Posted in Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբարի ամփոփում

Ահա և վերջանում է մեր ձմեռային ճամբարը, անգամ չզգացինք, թե ոնց այսքան արագ անցան օրերը.. Սկսվեց ամենը շաբաթվա անելիքների քննարկումից. Հասկացանք, թե որտեղ ենք ցանկանում այցելել այս երեք շաբաթվա ընթացքում, սկզբի համար որոշեցինք գնալ սահադաշտ (քանի դեռ եղանակը թույլ էր տալիս վարել դահուկներ) : Այդ ճամփորդությունը ամենատպավորիչներից մեկն էր, բայց մինչ ճամփորդության մասին պատմելը, կցանկանայի պատմել մի ֆիլմի մասին, որի և ընթացքը և ժանրը շա՜տ հետաքրքիր էր մեր ջոկատի համար ։ Ֆիլմի անունն էր <when they see us) . Ֆիլմը ռասիզմի մասին էր, որը տարիներ շարունակ կատարվում է ԱՄՆ-ում <և ոչ միայն ԱՄՆ-ում>: Սկզբում ամեն ինչ շատ հետաքրքիր էր, բայց արդեն ֆիլմի 2րդ հատվածի վերջում շատերը հուզվեցին, եթե դիտեք ինքներդ կհուզվեք այդ պահից:

Դե իսկ հետո եկավ մեր սպասված ճամփորդությունը ` սահադաշտը:Անգամ չգիտեմ թե ես ինքս ինչու էի այդքան ոգևորված, քանի որ դահուկ վարել չգիտեի: Ճանապարհը շա՜տ ուրախ անցավ, երգել-պարելով:Քանի որ սա իմ առաջին փորձն էր, ինձ օգնեցին, և սովորեցրեցին վարել:Արդեն մի քանի րոպեներ անց ես ընկերներիս հետ միասին հանգիստ վարում էի դահուկները:Այդ օրը ամեն ինչ շատ ուրախ անցավ, վերջում բոլորս շատ սիրուն նկարներ ունեցանք մեր ջոկատով, և վերադարձանք դպրոց : Հաջորդ շաբաթ գնացինք Վիկիմեդիա, որտեղ անցանք հետաքրքիր փաստեր Վիկիմեդիայից օգտվելու համար, բացեցինք մեր էջերը Վիկիմեդիայում և անգամ հասցրեցինք այլ մարդկանց նյութերը վերանայել և ուղղել սխալները. Ծանոթացանք Վիկիմեդիայի ճամբարի հետ, դիտեցինք հետաքրքիր տեսանյութ կապված ճամբարի մասին և ճամբարի սովորողպերի արձագանքները լսեցինք, չնայած արդեն տեսանյութը հերիք էր շատ լավ կարծիք կազմելու համար :Հասցրեցինք նաև ընկեր Հերմինեի և 12րդ դասարանի սովորողների հետ սովորել անիմացիա և պատրաստել անիմացիոն մուլտֆիլմներ, որոնք շատ զվարճալի ստացվեցին և բոլորին շատ դուր եկավ այդ անիմացիոն մուլտֆիլմներ ստեղծելու պրոցեսը:Մաթեմատիկայից նաև գրեցինք թեսթեր, նախապատրաստվեցինք 9րդ դասարանի տարավերջյան քննություններին:

Ճամբարը անցավ շատ հետաքրքիր, մենք խոսեցին շատ տարածված թեմաների շուրջ, լսեցինք միմյանց կարծիքը:Ինքս շատ լավ ժամանակ անցկացրեցի ճամբարի ժամանակ :

Թողնել մեկնաբանություն