Posted in Հայոց լեզու 9

Հայոց լեզու

Անարգանքի սյունին գամել
(Պետրոս Բեդիրյան. Բառերի խորհրդավոր աշխարհից)

Այս դարձվածքի առաջացումը կապված է միջնադարյան Եվրոպայում տարածված մի սովորույթի հետ, ըստ որի՝ հասարակության աչքում այպանելի մեղք գործած անձնանց քաղաքի հրապարակում կապում էին սյունից՝ «անարգանքի սյունից», ի տես անցորդների։ Այս սովորույթը կար և որոշ ասիական ժողովուրդների մեջ, ուր տեղ-տեղ կարգ էր, որ անցորդները թքեին մեղադրյալի վրա։
Ուրեմն անարգանքի կամ խայտառակության սյունին գամել, անարգանքի սյունի մոտ կանգնեցնել (ռուսերեն поставить к позорному столбу) նշանակում են «(հասարակական) խիստ պարսավանքի ենթարկել»։
Կա նաև մահվան սյուն արտահայտությունը, որ շրջաբանորեն նշանակում է «կախաղան»։ Հիշո՞ւմ եք.
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև մահու անարգ սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար, ազատությո՜ւն։ (Միքայել Նալբանդյան, «Ազատություն»)։

Այս տողերին համահունչ են Շուշանիկ Կուրղինյանի հետևյալ խոսքերը.

Թե լծի տակից,
Անարգ սյունից կախ՝
Մահի ահն ատած մտքով գիտակից
Կյանք կուզենք անվախ… («Մենք»)

Դուրս գրիր դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, դեմքը, թիվը։

Դուրս գրիր անդեմ բայերը։ որոշիր՝ որ դերբայներն են։

Կանգնեցնել-Անորոշ
Ենթարկել-Անորոշ
Գործած-հարակատար

Գտիր գոյականները, որոշիր հոլովն ու հոլովումը։
Քաղաքի- Սեռական հոլով
Սովորույթ- Ուղղական հոլով
Աչքում— սեռական հոլով
Հասարակության- Սեռական հոլով
Մեղք- Ուղղական հոլով
Սյունից- Բացառական հոլով
Անձանց- Հայցական հոլով
Ժողովուրդների- Սեռական հոլով
Կարգ- Ուղղական հոլով
Մեղադրյալի- Սեռական հոլով
Խայտառակության- Սեռական հոլով

Գտիր դերանունները, նշիր՝ որ դերանունն են։
Այս-ցուցական դերանուն
Անձնանց-Որոշյալ

Posted in Գրականություն 9

Գրականություն

Բայի եղանակները՝

  • Սահմանական- Իրական գործողություն։ Ժամանակային ձևերը, իմաստը։
  • Հրամայական- Բուն և արգելական հրամայականը։ Դեմքը, ժամանակը, թիվը։
  • Ըղձական- Երազելի, ցանկալի գործողություն։ Կազմությունը։ Ժամանակները։
  • Ենթադրական-Կապը ըղձականի հետ։ Ենթադրականի ժխտականի կազմությունը։
  • Հարկադրական-Կազմությունը, ժամանակնկերը։

Առաջադրանք

  1. Դուրս գրիր դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը, դեմքը, թիվը։

Կապում էին-անկատար անցյալհոգնակի, 3-րդ դեմք
Թքեին-ըղձական, հոգնակի, 3-րդ դեմք
Նշանակում են-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի
Կուզենքենթադրական ապառնի, 1-ին դեմք, հոգնակի
Կա-վաղակատար ներկա
Կար-վաղակատար անցյալ

Հիշում ենք-սահմանական ներկա, 1-ին դեմք, հոգնակի

  1. Դուրս գրիր անդեմ բայերը։ որոշիր՝ որ դերբայներն են։

Գործած-հարակատար
Գամել են-անորոշ
Կանգնեցնել-անորոշ

  1. Գտիր գոյականները, որոշիր հոլովն ու հոլովումը։

Դարձվածքի-սեռական, ի հոլովում
Եվրոպայում-ներգոյական, ի հոլովում
Սովորույթի-տրական, ի հոլովում
Սյունից-բացառական, ա հոլովում
Հասարակության-սեռական, ա հոլովում
Աչքում-ներգոյական, ի հոլովում
Մեղք-ուղղական, ի հոլովում
Անձանց-տրական, անց
Քաղաքի-սեռական, ի հոլովում
Հրապարակում-ներգոյական, ի հոլովում
Անցորդների-տրական, ի հոլովում
Սովորույթը-ուղղական, ի հոլովում
Ժողովուրդների-տրական, ի հոլովում
Կարգ-հայցական, ի հոլովում
Անցորդները-ուղղական, ի հոլովում
Մեղադրյալը-ուղղական, ի հոլովում
Անարգանքի-սեռական, ի հոլովում
Խայտառակության-սեռական, ա հոլովում
Սյունին-տրական, ի հոլովում
Պարսավանք-ուղղական, ի հոլովում
Սյուն-ուղղական, ա հոլովում
Արտահայտությունը-ուղղական, ա հոլովում
Կախաղան-ուղղական, ի հոլովում
Մահ-ուղղական, վա հոլովում
Ազատություն-ուղղական, ա հոլովում
Տողերին-տրական, ի հոլովում
Խոսքերը-ուղղական, ի հոլովում
Լծի-սեռական, ի հոլովում
Մահի-սեռական, ի հոլովում
Մտքով-գործիական, ի հոլովում
Կյանք-ուղղական, ի հոլովում

  1. Գտիր դերանունները, նշիր՝ որ դերանունն են։

Այս-ցուցական
Մի-անորոշ
Որի-հարաբերական
Որոշ-անորոշ
Ուր-հարաբերական
Որ-հարաբերական
Ես-անձնական

Անարգանքի սյունին գամել
(Պետրոս Բեդիրյան. Բառերի խորհրդավոր աշխարհից)

Այս դարձվածքի առաջացումը կապված է միջնադարյան Եվրոպայում տարածված մի սովորույթի հետ, ըստ որի՝ հասարակության աչքում այպանելի մեղք գործած անձնանց քաղաքի հրապարակում կապում էին սյունից՝ «անարգանքի սյունից», ի տես անցորդների։ Այս սովորույթը կար և որոշ ասիական ժողովուրդների մեջ, ուր տեղ-տեղ կարգ էր, որ անցորդները թքեին մեղադրյալի վրա։
Ուրեմն անարգանքի կամ խայտառակության սյունին գամել, անարգանքի սյունի մոտ կանգնեցնել (ռուսերեն поставить к позорному столбу) նշանակում են «(հասարակական) խիստ պարսավանքի ենթարկել»։
Կա նաև մահվան սյուն արտահայտությունը, որ շրջաբանորեն նշանակում է «կախաղան»։ Հիշո՞ւմ եք.
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև մահու անարգ սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար, ազատությո՜ւն։ (Միքայել Նալբանդյան, «Ազատություն»)։

Այս տողերին համահունչ են Շուշանիկ Կուրղինյանի հետևյալ խոսքերը.

Թե լծի տակից,
Անարգ սյունից կախ՝
Մահի ահն ատած մտքով գիտակից
Կյանք կուզենք անվախ… («Մենք»)

Posted in Գրականություն 9

Գրականություն

1. Նախորդ աշխատանքի ամփոփում, բայի մինչ այս անցած հատկանիշների կրկնում։

2. Բայի սեռը.
Բայի սեռը որոշվում է նրանով, թե պահանջվում է արդյոք գործողությունն իր վրա կրող առարկա, ցո՞ւյց է տալիս ենթակայի՝ ուրիշի գործողության կրումը, թե չեզոք է՝ կապ չունի ուրիշ առարկայի հետ։

Ըստ այդմ բայերը 3 սեռի են լինում՝

  1. ներգործական (որ կրող առարկա է պահանջում՝ կոտրել, սիրել, բարձրացնել, իմանալ, սովորել….. ի՞նչը)
  2. չեզոք (որ ոչ կրող է պահանջում, ոչ ենթական է կրողը (մեծանալ, աճել, հիանալ, նայել, խոսել…..)
  3. կրավորական (որ ենթական կրում է ուրիշի կատարած գործողությունը, սա կազմվում է ներգործականներից վ կրավորական ածանցով)։
  • Պատճառական ածանցով կազմված բայերը բոլորը ներգործական են։
  • Կրավորական վ ածանց ունեցող բոլոր բայերը չեն, որ կրավորական սեռի են (գժվել, սթափվել, սիրահարվել….)։

Առաջադրանքներ

  1. Գտիր տեքստից բայերը, որոշիր սեռը, կազմությունը։

Խոսում են-չեզոք, պարզ
Կզարմանաք-չեզոք, սոսկածանցավոր
Սկսած-չեզոք, պարզ
Արտասանել են-ներգործական, պարզ
Մեռավ-չեզոք, պարզ
Օրորելով-ներգործական, պարզ
Հայտարարել են-չեզոք, պարզ
Լսենք-ներգործական, պարզ
Տարբերում է-ներգործական, պարզ
Սիրողին-ներգործական, պարզ

Մեռնելուց-չեզոք, սոսկածանցավոր
Կարողանում է-չեզոք, սոսկածանցավոր
Նկատել-ներգործական, պարզ
Պատասխանում է-չեզոք, պարզ
Մեռած-չեզոք, սոսկածանցավոր
Մահացած-չեզոք, սոսկածանցավոր
Մահանալ-չեզոք, սոսկածանցավոր
Մեռնել-չեզոք, սոսկածանցավոր
Նշանակում է-չեզոք, պարզ
Օգտագործվում է-կրավորական, կրավորական
Մահանում են-չեզոք, սոսկածանցավոր
Չեն մեռնում-չեզոք, սոսկածանցավոր
Չեն անհետանում-չեզոք, սոսկածանցավոր
Նայելու-ներգործական, պարզ
Կարող ենք-չեզոք, պարզ
Հավաքել-ներգործական, պարզ
Մատնանշում են-ներգործական, պարզ
Ասում էին-ներգործական, պարզ
Գնաց-չեզոք, պարզ
Համբարձավ-
Կանչեց-ներգործական, պարզ
Տարավ-ներգործական, պարզ
Ավանդեց-
Առավ-ներգործական, պարզ
Թողեց-ներգործական, պարզ
Հեռացավ-չեզոք, պարզ
Կենում են-չեզոք, պարզ
Դարձավ-չեզոք, պարզ
Երգում էին-չեզոք, պարզ
Սկսվող-կրավորական, կրավորական
Ասում էին-ներգործական, պարզ
Եղավ-չեզոք, պարզ
Ուզում էին-ներգործական, պարզ
Խոսել-չեզոք, պարզ
Կնքեց-չեզոք, պարզ
Հնձեց-չեզոք, պարզ
Պատկերանում էր-չեզոք, սոսկածանցավոր
Անում էր-չեզոք, սոսկածանցավոր
Խավարեց-չեզոք, պարզ
Վերաբերում է-չեզոք, պարզ
Արժանացած-չեզոք, պարզ
Վախճանվեց-չեզոք, պարզ
Սատկեց-չեզոք, պարզ
Իջնում է-չեզոք, սոսկածանցավոր
Գնում է-չեզոք, պարզ
Ուզում են-չեզոք, պարզ
Ասում են-ներգործական, չեզոք
Խառնվեց-չեզոք, կրավորական
Տնկեց-չեզոք, պարզ
Կարծում էին-չեզոք, պարզ
Չապրած-չեզոք, պարզ
Մնում են-չեզոք, պարզ
Բաշխեց-ներգործական, պարզ
Տեսնելուց-ներգործական, սոսկածանցավոր
Բաշխում է-ներգործական, պարզ
Մեռնում-չեզոք, սոսկածանցավոր
Ստեղծված են-կրավորական, կրավորական
Հիշենք-ներգործական, սոսկածանցավոր
Կտրվել-կրավորական, կրավորական
Պահանջում էր-
Փչեց-չեզոք, պարզ

  • Տեքստում եղած մահանալ բառի հոմանիշները դասակարգիր ըստ հետևյալ խմբերի՝
    -որոնք կրոնական ծագում ունեն
  • Երկինք գնաց, Համբարձավ, Աստված իր մոտ կանչեց, Հոգին ավանդեց, Աստված հոգին առավ, Գրողը հոգին տարավ, Այս աշխարհը թողեց, Այս աշխարհից հեռացավ, Այն աշխարհը գնաց, Հող էր՝ հող դարձավ
    -որոնց առասպելաբանական ծագում ունեն
  • Կյանքի թելը կտրվել
    -որոնք հավատալիքներից են ծագում
  • Ի վերին Երուսաղեմ գնաց, Հոգոց հանգուցելոց եղավ, Իր մահկանացուն կնքեց, Մահվան գերանդին կամ մանգաղը հնձեց, Արևը խավարեց, Ոչ ևս է
    -որոնք վերաբերմունքային իմաստ ունեն (դրականներն առանձին, բացասականներն առանձին)։
  • Դրական-վախճանվել, Բացասական-սատկել, ոտքերը տնկեց
  • Գտիր ուրիշ հոմանիշներ, որ այստեղ հիշատակված չեն։ Փորձիր մեկնաբանել դրանք։

Անշնչանալ-դադարել շնչել
Անէանալ-դադարել գոյություն ունենալ
Դիանալ-դիակ դառնալ
Ննջել-քնել և չարթնանալ
Աշխարհին մնաս բարով ասել-աշխարհին հրաժեշտ տալ

Տեքստ՝ Ով ինչպես է մեռնում (Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»

Կամ ո՛ւմ մահվան մասին ինչպես են խոսում։
-Ինչպե՞ս են խոսում,- կզարմանաք հիմա դուք,- մեր հեռավոր ապուպապերից սկսած, մարդմո դժբեխտ վախճանին ի տես, մի արտահայտություն են արտասանել՝ մեռա՜վ։ Հետո էլ, փիլիսոփայական մտածմունքների մեջ, գլուխները ցավագին օրորոելով հայտարարել են՝ ունայնություն ունայնությանց (այսինքն թե՝ ամեն ինչ դատարկ, փուչ է)…

Այդ, իրակե, «հիմնականում» ճիշտ է։ Սակայն մի պահ լսենք Պարույց Սևակին.

Ես նա եմ նաև,
Ով տարբերում է պաչը համբույրից,
ինչպես սիրողին՝ սիրահարվածից
Եվ մահացումը՝ մեռնելուց։ («Իմ անելիքը»)

Բայց այդ ի՞նչ տարբերություն է, որ կարողանում է բանաստեղծը նկատել այս բառերի միջև։ Պատասխանում է նույն ինքը Սևակը.

Քսա՜ն տարի մեռած անթաղ,
Եվ մահացած, և ողջանդամ
Մի սուրբ դիակ։
Սուրբ ու միակ…. («Անլռելի զանգակատուն»)

Ուրեմն մահանալ բայը, ի տարբերություն մեռնել-ի, նշանանկում է «դանդաղ մահով մեռնել», ոչ միանգամից, ուստի ավելի հաճախ օգտագործվում է ոչ մարդկանց, այլ հասարակական երևույթների համար. լեզուն, մարդկային սովորույթները, պատկերացումները, գիտակցության մեջ հնի մնացուկները և այլն աստիճանաբար են մահանում, միանգամից չեն մեռնում, ասպարեզից անհետանում։

Մյուս կողմից, առանց բառարաններ նայելու, մտովի կարող ենք ի մի հավաքել մի քանի տասնյակ բառեր ու արտահայտություններ, որոնք մատնանշում են մարդկային մարմնիայդ վախճանական գործողությունը՝ մահը։

Կրոնական գաղափարախոսության բազմադարյան տիրապետության շրջանում մարդիկ իրենց նմանի մասին ասում էին՝ երկինք գնաց կամ համբարձավ, աստված իր մոտ կանչեց կամ տարավ, հոգին (աստծուն) ավանդեց, աստված հոգին առավ (եթե նզովյալ մարդ էր՝ սատանան կամ գրողը հոգին առավ), այս (անցավոր) աշխարհը թողեց, այս աշխարհից հեռացավ («…Հերթով գալիս անց են կենում էս անցավոր աշխարհից»-Հովհ. Թւոմանյան, «Թմկաբերդի առումը»)» մյուս կամ այն աշխարհը գնաց, հող էր՝ հող դարձավ…

Եվ քանի որ թաղման ծիսակատարությունների ժամանակ հոգևորականները երգում էին «Ի Վերին Երուսաղեմ» բառերով սկսվող շարականը, որի մեջ կար և «հոգւոց հանգուցելոց» կապակցությունը, ուստի ասում էին նաև ի վերին երուսաղեմ գնաց, ժողովրդի մեջ՝ հոգոց հանգուցելոց եղավ...
Եթե ուզում էին պատկերավոր խոսել, ասում էին՝ իր մահկանացուն կնքեց, մահվան գերանդին կամ մանգաղը հնձեց։ Որովհետև հնոց երևակայության մեջ մահը պատկերանում էր կմախքի տեսքով, ձեռքին գերանդի կամ մանգաղ, որով իր անողոք հունձն էր անում։ Պատկերավոր ասում էին նաև՝ արևը խավարեց, արևմտահայերեն՝ գրաբարից՝ ոչ ևս է , այսինքն՝ «այլևս չկա»….

Երբ խոսքը վերաբերում է համընդհանուր հարգանքի արժանացած մարդուն, ասում են՝ վախճանվեց, իսկ հակառակ դեպքում՝ սատկեց։ Այդպես էլ՝ հոգևոր անձը (լույս) գերեզման է իջնում, իսկ արգահատելին գյոռ է գնում։ Երբ ուզում են հումորով խոսել, ասում են՝ գնաց խառնվեց հազար տարվա մեռելներին, իսկ երբ արհամարհանքով ու ծաղրով՝ ոտքերը տնկեց

Մեր վաղեմի նախնիներն այնպես էին կարծում, թե մեռնող արարածի չապրած օրերը մնում են ողջերին։ Դրա համար է, որ ասում էին նաև՝ օր ու արևը կամ կյանքն ու արևը բաշխեց ապրողներին. «Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում» (Հովհ. Թումանյան, «Ոսկի քաղաքը»)։

Այս նույն հիմունքով են ստեղծված կյանքը ձեզ, արևմտահայերեն՝ ձեզի օրեր արտահայտությունները։

Հիշենք նաև կյանքի թելը կտրվել-ը՝ հունական առասպելաբանությունից։

Այս բոլորի մեջ, սակայն, ամենից հինը, թերևս, մեռնել ու մահանալ բառերից էլ հինը, հավանաբար մի հասարակ արտահայտություն էր, զննականորեն տեսանելի ու «շոշափելի» մի պարզ խոսք, որ ո՛չ վերացական մտածողություն էր առանձնապես պահանջում, ո՛չ էլ ինչ-որ փիլիսոփայական մեկնաբանություն.- շունչը… փչեց։

Posted in Գրականություն 9

Գրականություն

Լեզու

Սովետահայ ճանաչված արձակագիր Մաթևոս Դարբինյանի «Վերջինը» վեպում կարդում ենք. «Ժողովրդի մեջ մի դարձվածք կա՝ «գլուխ բերել…»։ Եթե որևէ մեկը շատ է պարծենում ու հոխորտում, նրան ասում են՝ «գլո՞ւխ ես բերել, ի՞նչ է….» Այսինքն՝ արարքդ ի՞նչ է, թշնամու գլուխ հո չե՞ս բերել։ Սա հավանորեն կապ ունի հնադարյան այն սովորության հետ, երբ պատերազմից վերադարձողի համար մեծ պատիվ էր, եթե թշնամու գլուխը բերում էր իր հետ և ի ցույց հանում ամենքին»։

Գլուխ բերել այժմ իրոք տարածված դարձվածք է, որ գործ է ածվում «հաջողեցնել, հաջող ավարտի հասցնել» փոխաբերական իմաստով։ Սակայն այս արտահայտությունը ինչպես իրավացիորեն նկատում է Մ. Դարբինյանը, հեռավոր հեթանոսական շրջանում ունեցել է միանգամայն բառացի իմաստ։
… Մ.թ.ա. 53-ին Արտաշատում բեմադրվում էր Հայոց Տիգրան Բ (Տիգրան Մեծ) արքայից արքայի (մ.թ.ա. 96/95-55) որդի Արտավազդ Բ-ի (55-31) հունարեն մի ողբերգությունը ( ի դեպ, հայ թատրոնի սկզբնավորումը հաշվվում է այդ տարուց)։ Ահա այս ողբերգության մեջ մի դրվագ է եղել, որի ժամանակ բեմ է բերվել պարտված թշնամու գ լուխը, ի նշան մեծ հաղթության։ Եվ ճիշտ այդ ներկայացման ժամաակ դերասանը բեմ է բերել ոչ թե բուտաֆորային, այլ իսկական կտրված գլուխ՝ հռոմեացի եռապետ ու զորավար, Սպարտակի հերոսական ապստամբության դահիճ Մա՛րկուս Լիցի՛նուս Կրա՛սուսի (մարկոս Լիկինոս Կրասոս, մ.թ.ա. 115-53) գլուխը. զորավարը պարտություն էր կրել ու սպանվել հայկական հղի վրա…
Այդպես մեր օրերում լեզուների մեջ տարածված շատ դարձվածքներ հեռավոր հեթանոսական, ավելի վաղ՝ վայրենության, բարբարոսության շրջաններում գործածական են եղել իրենց բառացի նշանակությամբ, իբրև վկայություններ ժամանակի բարքերի և սովորությունների։ Այդպիսի մի արտահայտություն է, օրինակ, մեկի արյունը խմել , որ այժմ նշանակում է մեկի նկատմամբ խոր ոխ ու թշնամանք տածելով՝ սպաանել (կամ մահացու վնաս հասցնել)»։ Իսկ հազարամյակներ առաջ այս արտահայտությունը ևս, գլուխ բերել-ի պես, բառացի է հասկացվել։ Սրա հիման վրա են կազմվել փոխաբերական իմաստով գործածվող արնախում= արյունարբու բառերը՝ «դաժան սպանության ծարավի (մարդ)»։

Այս տեսակետից նայելու դեպքում դժվար չի լինի պատկերացնել, թե ինչ սովորությունների ու բարքերի հեհտքեր են պահել իրենց ծալքերում մեկի միսն ուտել կամ իրար միս ուտել, մեկի գլուխն ուտել դարձվածքները, որոնք համապատասխանաբար նշանակում են՝ «թշնամաբար մեկին չարաչար հալածել», «իրար հետ տևական թշնամանքի ու գզվռտոցի մեջ լինել», «մեկի մահվան կամ կործանման պատճառ դառնալ» (վերջին դարձվածքի հիման վրա էլ կազմվել է ժողովրդական գլխակեր արտահայտությունը)։

Խոր հնադարում թշնամուն վերջնականապես հաղթած լինելու նշան էր մարդկանց (կամ բնակավայրը) այրելն ու մոխիրը քամուն տալը, տեղանքը հիմնահատակ կործանելն ու արտի վերածելը։ Դրա համար էլ այժմ մեկի մոխիրը քամուն տալ , մի գյուղ կամ քաղաք կամ տուն քանդել, տեղը կորեկ ցանել դարձվածքները հենց նշանակում են «մեկին կամ մի բնակավայր գլխովին ոչնչացնել»։

Երբ մարդիկ մեծ վշտի մեջ էին լինում, հատկապես սգակիր կանայք, իրենց գլխին մոխիր կամ հող էին ածում, մազերը փետում, ծնկները ծեծում։ Եվ ահա, իբրև դարձվածքներ, ընդգծված արտահայտությունները նշանակում են «մեծապես մորմոքել, կսկծալ»։ Սրանց ավելացրեք հողը գլխիս, ինչ հող տամ գլխիս ու նման ժողովրդական արտահայտությունները։

Ցավալի է, իհարկե, բայց պատմականորեն իրական։ Ուստի մենք էլ, ընթերցո՛ղ, երբ առիթն ունենանք վերևում նշված դարձվածքներից մեկնումեկը լսելու կամ գործածելու, ուղեղի մի անկյունում մի պահ վերականգնենք բարեբախտաբար հեռավոր անցյալ դարձած այն տխուր ժամանակները, երբ դրանք բառացի, դաժան բովանդակություն ունեին։

Առաջադրանքներ

  1. Տեքստում քանի՞ դարձվածք կա։

Տեքստում կա 10 դարձվածք։

  1. Գտիր բուտաֆոր, դահիճ, մորմոքել, կսկծալ, դրվագ բառերի բացատրությունները։

Բուտաֆոր-արհեստական իրեր
Դահիճ-պատիժը գործադրող պաշտոնյա
Մորմոքել-ցավ պատճառել
Կսկծալ-մրմռալ
Դրվագ-հատված

  1. Գրիր տարածված, քամուն, երբ, ժողովրդական բառերի քերականական հատկանիշները։

Տարածված-դերբայ, հարակատար, վ կրավորական, ե խոնարհում
Քամուն-գոյական, եզակի, ոչ անձ, ու հոլովում, տրական, որոշյալ առում
Երբ-դերանուն, հարաբերական
Ժողովրդական-ածական, հարաբերական

  1. Դարձվածքներ գրիր, որոնց ծագումը նույնպես կարող է ժամանակին բառացի նշանակությունը լինել։

Անկատար-ում-գրում, կարդում
Վաղակատար-ել, ացել-գրել, կարդացել
Ապակատար-ելու, ալու-գրելու, կարդալու

Ժխտականչեմ գրի, չեմ կարդա

Գրում, կարդում-եմ
Գրում, կարդում-էի
Գրել, կարդացել-եմ
Գրել, կարդացել-էի
Գրելու, կարդալու-եմ
Գրելու, կարդալու-էի

Posted in Գրականություն 9

Գրականություն

Սա ինչ-որ քարոզից քաղված խոսք չէ, այլ ողջույնի սովորական բանաձև։

Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթում կարդում ենք. «Խաղաղություն ձեզ, ո՜վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհոություն անում տան տիրոջը»։

Այսպես դեռ նախնադարյան ժամանակներից խաղաղության մաղթանքը մարդիկ որդեգրել են իբև ողջույնի բանաձև։ Քրիստոնեական եկեղեցին այն մտցրեց իր աղոթքների մեջ։ Գրաբարում դա հնչում էր այսպես՝ Խաղաղութիւն ընդ ձեզ կամ Խաղաղութիւն ամենեցուն («Խաղաղությունը ձեզ հետ», «Խաղաղություն բոլորին»), եվրոպական լեզուներում լատիներեն ձևակերպումով՝ pax vobiscum (պակս վո՜բիսկում) «Խաղաղութիւն ընդ ձեզ»։

Սակայն ինչո՞ւ միայն  քրիստոնյաները։

Արաբերենում կա մի բառ՝ սալա՜ամ, որ հոմանիշն է մեր խաղաղություն բառին։ Սրանով էլ հենց կազմված է մահմեդական աշխարհում ընդունված ողջույնի խոսքը՝ սալա՜ամ ալե՜յքում, որ բառացի նշանակում է «խաղաղություն ձեզ վրա»։

Մարդիկ իրար խաղաղություն են մաղթել ու մաղթում ոչ միայն հանդիպելիս, այլ հրաժեշտ տալիս՝ վերջին դեպքում ասելով. «Երթայ՜ք խաղաղությամբ»։ Արաբներն էլ նույն ձևով՝ «Մա՜ի-ս-սալա՜ամաթի» (խաղաղությամբ)։

Ընդհանրապես մահմեդական աշխարհում բարևի բանաձևումները բավական երկար են ու հարուստ։ Այդ մասին նույնիսկ անեկդոտ կա։ Իբր թե՝ մեկի տունը հրդեհ է ընկնում։ Հարևանը վազում է նրա շխատատեղին՝ լուր տալու։ Բայց չի կարող խախտել բարև տալու կանոնները։ Սկսում է երկար-բարակ ողջունել, հետո էլ թե՝ «Ինչ որ Աստված կամենա՝ բարի է, բայց իմացած եղիր, որ այս րոպեիս տունդ բոցերի մեջ է…»։

Ասում են, ժողովուրդ կա, որ ողջունում է լեզու հանելով, ուրիշը՝ քիթ քթի քսելով։ Հին Չինաստանում իրար բարևելիս ասել են՝ «Դու կերե՞լ ես», Պարսկաստանում՝ «Ուրա՜խ եղիր»։

Միջնադարյան Եվրոպայի վաճառականները, սակայն, գնման-վաճառման շուրջ համաձայնության գալով, իրար ձեռք են սեղմել ու ասել են մերսի այսինքն՝ «վաճառեցի» (բառը այժմ ֆրանսերենում նշանակում է «շնորհակալ եմ»)։ Եվ այդ ձեռքսեղմումը դարձել է հանդիպման ու բաժանման, բարևի ու հարգանքի, կամ պարզապես քաղաքավարական վերաբերմունքի նշան, որ տարածվել է նաև մեր մեջ։ Առանց, սակայն, դուրս մղելու առհավական (պապենական) խոսքերը՝

-Խաղաղությո՜ւն ձեզ։
-Երթա՜յք խաղաղությամբ…

Առաջադրանքներ

  1. Քո կարծիքով ողջունելու ամենազվարճալի ձևը ո՞րն է՝ ըստ կարդացածդ նյութի։

Իմ կարծիքով ողջունելու ամենազվարճալի ձևը Հին Չինարենի <<Դու կերե՞լ ես>>։

  1. Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ են մի շարք ազգեր կարևորում խաղաղությունը։

Իմ կարծիքով ազգերը կարևորում են խաղաղությունը, որովհետև, եթե պատերազմ լինի շատ մարդիկ կզոհվեն։ Հիմնականում խաղաղություն են ցանկանում այն երկրները, որոնք եղել են կամ գտնվում են պատերազմի մեջ, քանի որ նրանք զգացել են այդ վատ բանը։ Խաղաղություն ասելով նաև նկատի ունեն, որ կյանքում այլ վատ բաներ չլինեն։

  1. Գրիր ինչ-որսովորական, խաղաղություն, եկեղեցին, իրար, միջնադարյան, ձեռքսեղմումը բառերի քերականական հատկանիշները։

Ինչ-որ-դերանուն, անորոշ
Սովորական-ածական, հարաբերական
Խաղաղություն-գոյական, եզակի, ոչ անձ, ուղղական, ա ներքին հոլովում
Եկեղեցին-գոյական, եզակի, իրանիշ, ուղղական, ու հոլովում
Իրար-դերանուն, փոխադարձ
Միջնադարյան-ածական, հարաբերական
Ձեռքսեղմումը-գոյական, եզակի, ոչ անձ, ուղղական, ա ներքին հոլովում

  1. Գտիր անդեմ բայերը, նշիր՝ որ դերբայն են, որոշիր դրանց խոնարհումը (ե-ա), կազմությունը (ածանց ունի՞, եթե ունի, ո՞րն է), սեռը։

Հանդիպելիս-համակատար, ե խոնարհում
Ասելով-անորոշ, գործիական, ե խոնարհում
Բարևելիս-համակատար, ե խոնարհում
Տալիս-համակատար, ա խոնարհում
Գալով-անրոշ, գործիական, ա խոնարհում
Իմացած-հարակատար, ա խոնարհում
Ընդունված-հարակատար, ե խոնարհում
Կազմված-հարակատար, ե խոնարհում
Կարող-ենթակայական
ա խոնարհում

  1. Էսսե գրիր խաղաղության մասին։

Խաղաղությունը համարյա բոլոր մարդկանց ամենացանկալի բանն է։ Հիմա մեր մոտ պատերազմական իրավիճակ է և մենք բոլորս ուզում ենք խաղաղություն։ Ես վստահ եմ, որ մեր հակառակորդ կողմի բնակիչներն էլ են ուզում խաղաղություն, որովհետև նրանց երեխաները կամ բարեկամները նույնպես կռվում են բանակում։ Ցավոք սրտի մեր աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր չեն ուզում խաղաղություն և ուզում են պատերազմ։ Վատը այն է, որ այդպիսի մարդիկ միշտ կան և կլինեն մեր աշխարհում։ Այն մարդը, որը չի ուզում խաղաղությունը, ուրեմն նա հիմար է և ոչինչ չի հասկանում։ Նրանք իրենց չեն կարողանում դնել ուրիշների տեղը և նայել ուրիշ աչքերով։ Իմ կարծիքով պետք է աշխարհում շատ մեծ օրենքներ մտնեն, ըստ որոնց, որ երկիրը սկսում է պատերազմ, ամբողջ աշխարհը հարձակվում է այդ երկրի վրա և գրավում։ Այնուհետև բաժանում այդ հողերը հարևան պետությունների միջև։

Posted in Գրականություն 9

Գրականություն

Վահանով

Նրա խիստ դատին
Արհամարհանքին դիմեմ վահանով
Եվ սուր նետերը ուղղված իմ սրտին
Փշրե՛մ, ջախջախե՛մ աննված թափով։

(Շուշանիկ Կուրղինյան, «Ապրել եմ ուզում)

Ո՞վ չգիտե, որ վահանը մեր նախնիների զինանոցի կենսական բաղադրիչ է եղել, սրի անբաժան զուգակիցը, պաշտպանության անգնահատելի միջոցը։ Ահա թե ինչու հայերենում վահան բառը (և նրա հոմանիշներն այլ լեզուներում) վաղուց ի վեր ստացել է «ամուր, ամրակուռ պաշտպան կամ պաշտպանություն» փոխաբերական նշանակությունը։ Ահա, բացի վերևինից, մի օրինակ էլ Ավետիք Իսահակյանից.

զարկեցիր նենգ թշնամուն բարբարոս,
ոխի դեմ դարձար վահան ու պատվար։ («Սիրելի հերոս Ս.Գ. Զաքիյանի անմահ հիշատակին»)

(Փակագծերի մեջ ասեմ, որ վահան առարկայի արտաքին նմանության զուգորդությամբվահան կամ վահանակ անունն են ստացել շատ առարկաներ. կա ղեկավարման վահանակ, նույնիսկ բասկետբոլի վահանակ)։

Եվ հին աշխարհի կանայք՝ մայր, քույր թե կողակից, իրենց հարազատ պատանիներին կամ տղամարդկանց կռվի ուղարկելիս հույսով, հավատով կամ հորդորանքով մրմնջում էին մաղթանքի սուրբ խոսքեր, մարտաշունչ ու հայրենասիրական հետևյալ բառերը՝ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։

Սա նշանակում է ՝ «Կա՛մ վահանը ձեռքիդ, այսինքն՝ հաղթանակած վերադարձիր, կա՛մ հերոսաբար զոհված»։ Այս վերջինը լավ հասկանալու համար պետք է գիտենանք, որ հին աշխարհում հույների մեջ սովորություն է եղել մարտերում զոհված հերոսների դին ծննդավայր տեղափոխել նրանց վահանների վրա։

Եվ այդ հի՜ն-հին ժամանակներից «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» բանաձևումը դարձել է թևավոր խոսք. այն արտասանում են մարդիկ, երբ կանգնած են վճռական, ճակատագրական գործողությունների շեմին։

Առաջադրանքներ

  1. Հին աշխարհի ո՞ր սովորությունից է ծագում «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» արտահայտությունը։

Հին աշխարհի մայրերը և քույրերը տղամարդկանց կռվի ուղարկելուց ասում էին այս խոսքերը «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին»։ Կամ վահանով նշանակում է հաղթանակած, իսկ վահանին նշանակում է հերսաբար զոհված։

  1. Քո կարծիքով ի՞նչ երրորդ տարբերակ էին բացառում կանայք, որի մասին տեքստում չի խոսվում։

Նրանք բացառում էին պարտված գալու տարբերակը։

  1. Մեր օրերում ո՞ր դեպքերում է տեղին այդ արտահայտությունը։

Մեր օրերում այդ արտահայտությունը տեղին է պատերազմ գնալիս և ճակատագրական քայլ անելիս։

  1. Գտիր, դուրս գրիր ա ներքին հոլովմն ենթարկվող գոյականները։

Պաշտպանության, նշանակության, սովորության, գործողության, նմանություն, անուն, հայրենասիրություն։

  1. Տեքստից գտիր դերանունները, որոշիր տեսակները։

Ով-հարաբերական
Ինչու-հարաբերական
Մի-անորոշ
Իրենց-անձնական
Սա-ցուցական
Այս-ցուցական
Նրանց-անձնական
Այդ-ցուցական
Այն-ցուցական
Երբ-հարաբերական

Մեր-անձնական

  1. Գտիր ածականները, որոշիր տեսակները։

Անգնահատելի-որակական
Ամուր-որակական
Ամրակուռ-որակական
Նենգ-որակական
Բարբարոս-որակական
Արտաքին-որակական
Հին-որակական
Մարտաշունչ-որակական
Հայրենասիրական-հարաբերական
Սուրբ-որակական
Հերոսաբար-որակական
Վճռական-հարաբերական
Ճակատագրական-հարաբերական
Թևավոր-հարաբերական

  1. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։

Անորոշ-գրել, կարդալ
Հարակատար-գրած, կարդացած
Ենթակայական-գրող, կարդացող
Համակատար-գրելիս, կարդալիս

Ուղղական-գրել, կարդալ
Սեռական-գրելու, կարդալու
Տրական-գրելուն, կարդալուն
Հայցական-գրելը, կարդալը
Բացառական-գրելուց, կարդալուց
Գործիական-գրելով, կարդալով
Ներգոյական-

Ուղարկելիս-համակատար
Ուղղված-հարակատար
Հաղթանակած-հարակատար
Զոհված-հարակատար

Posted in Գրականություն 9, Ընդհանուր

Գրականություն

Մարդը կթում է…հավին

Մենք գիտենք, որ կիթ նշանակում է «կթելը» Դրա համար էր Հովհաննես Թումանյանը «Անուշ» պոեմում գրում է.

Ոչխարը բեր կիթ,
Օրը ճաշ դառավ…

Ուրեմն կովկիթ էլ նշանակում է «Կով կթելը» (նաև «կով կթող անձ»)։ Իսկ հավկի՞թ։ Նույն տրամաբանությամբ այս մեկն էլ «պիտի թարգմանենք» «հավ կթելը»։ Բայց չէ՞ որ դա անմտություն է։

Հիրավի, այդ բառն անիմաստ կազմություն կլիներ, եթե լեզվի պատմությունից մեզ հայտնի չլիներ, որ «կիթ» արմատը, նախքան «կթելը» իմաստն արտահայտելը, նշանակել է «առհասարակ (կենդանուց) արդյունք (կաթ, ձու, կարագ) քաղելը»։ Ուրեմն՝ հավկիթ նշանակում է «հավից քաղված արդյունք՝ ձու»։ Ձկնկիթ՝ ձկից քաղված արդյունք՝ խավիար»

Բայց միայն կենդանուց քաղվածը չէր կոչվում այդպես։ Կիթ արմատն ուներ (և ունի) նաև կութ տարբերակը, որն առանձին չի գործածվում և հանդիպում է այգեԿՈՒԹ բառի մեջ, որն, ուրեմն, նշանակում է «այգու արդյունքը՝ պտուղը քաղելը, այգեքաղ»։ Ահա թե ինչու ամերիկահայ գրող Վահե Հայկը կարող է իր «Այգին ու այգեկութը» հուշագրական ակնարկում բանաձևել այսպիսի նախադասություն՝ «Ու կը կթեին այգին, կը քաղեին թուփերուն կաթը»։

Ամերիկահայ մի ուրիշ արձակագիր էլ՝ Համաստեղը, գրում է իր «Վարդան» պատմվածքում. «…Գյուղին մեջ ջաղացքեն զատ ունեին նաև ընդարձակ այգի մը, որ ամեն տարի քսան քթոց խաղող կը կթեին։

Կթել-ը արդեն հասկացանք, իսկ այս քթո՞ց-ն ինչ բան է։

Քթոց-ը բարբառային տարբերակն է կթոց բառի. այսպես կոչվում է այն զամբյուղը, որի մեջ «կթված» այգու բարիքն են լցնում ու տեղափոխում։ Ուստի բոլորովին էլ չզարմանաք, երբ իրար կողքի հանդիպեք այդ երկու բառերին, ինչպես պոլսահայ արձակագիր Հակոբ Մնձուրիի «Հաց ուզելու պես» պատմվածքում. «Խաղողի թուփերուն մեջ Խասը կթոց մը ձեռքը խաղող կը կթեր»։

Բարբառային այդ քթոց ձևում, որը շատ տարածված էր արևելահայերենում, ք-ն ստացվել է հաջորդող թ-ի ազդեցության տակ. «… Օրականը ծախում է լեռնացի բեռնավորներին, որոնք մրջյունի կարավանների նման քթոցները ձիանցը բարձած խռնվում են այգեշատ գյուղում….» (Պերճ Պռոշյան, «Ցեցեր»)։

Առաջադրանքներ

  1. Արմատի քանի՞ տարբերակ ունի կթել բայը, որոնք են։

Կթել բայը ունի երկու արմատի տարբերակ։ Առաջինը հենց կթելն է, որը մենք արդեն գիտենք, թե ինչ է նշանակում, բայց նախկինում այն օգտագործվել է կենդանուց արդյունք ստանալ իմաստով։ Նաև ունի կութ արմատը, որը միայն հանդիպում է այգեկութ բառում։

  1. Թվիր բառեր, որտեղ այդ արմատներն են։

Հավկիթ, ձկնկիթ, կթվորուհի, այգեկութ, կթարան, կովկիթ և այլն։

  1. Բառակազմական վերլուծության ենթարկիր անմտություն, բոլորովին, պատմություն, բարբառային, կթոց բառերը։

Անմտություն-ան(ածանց)+միտ(արմատ)+ություն(ածանց)
Բոլորովին-բոլոր(արմատ)+ովին(ածանց)
Պատմություն-պատում(արմատ)+ություն(ածանց)
Բարբառային-բարբառ(արմատ)+ային(ածանց)
Կթոց-կիթ(արմատ)+ոց(ածանց)

  1. Տեքստում գտիր թվականները, որոշիր տեսակները։

Քսան-քանակական, բացարձակ
Երկու
քանակական, բացարձակ

  1. Որոշիր՝ տրամաբանությամբ, կենդանուց, պատմվածքում, այգի գոյականների հոլովն ու հոլովումը։

Տրամաբանությամբ-գործիական, ա ներքին հոլովում
Կենդանուց-բացառական, ու արտաքին հոլովում
Պատմվածքում-ներգործական, ի արտաքին հոլովում
Այգի-հայցական, ու արտաքին հոլովում

  1. Տեքստում գտիր դերանունները, որոշիր դրանց տեսակները։

Մենք-անձնական
Դրա-ցուցական
Նույն-ցուցական
Այս-ցուցական
Դա-ցուցական
Այդ-ցուցական
Մեզ-անձնական
Այդպես-ցուցական
Իր-անձնական-
Այս-ցուցական
Այսպես-ցուցական
Իրար-փոխդարձ
Ինչպես-հարաբերական
Որոնք-անձնական

Posted in Գրականություն 9

Գրականություն

  1. Կարդում ենք Պ. Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գիրքը

    Ասպետը և իր ձին
    Ավետիք Իսահակյանը Միքայել Նալբանդյանի մասին գրում էր. «Նա մեր նոր կյանքի քաջարի ասպետն էր, որի հոգին վաղ հասակում պաշարեց գիտությունը՝ իր ծանր հայացքով աշխարհի վրա, և ազգի դառը վիճակի գիտակցությունը ծանրացավ նրա սրտին» («Միքայել Նալբանդյանի անմահ հիշատակին»)։
    Իսկ Պարույր Սևակը «Անլռելի զանգակատուն» պոեմում պարսավում էր.

Ասպետությունից բոլորովին զուրկ
Ամպերն անքանակ
Գրոհ են տալիս բանակ առ բանակ
Մեն ու մենավոր արեգակի դեմ… (Ղողանջ Միջակության)

Ո՞ւմ հարցնես, որ չասի, թե ասպետը այն մարդն է, որ համատեղում է իր մեջ ազնվությունը, նվիրվածությունը, մանրուքներից վեր մնալու, վեհանձն լինելու, չարին նենգությամբ չպատասխանելու և նույնիսկ անձնազոհության գնալու հատկությունները։ Այս հիմունքով կազմված ունենք բավական թվով կայունացած արտահայտություններ՝ հեղափոխության ասպետ, սրտի ասպետ («երազած սիրո առարկա»), ասպետական դար կամ ժամանակներ, ասպետական վերաբերմունք (ցույց տալ), ասպետական քայլ (կատարել), ասպետական կեցվածք (ընդունել), իրեն ասպետի պես պահել, ասպետություն դրսևրել կամ հանդես բերել։

Ամեն մարդու ասպետ չեն հորջորջում, ինչպես որ շատ քչերին էին արժանացնում այդ կոչմանը հեռու միջնադարում, ավատապետական ու ազնվապետական Եվրոպայում, որտեղից գալիս է հիշյալ հասկացությունը՝ վերևում նշված իմաստով։ Գրում էին ասպետական երգեր ու բալլադներ, կլար նույնիսկ հատուկ գրական ժանր՝ ասպետական վեպ , որի տապանաքարը եղավ Միգուել Սերվանտես դե Սաավեդրայի «Դոն Քիշոտը»… Ու թեև միջնադարում (նաև, ավա՜ղ, այսօր) աշխարհում քիչ չեն եղել դաշույնի ու թիկնոցի ասպետներ էլ (ռուսերեն՝ рыцари плаща и кинжала), այսինքն՝ դավադիրներ, մարդուն մեջքից հարվածողներ, սակայն բոլոր դեպքերում ասպետը ասպետ է մնում։

Բայց «քարսիրտ» Ստուգաբանությունը գործ չունի բառի զգացական բովանդակության՝ ինչ-որ ասպետական իմաստների հետ և «անողոք շեշտով» հավաստում է, որ ասպետ բառացի նշանակում է… «ձիավոր», ավելի ճիշտ՝ «ձիու տեր կամ պետ»։ Կազմված է հին պարսկերենի ասպ (ա) «ձի»+ պատի «տեր, պետ» բաղադրիչներից։

-Չե՞ք հավատում,-կասի ձեզ Ստուգաբանությունը,- խնդրեմ, տեսեք. ԱՍՊանդակ «ձիու թամբից կախված ոտնակ», «ԱՍՊազեն «ձիու զենք ու զարդ. ձիավորի զենքուզարդ. զինված ձիավոր», ԱՍՊաճարակական «ձիաբուծական», ԱՍՊաստան «ձիու ախոռ» ԱՍՊախումբ «ձիավորների խումբ», ԱՍՊարեզ «ձիարձակարան՝ ձի վարժեցնելու տեղ, հրապարակ, տարածություն ընդհանրապես. հնում՝ տարածության չափ՝ 125 քայլ», փոխաբերաբար՝ «բնագավառ», ԱՍՊատակել «հեծյալներով արշավել-ավերել-թալանել»… Նույնիսկ պարսկական հատուկ անձնանվան մեջ կա՝ Դարեհ ՎշնԱՍՊ(յան)։

Եվ սրանք սոսկ մի չնչին մասն են կազմում այն 1405 բառերի, որոնք հայերենը, վկայում է Հրաչյա Աճառյանը, փոխ է առել պարսկերենից, ավելի ճիշտ՝ 960-ը միջին պարսկերենից, 445-ը՝ պարսկերենից, 11-րդ դարից հետո։Ի՞նչ է նշանակում ասպետ ժամանակակից հայերենում։

  • Ի՞նչ է նշանակում ասպետ ժամանակակից հայերենում։

Ժամանակակից հայերենում ասպետ նշանակում է ձիավոր, իշխան և այլն։ Բայց այն օգնագործում են նաև այլ իմաստներով։ Օրինակ՝ ասպետական արարք-շատ լավ արարք, այսինքն այն օգտագործում են լավ իմաստով։

  • Ի՞նչ է նշանակում՝ դաշույնի և թիկնոցի ասպետ։

Դաշույնի և թիկնոցի ասպետները մեջքից հարվածողներ և դավադիրներն են։

  • Ո՞ր լեզվից է փոխանցվել ասպ արմատը և ինչ է նշանակում ասպետ՝ բառացի։

Ասպ արմատը մեզ է փոխանցվել պարսկերենից։ Ասպետ բառը բառացի նշանակում է ձիավոր կամ ձիու տեր։

  • Բառարաններից գտիր պարսավել, հորջորջել, հավաստելտապանաքար բառերի բացատրությունը։

Պարսավել-Որևէ արարքի՝ վարմունքի՝ արտահայտության համար հանդիմանական խոսքեր ասել, հանդիմանել, նախատել, պախարակել:
Հորջորջել-Անուն դնել, անվանել, կոչել
Հավաստել-Վստահացնել, հավաստագրել, հաստատել
Տապանաքար-Գերեզմանաքար, շիրմաքար

  • Տեքստում հիշատակված հատուկ անունները առանձնացրու, տեղեկություններ գտիր նրանց մասին։

Պետրոս Սարգսի Բեդիրյանը հայ լեզվաբան, հայերենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է։ Արդի ժամանակների ամենահեղինակավոր և բեղմնավոր հայրենագետներից մեկն է։ ՀՀ վաստակավոր մանկավարժ (2008)։

Ավետիք Սահակի Իսահակյանը հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական- հասարակական գործիչ, հրապարակախոս էր: Նա եղել է Հայաստնի ԳԱ ակադեմիկոս 1943 թվականին, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր 1946 թվականին, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից:

Միքայել Նալբանդյանը հայ գրող և բանաստեղծ է։ Նալբանդյանը «Մեր հայրենիք» ազգային հիմնի հեղինակն է։

Պարույր Սևակը հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ է։ Թաղված է հայրենի տան բակում՝ Զանգակատուն գյուղում։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970): ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից:

Միգել դե Սերվանտես Սաավադրան իսպանացի աշխարհահռչակ գրող է, որը համարվում է իսպանական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչներից ու աշխարհի լավագույն վիպասաններից մեկը։

Հրաչյա Հակոբի Աճառյանը ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր է, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն։

  • ներկայացրու ազնվություն, մանրուք, ձիավոր, պարսկերեն բառերի կազմությունը։ Օրինակ՝
    անձնազոհություն-անձն(արմատ)+ա(հոդակապ)+զոհ(արմատ)+ություն(ածանց)

Ազնվություն-ազն(արմատ)+իվ(ածանց)+ություն (ածանց)
Մանրուք-մանր(արմատ)+ուք(ածանց)
Ձիավոր-ձի(արմատ)+ավոր(ածանց)
Պարսկերեն-պարս(արմատ)+իկ(ածանց)+երեն(ածանց)

  • Պարզիր՝ որ հոլովով են դրված մուգ գրված բառերը և որ հոլովման են ենթարկվում դրանք։

Ասպետն-ուղղական, ի հոլովում
Ասպետը-ուղղական, ի հոլովում
Նվիրվածությունը-հայցական, ա հոլովում
Մարդու-հայցական, ու հոլովում
Եվրոպայում-ներգործական, ի հոլովում
Իմաստով-գործիական, ի հոլովում
Ձիու-սեռական, ու հոլովում

  • Տեքստից գտիր 5 ածական, որոշիր՝ որակական են, թե՞ հարաբերական։

Ծանր-որակական
Դառը-որակական
Ասպետական-հարաբերական
Ավատապետական-հարաբերական
Ազնվապետական-հարաբերական

Posted in Գրականություն 9

Գրականություն

  1. Բառապաշարի հարստացում. կարդում ենք Պ.Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհում» գիրքը։
    Գլխավորից ավելի մեծը կա
    Գլխավոր-ը… կապիտանն է։ Սա հայերենում եվրոպական փոխառություն է՝ ռուսերենի միջնորդությամբ։ Капитан-ը կարծես թե առնված է գերմաներենից՝ Kapitän (կա՛պիտեն)=ֆրանսերեն capitane (կապիտե՛նը) = անգլերեն captain (քե՛փթըն)։ Սրանք նշանակել են «զորահրամանատար», հիմա՝ իմաստի նեղացմամբ՝ զինվորական համապատասխան աստիճանը։
    Այս բոլորը ստուգաբանորեն հանգում են «գռեհիկ» լատիներեն capitaneus (կապիտանե՛ուս) ածականին, որ նշանակում էր «գլխին վերաբերող, գլխային»։ Սա էլ իր հերթին գալիս է լատիներեն caput (կա՛պուտ), սեռական՝ capitis (կա՛պիտիս) «գլուխ» բառից և ներկայացնում է այդ սեռականից կազմված մի ձև։ Ի դեպ, լատիներեն caput-ը բազմաթիվ ծիլեր է տվել աշխարհի լեզուներին. դրանցից շատերը «ծաղկում են» և հայերենում՝ կապիտալ-ից (= դրամաԳԼՈՒԽ) մինչև… շեֆ։
    Սակայն եկեք չխճճվենք։
    Կեպիտան-ը, ուրեմն, զինվորական միավորի գլխավորն է։
    Բայց ամեն երեխա գիտե, որ նրանից մեծը կա, և աստիճանով անմիջապես բարձրը կոչվում է մայոր։
    Այս բառն էլ նույն ճանապարհով է հայերենի մեջ մուտք գործել։ Եվ լատիներեն major (մայո՛ր) հենց նշանակում է «ավելի մեծ», քանի որ magnus (մա՛գնուս) «մեծ» ածականի բաղդատական աստիճանն է։ Անգլերեն major (մե՛յջըր), որ նույն ծագումն ունի, մնչև հիմա էլ «մայոր» իմաստի կողքին պահում է և «ավելի մեծ» նշանակությունը։
    Ավելացնե՞մ, որ լատիներեն magnus «մեծ» ածականի գերադրականն էլ կլինի maximus (մա՛քսիմուս)՝ արական սեռի համար և maximum (մա՛քսիմում)՝ չեզոք։ Ուրեմն՝ մեր մաքսիմում-ը, որ այժմ օգտագործում ենք «առավելագույն» իմաստով, իր մայր լեզվում՝ լատիներենում, նշանակել է «մեծագույն»։
  2. Պատասխանի՛ր հարցերին և կատարիր առաջադրանքները
    -Ո՞ր լեզվից է մեզ հասել մաքսիմում բառը և ինչ է նշանակում իր մայր լեզվում։
    — Ո՞ր արմատից է ծագում «մաքսիմում» բառը, ինչ է նշանակել և ինչ է հիմա նշանակում։
    -Լեզվական ի՞նչ իրողություն է տեղի ունենում, երբ բառի նշանակությունը ավելի սահմանափակվում, փոքրանում է, ավելի քիչ բան է նշանակում, ինչպես կապիտանը, որ ժամանակին նշանակել է ընդհանրապես զորահրամանատար, իսկ հիմա՝ ընդամենը զինվորական հերթական աստիճան։
    -Փորձիր պարզաբանել՝ ինչ է նշանակում «գռեհիկ» բառն այս տեքստում։

Մաքսիմում բառի մայր լեզուն լատիներենն է և նշանակել է մեծագույն։
Մաքսիմում բառը խագել է magnus բառից, որը նշանակում է մեծ։ Մաքսիմում բառը նշանակել է մեծագույն, բայց այժմ նշանակում է առավելագույն։
Բառի իմաստը նեղացել է։ Գռեհիկ լեզու նշանակում է խոսակցական։

  1. Տեքստում հոդակապով երկու բարդ բառ կա։ Գտիր դրանք։

Դրամագլուխ, բազմաթիվ։

  1. Տեքստում երեխա, միջնորդությամբ, գերմաներենից, լատիներենում, իմաստի բառերը ո՞ր հոլովով են դրված։

Երեխա-ուղղական, ի հոլովում
Միջնորդությամբ-գործիական, ա հոլովում
Գերմաներենից-բացառական, ի հոլովում
Լատիներենում-ներգործական, ու հոլովում
Իմաստի-հայցական, ի հոլովում

  1. Գտիր չորս հարաբերական ածական։ Որոշիր այդ ածականների կազմությունը (արմատը և ածանցը)։

Զինվորական-զինվոր-ական
Եվրոպական-եվրոպա-ական
Գլխայինգլուխ-ային
Արական-արու-ական

Posted in Գրականություն 9

Գրականություն

  1. Կարդա Պ.Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքի հերթական հոդվածը

Դեմքի ուղղությա՞մբ, թե դեպի աջ

Երբ լսենք առա՜ջ հրամանը, մենք, առանց վայրկյան անգամ մտածելու, մեր քայլերը կուղղենք դեպի այն կողմը, ուր դարձել է մեր դեմքը։ Եվ այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Սակայն մեր հեռավոր նախնիները, եթե այդ նույն հրամանն ստանային, կքայլեին…. դեպի աջ։ Որովհետև առաջ (= առ +աջ) ստուգաբանորեն նշանակում է «դեպի աջ»։

Այդ ինչպե՞ս պատահեց, որ աջ-ը նշանակեց «ուղիղ»։

Իմաստի այս անցումը սովորական երևույթ է ոչ միայն հայերենի, այլև ուրիշ լեզուների համար. ծանոթ շատ լեզուներում աջ միաժամանակ նշանակում է նաև «ուղիղ», «ճիշտ», անգամ «ճշմարիտ»։ Համեմատեք. правый «աջ» և правильный «ճիշտ», право «իրավունք», правда «ճշմարտություն»։ Անգլերեն right /ռայթ/, ֆրանսերեն droit /դղուա/, պահլավերեն ռասաթ ունեն հիշված երեք իմաստներն էլ։

Աջ բառի այս իմաստների հետ են ըստ էության առնչվում և աջել («ճիշտ կողմը շուռ տալ»), գործերը աջ գնալ («հաջողությամբ ընթանալ») արտահայտությունները, հենց ինքը՝ հաջողություն բառը։ Եվ ընդհակառակը, ձախ փոխաբերաբար նշանակում է «ոչ ճիշտ», «ձախորդ»։ Ձախել, գործերը ձախ գնալ, ձախողվել, ձախորդություն…

Ով գիտե, գուցե «աջ» >«ուղիղ», «ճիշտ» անցումը կապված է աջլիկության, իբրև ճիշտ ու նորմալ երևույթի ընկալման հետ։ Ով գիտե։ Փաստն այն է, որ առաջ (առջև), առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող… բառերի արմատն է աջ։

2. Առաջադրանք

  • Քանի՞ լեզվի մասին խոսք կա այս տեքստում։

Այս տեքստում խոսքը գնում է 5 լեզվի մասին՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պահլավերեն։

  • Ի՞նչ է նշանակել հին հայերենում առաջ բառը։Հանդիպե՞լ եք նույն իմաստը ժամանակակից հայերենում։

Հին Հայերենում առաջ բառը նշանակել է դեպի աջ։ Ժամանակակից Հայերենում առաջ բառը նշանակում է գնալ այնտեղ, որտեղ դեմքն է ուղղված։ Ես դեռ չեմ տեսել, որ ինչ-որ մեկը առաջ բառը դեպի աջ գնալու իմաստով օգտագործի։

  • Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ, բացատրիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

Ուղղել-ուղիղ բառից կազմված, ի-ն սղղվել է
Մտածել-միտք բառից կազմված, ի-ն և ք-ն կորել են
Նշանակելնիշ բառից կազմված, ի-ն փոխվել է ը-ի

  • Գրիր սովորական, ծանոթ, ձախորդ, ճիշտ բառերի հականիշները։

Սովորական-անսովոր
Ծանոթ-անծանոթ
Ձախորդ-հաջողակ
Ճիշտ-սխալ

  • Տեքստում գտիր հոգնակի գոյականները, բացատրիր դրանց կազմությունը։

Քայլեր(եր), նախնիներ(ներ), լեզուներ(ներ), իմաստներ(ներ), արտահայտություններ(ներ)։
Հոգնակին կազմվում է ներ-ով, երբ բառը բազմավանկ է, եր-ով է կազմվում, երբ բառը լինում է միավանկ։

  • Նշիր վայրկյան, նախնի, հրաման, հաջողություն գոյականների հոլովումները։

Վայրկյան-վայրկյանի
Նախնի-նախնու
Հրաման-հրամանի
Հաջողություն-հաջողության