Posted in Գրականություն 9

Գրականություն

Կարդում ենք Արևմտահայ գրականություն։ Գրիգոր Զոհրապ, «Ռեհանը» նովելը

Գտիր իրական աղջկա նկարագրությունները։
Ան ատենն ալ առատ մազերը կսիրեի ու քովընտի նստած՝ կդիտեի ձյունասպիտակ ծոծրակին վրա ժողվված սեւ թումբը՝ պարտեզին մեջ տեղ-տեղ դրված կազի լապտերներու լույսերուն տակ, շքեղ ու անբարբառ ցոլացումով , որուն աչքերս հառած կմնային:

Ամենեն հաճոյալի անակնկալը եղավ երբ ինծի դարձավ իր դեմքը. գեղեցի՞կ. ոչ հարկավ. բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի պատկեր մը, հոգնած ու տրտում նայվածքով, որ ինկած տեղը կանգ առնելու պես բան մը ուներ կարծես:

Առանձնացրու հեղինակի բնութագրումները՝ իր երևակայությունից ելնելով։

Ինչե՜ր չէին ըսեր ինծի այդ մազերը. իրենց անմռունչ կեցվածքը՝ հո՛դ, այդ բարձունքին վրա, պարկեշտ ու վրդովիչ բան մը ուներ:

Երազող ու մտամոլոր կերպարանք մը առած էր անիկա եւ անդադար կդիտեր ծովը՝ հանդարտ, անծալք սփռոցի մը պես պարզված, որուն վրա լուսինը՝ իր լրումի առատությանը մեջ՝ ադամանդե ոստոստուն գոհարներ կթափեր, մինչդեռ ամառ գիշերին անդորրությանը մեջ, ծառերը կկենային մեր շուրջը անշարժ՝ մինչեւ իրեց դողացող սաղարթները: Օդին մեջ՝ ամբողջ անուրջի, վերացումի հրավեր մը կար կարծես, որուն երկուքս ալ անձնատուր կ’ըլլայինք ժամերով:

Վերջին՝ Ե հատվածը մեկնաբանիր. հեղինակը գո՞հ է իր այդ արկածից։

Հեղինակը գոհ էր, անգամ գովում էր աղջկան :

Համաձա՞յն եք հեղինակի մոտեցմանը։ Էսսե գրեք «Երևակայությո՞ւն, թե իրականություն» պայմանական թեմայով։

Երևակայությունը իմ կարծիքով շատ կարևոր է մեր կյանքում, քանի որ առանց երևակայության շատ երազանքներ և նպատակներ մնում են անկատար, քանի որ մարդիկ վախենում իրականացնել:Շատերը տարվում են երևակայության մեջ այն կարգի, որ իրենց առօրյայում մշտապես կատարվող գործերն են երևակայելով են անում, ինչը շատ վատ է, քանի որ կա իրականություն և ինչքան էլ քաղցր լինի երևակայությունը միևնույն է` պետք է գործել և ապրել իրականությունում:Կան մարդիկ, որ երևակայությամբ կարողանում են իրենց կյանքը շատ լավ դասավորել, քանի որ ապրում են իրականության մեջ, իսկ մտածում են շատ բաներ երևակայելով:Ցանկալի է ապրել այդպես, ոչ թե չարաշահելով կամ ընդհանրապես չերևակայելով, քանի որ և իրականությունը և երևակայությունը շատ մեծ դեր ունեն մեր կյանքում:

Տեղեկություններ գտիր Գրիգոր Զոհրապի մասին։ Ամենահետաքրքիր տեղեկությունները տար քո բլոգ։

Գրիգոր Զոհրապը հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ է եղել։ Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։ 1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։

Տեղեկություններ գտիր նովելի (նորավեպի) մասին։
Այս նովելում ցույց տուր հատկանշականը (ինչից իմացանք, որ նովել է)։

Նովելը պատմողական պրոզայիկ ժանր է, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք և կերպարներ: Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։

Այս նովելը կարճ էր և ուներ երկու գլխավոր կերպար։

Թողնել մեկնաբանություն