝ F2, Cl2, Br2, I2, At2

F2, Cl2-ամենաթունավոր գազերից են, որոնք ունեն կանաչ երանգ
Br2-գարշահոտ, բնական պայմաներում հեղուկ է
I2-մետաղական փայլով պինդ նյութ է, բնական պայմաներում, չունի հեղուկ ագրեգատային վիճակ
Cl2-փոխազդում է ջրի հետ առաջանում է 2 թունավոր նյութ Cl2+HOH-HCl+HOCl հիպրոքլորային թթու:

Առաջադրանք 2.Հալոգենների
տարածվածությունը բնության
մեջ

Հալոգենները բնության մեջ հանդիպում են գերազանցապես միացությունների ձևով։ Ֆտորի ամենատարածված միացություններն են ֆլյուորիտը, կիրոլիտը, ֆտորապատիտը: Քլորի բնական միացություններից են կերակրի աղը, սիլվինը և կառնալիտը: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը, որոնցից էլ կորզում են այդ հալոգենները՝ օգտագործելով քլորի օքսիդիչ հատկությունը:
Առաջադրանք 3. Հալոգենների ատոմների
բաղադրությունը և
կառուցվածքը
Առաջադրանք 4. Քլորի վալենտականությունը
և օքսիդացման աստիճանը
միացություններում
Առաջադրանք 5.Հալոգեն պարզ նյութերի
ֆիզիկաքիմիական
հատկությունները
Առաջադրանք 6.  Քլորի և նրա միացությունների
կիրառությունը
Առաջադրանք 7. Աղաթթվի և նրա աղերի
կիրառությունը։


«Թեմատիկ հարցեր  և  վարժություններ»՝
*1. Ինչո՞ւ  են 7-րդ  խմբի գլխավոր  ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ».                                                     *2. Ինչո՞ւ են հալոգենները
համարվում կենսական տարրեր…

*3. Որո՞նք են հալոգենների
միացությունների դերը մարդու
օրգանիզմում….
*4. Կարելի՞ է խմելու ջուրը
ախտահանել քլորով… Պատասխանը հիմնավորեք…
*5. Ի՞նչ է ժավելաջուրը…
*6. Ի՞նչ է քլորակիրը…

*7. Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-անոց ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»

*8.  Կատարեք  հաշվարկ.<<1 կգ   «ֆիզիոլոգիական լուծույթ»  պատրաստելու  համար քանի՞գրամ  աղ  և  ջուր  պետք  է  վերցնել:

Մարտի  15-ից   19-ը՝ Լաբորատոր  փորձեր՝ ՙՔլորաջրածնական  թթվի (աղաթթվի) ֆիզիկաքիմիական  հատկությունները:

Սովորել  դասագրքից`  էջ  41-ից  56-ը: Նախապատրաստվել  լաբորատոր  աշխատանքին` <<Աղաթթվի  ֆիզկական  և  քիմիական  հատկությունները>>: