Posted in Քիմիա

Քիմիա

Բովանդակությունը. 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախումբի` հալոգենների F, Cl, Br, I, At  ընդհանուր  բնութագիրը, ատոմների  կառուցվածքն  ու  հատկությունները, պարզ  նյութերի  ընդհանուր  բնութագիրը, հալոգենների  ջրածնային  միացությունները: Քլորի ընդհանուր բնութագիրը, ատոմի կառուցվածքը, տարածվածությունը  բնության մեջ, ֆիզիկական  և  քիմիական հատկությունները,ստացումը,կիրառումը:Քլորաջրածնական  թթվի (աղաթթվի)  ֆիզիկաքիմիական  հատկությունները  և  իր  աղերը:

Անհատական-հետազոտական  աշխատանքի  թեման— <<Հալոգենների, դրանց  միացությունների  կիրառությունը  և  կենսաբանական  դերը>>

Առաջադրանք 1. 7-րդ խմբի գլխավոր
ենթախմբի տարրերի
ընդհանուր բնութագիրը

(ֆտոր` F, քլոր` CI, բրոմ` Br, յոդ` I, աստատ՝ At)
Համապատասխան պարզ նյութերը կազմված են 2 ատոմից՝ F2, Cl2, Br2, I2, At2

F2, Cl2-ամենաթունավոր գազերից են, որոնք ունեն կանաչ երանգ
Br2-գարշահոտ, բնական պայմաներում հեղուկ է
I2-մետաղական փայլով պինդ նյութ է, բնական պայմաներում, չունի հեղուկ ագրեգատային վիճակ
Cl2-փոխազդում է ջրի հետ առաջանում է 2 թունավոր նյութ Cl2+HOH-HCl+HOCl հիպրոքլորային թթու:

Առաջադրանք 2.Հալոգենների
տարածվածությունը բնության
մեջ

Հալոգենները բնության մեջ հանդիպում են գերազանցապես միացությունների ձևով։ Ֆտորի ամենատարածված միացություններն են ֆլյուորիտը, կիրոլիտը, ֆտորապատիտը: Քլորի բնական միացություններից են կերակրի աղը, սիլվինը և կառնալիտը: Բրոմի և յոդի միացություններ են պարունակում բնական ջրերը, որոնցից էլ կորզում են այդ հալոգենները՝ օգտագործելով քլորի օքսիդիչ հատկությունը:
Առաջադրանք 3. Հալոգենների ատոմների
բաղադրությունը և
կառուցվածքը
Առաջադրանք 4. Քլորի վալենտականությունը
և օքսիդացման աստիճանը
միացություններում
Առաջադրանք 5.Հալոգեն պարզ նյութերի
ֆիզիկաքիմիական
հատկությունները
Առաջադրանք 6.  Քլորի և նրա միացությունների
կիրառությունը
Առաջադրանք 7. Աղաթթվի և նրա աղերի
կիրառությունը։


«Թեմատիկ հարցեր  և  վարժություններ»՝
*1. Ինչո՞ւ  են 7-րդ  խմբի գլխավոր  ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ».                                                     *2. Ինչո՞ւ են հալոգենները
համարվում կենսական տարրեր…

*3. Որո՞նք են հալոգենների
միացությունների դերը մարդու
օրգանիզմում….
*4. Կարելի՞ է խմելու ջուրը
ախտահանել քլորով… Պատասխանը հիմնավորեք…
*5. Ի՞նչ է ժավելաջուրը…
*6. Ի՞նչ է քլորակիրը…

*7. Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-անոց ջրային  լուծույթն  է  կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»

*8.  Կատարեք  հաշվարկ.<<1 կգ   «ֆիզիոլոգիական լուծույթ»  պատրաստելու  համար քանի՞գրամ  աղ  և  ջուր  պետք  է  վերցնել:

Մարտի  15-ից   19-ը՝ Լաբորատոր  փորձեր՝ ՙՔլորաջրածնական  թթվի (աղաթթվի) ֆիզիկաքիմիական  հատկությունները:

Սովորել  դասագրքից`  էջ  41-ից  56-ը: Նախապատրաստվել  լաբորատոր  աշխատանքին` <<Աղաթթվի  ֆիզկական  և  քիմիական  հատկությունները>>:

Թողնել մեկնաբանություն