Posted in Գրականություն 9

Գրականություն

Շարադրությունդ ներկայացրու ընկերներդիդ։

Կարդա տեքստը.
-Գտիր դիմավոր բայերը, որոշիր եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը, որոշիր՝ ածանցավո՞ր է, թե պարզ։

Պետք է սպասեր-հարկադրական անցյալ, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Պետք է երևնար-հարկադրական անցյալ3-րդ դեմք, եզակի, պարզ
Կլինեք-ենթադրական ապառնի, 2-րդ դեմք, հոգնակի, պարզ
Սպասում էին, անկատար անցյալ, սահմանական, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Հանդիպել եք-վաղակատար ներկա, 2-րդ դեմք, հոգնակի, պարզ
Հիշում եք-անկատար ներկա, սահմանական, 2-րդ դեմք, հոգնակի, պարզ

Սպասում էինքանկատար անցյալ, 1-ին դեմքհոգնակի
Ասում էինք-անկատար անցյալ, 1-րդ դեմք, հոգնակի, պարզ
Չի մոռացել-վաղակատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Գրում է-անկատար ներկա, սահմանական, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Նշանակում է-անակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ

Կա-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Դարձրեք-հրամայական եղանակ, 2-րդ դեմք, հոգնակի, պարզ
Սովորեցնում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պատճառական
Ասում են-անկատար ներկա, 3-րդ դեմք, հոգնակի, պարզ
Ներկայացնում-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պատճառական
Սպասարկվում է-անակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Մատուցվում է-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, կրավորական
Հեռանում-անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, սոսկածանցավոր
Մոռացել-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Անելու-ապակատար ապառնի, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Մոռացել-վաղակատար ներկա, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Ծառայելու-ապակատար ապառնի, 3-րդ դեմք, եզակի, պարզ
Մատուցելու-ապակատար ապառնի, 3-րդ դեմք, եզակի, պարզ


-Որոշիր այսպիսի, սովորության, ճերմակ, նույն, կես, հետաքրքրական բառերի քերականական հատկանիշները։

Այսպիսի-ցուցական դերանուն
Սովորության-գոյական, սեռական, եզակի, ոչ անձ, ա ներքին հոլովում
Ճերմակ-որակական ածական
Նույն-ցուցական դերանուն
Կես-կոտորակային թվական
Հետաքրքրական-որակական ածական


-Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստից։

Կապ (պարզ), գլխաբաց (բարդ), անպայման (ածանցավոր), բարձրարժեք (բարդածանցավոր)


-Գտիր՝ ինչ հնչյունափոխություն կա հանդիպած, արևմտահայերեն, պարսկերեն բառերում։

Հանդիպած-է հնչյունը դարձել է ի հնչյուն
Արևմտահայերեն-ու-ն փոխվել է ը գաղտնավանկի
Պարսկերեն-ի սղվել է

Գտիր տեքստից անձ ցույց տվող հատուկ անունները։ Պարզիր՝ ովքեր են նրանք։ Ո՞ր անունն ես սովորել Պ. Բեդիրյանի այս գրքի նախորդ տեքստերից։

Րաֆֆի- Րաֆֆին հայ գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ էր։

Հովհաննես Թումանյան- Հովհաննես Թադևոսի Թումանյանը հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ էր։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ:

Հակոբ Օշական- Հակոբ Օշականը արևմտահայ հայտնի գրող, ուսուցիչ և մանկավարժ էր։

Հրաչյա Աճառյան- Հրաչյա Հակոբի Աճառյանը ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943) էր։ Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն։

Մելպոմենե- Մելպոմենեն հունական դիցաբանության մեջ ողբերգության մուսան, սկզբում համարվել է ընդհանրապես երգի, ապա՝ տխուր երգի մուսա։ Զևսի և Մնեմոսինեի դուստրն է, սիրենների մայրը։

Քրիստոս- Հիսուս ինչպես նաև Հիսուս Նազովրեցի կամ Հիսուս Քրիստոս քրիստոնեության գլխավոր անձը, առաջին դարի կրոնական քարոզիչ և կրոնական առաջնորդ էր։ Ըստ քրիստոնեական դավանանքի` Հիսուսը Աստծո Որդին է և Հին Կտակարանում խոստացված Օծյալը՝ «Քրիստոսը»։

Սպասավոր է՝ պիտի սպասի

Րաֆֆու «Սամվելում» անպայման հանդիպած կլինեք այսպիսի տողերի. «Ժամանակի սովորույթի համեմատ սպասավորը ամեն ծառայության համար պետք է յուր տիրոջ աչքին երևնար միայն. նա համարձակություն չուներ յուր կողմից առաջարկություններ անելու, այլ պետք է սպասեր տիրոջ հրամանին»։

Կամ՝ «Իսկ երկու նաժիշտները կանգնած էին նրանց սպասում»։

Այս վերջին բառի կիրառությունը դուք հանդիպել եք նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում. բոլորդ երևի անգիր էլ հիշում եք.
Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,
Երեք դասընկեր
Նրանց առաջին գլխաբաց կանգնած,
Ձեռքներս խոնարհ սրտներիս դրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նրանց սպասում-
Տաղ էինք ասում։
 (Հին օրհնություն)

Արևմտահայերենն էլ չի մոռացել այս բառը, և Հակոբ Օշականն իր «Պաղտո» պատմվածքում գրում է. «…Ու բամբակի պետ թավ, ձյունի պես ճերմակ մահիճներուն սպասը (այսինքն՝ ծառայությունը) իրն էր»։

Կապ կա՞ այս բոլոր բառերի մեջ։ Այո, անմիջական կապ։ Բոլորի արմատն է սպաս, որ նշանակում է «պաշտոն, ծառայություն» (ուշադրություն դարձրեք Րաֆֆուց բերված հատվածին)։

Հրաչյա Աճառյանը մեզ սովորեցնում է, որ այն փոխ է առնված պարսկերենից, ուր նույն իմաստն ունի։ Ուրեմն սպասավոր բառացի նշանակում է «պաշտոն տանող, ծառայող», ասել է թե՝ «ծառա»։ Կանգնել մեկի սպասում- «կանգնել մեկին ծառայելու»։ (Այստեղից մինչև սպասել բայը ընդամենը կես քայլ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ բայը ժամանակին առաջին հերթին նշանակել է ծառայել, խնամել»)։

Սակայի սպասավոր-ը մի շարք դարձվածային արտահայտություններում ունի նաև փոխաբերական հետաքրքրական իմաստ։ Հետևենք Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» բարձրարժեք պատմավեպից վերցված այս հատվածում ընդգծված բառերին. «Քրիստոսի սպասավորները այն (հեթանոսական տաճարը) ավերել էին Երիզայի Անահիտի տաճարի հետ միաժամանակ ու նրա տեղում եկեղեցի կառուցել»։ Քրիստոսի սպասավորները քրիստոնյաներն են, ավելի ճիշտ՝ քրիստոնյա կրոնավորները։ Սրանց ասում են նաև Աստծո սպասավորներ կամ պաշտոնյաներ՝ ծառաներ։

Կա նաև Մելպոմենի սպասավոր։ Մելպոմենը հին հույների թատրոնի աստվածուհին էր։ Նրա սպասավորն էլ, ինչ խոսք, կլինի դերասանը։

Ի միջի այլոց, պարսկերենից ենք փոխառել նաև ամիր սպասալար բառը, որ զինվորական ու պետական ծառայության բարձրագույն աստիճանի անունն էր միջնադարում։

Այս բոլորը երևի այնքան էլ անակնկալ ու զարմանալի չթվան, որքան այն, որ այս նույն արմատն է ներկայացնում նաև… սպաս (թանապուր) բառը։ Սա մի ժամանակ նշանակել է ընդհանրապես «ապուր»։ Օրինակ՝ ունեցել ենք ոսպնասպաս- ոսպապուր։ Ուրեմն՝ սպաս-ը ապուրն է, որ սպասարկվում՝ մատուցվում է։

Հետո այդ նույն արմատից բոլորովին վերջերս կազմել ենք նոր մի բառ՝ սպասք, որ նշանակում է «ճաշ և այլն մատուցելու համար օգտագործվող ամանների հավաքական ամբողջություն» (օրինակ՝ ճաշի, թեյի, նաև գրասեղանի սպասք)։

Ինչպես քիչ չի պատահում լեզվի մեջ, բառն իր արմատի նախնական իմաստից քայլ առ քայլ այնքան է հեռանում, որ երկու ծայրերն իրար կողքի դնելիս հավատալդ էլ չի գալիս, թե դրանք կարող են որևէ կապ ունենալ։ Ինքներդ դատեցեք. «պաշտոն»-ն ո՜ւր, «սպաս»-ն ու «գրասեղանի սպասք»-ը ո՜ւր։

Թողնել մեկնաբանություն