Posted in Գրականություն 9

Գրականություն

Դանիել Վարուժան. «Ձոն»

1.Տեղեկություն գտիր սոսյաց անտառի ու սոսի ծառի մասին։

Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։ Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։ Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ինչպես սոսյաց անտառը, այդպես էլ Հայաստանի մյուս անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտար նվաճողների արշավանքների հետևանքով: Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Այս անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում։ Հռոմեացիներն սոսին ծառն անվանել են «Հայկական սոսի»։

  1. Ո՞ր ստեղծագործությունն է հիշեցնում կրկնվող «Ընդ եղեգան փող…» արտահայտությունը։

Մովսես Խորենացու Վահագնի ծնունդը՝

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,

Ընդ եղեգան փող բոց ելանէր,

և ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

  1. Մեկնաբանիր ամեն տունը և դրա ամփոփումը վերջին տողերով։ Ամեն տան համար բովանդակությունը բնորոշող 2-3 բառ գտիր։

Առաջի տունը խոսում է հայերի հին ու փառավոր լինելու մասին, հիշատակվում է սոսին, որպես հայերի հեթանոսական շրջանի սուրբ ծառ։ Երկրորդ տան մեջ խոսվում է մեր պատմության հաջորդ փուլի՝ պանդխտության մասին։ Կարոտի, ուրիշ աշխարհում պանդխտության մեկնաց ու հայրենիքում կարոտով ու ողբով իրենց ամուսիններին սպասող հարսների մասին։ Երրորդ տունում արդեն խոսվում է հայերի կոտորածների մասին։ Հեղինակը դրա մասին խոսելիս ասում է, որ սիրտն է դւոր գալիս՝ այսինքն ցավ է ապրում տեսնելով այդ ամենը։ Չորրորդ տունը խոսում է հայրենի տան մասին։ Մոր , հոր, կարոտի մասին։ Որբ մնացած օջախի մասին։ Վերջին և հինգերորդ տունը ինձ համար ամենակարևորն է, քանի որ խոսվում է պայքարի, չհանձնվելու մասին։ Մենք այլևս զոհ չենք, այլ մարտիկ ենք, պատրաստ պաշտպանելու մեզ, մեր տները, մեր Սոսյաց անտառները, մեր ընտանիքն ու մեր երկիրը։

I տուն-փառքեր, սոսյաց անտառ, հին հայրենիք, քուրմեր

II տուն-կորոտ, պանդուխտներ, տարաշխարհիկ, ողբ

III տուն-արյուն, զոհեր, կընյուն, վերքեր

IV տուն-որբ տուն, հայր, մայր, օջախ

V տուն-պայքար, մարտիկներ, քաջ, վրեժ

  1. Հիշիր՝ քեզ ծանոթ որ բանաստեղծությանն է կառուցվածքով նման այս գործը։ Համեմատիր այդ երկու բանաստեղծությունները իրենց ոգեղենությամբ. ուշադրություն դարձրու վերջին տներին։

Կառուցվածքով նման է Թումանյանի Հայոց լեռներում բանաստեղծությանը։ Երկու ստեղծագործություններում էլ խոսվում է հայերի անցած ճանապարհի, կոտորածների, փառավոր անցյալի մասին։ Բայց տարբերությունն այն է, որ Վարուժանը ավարտում է պայքարի խոսքերով, որտեղ մենք այլևս սոսկ զեհ չենք, այլ՝ մարտիկներ, իսկ Թումանյանն ավարտում է սպասումով, թե երբ կավարտվի այս ամենը։

  1. Գույնով բնորոշիր այս երկու բանաստեղծությունները։

Ձոն՝ կարմիր, նարնջագույն

Հայոց լեռներում՝ կապույտ, սև

Տեղեկություններ գտիր Դանիել Վարուժանի մասին։ Ամենահետաքրքիր փաստերը գրառիր քո բլոգում։
Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։

Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին. տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։ Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։

1915 ապրիլի 24-ին Վարուժանը գտնվել է այն մտավորականների ու հասարակական գործիչների շարքում, որոնք ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ 26 օգոստոսի 1915 թ., որպես թե տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։

Էսսե գրիր Դանիել Վարուժանի «Ձոն» բանաստեղծության շուրջ։

Ձոն» բանաստեղծությունում Դանիել Վարուժանը խոսում է իր հայրենիքի մասին, հայրենիքի և՛ հաջողությունների, և՛ սգի մասին։ Սկզբից Դանիել Վարուժանը նկարագրում է մեր գեղեցիկ բնությունը, մեր փառքը և երջանկությունը, հետո կարոտը, արյունը, զոհերը և վերքերը, հետո ցույց է տալիս, որ իր տուն որբ է մնացել, բայց ամեն բան կորցրած չէ և շուտով օջախից ծուխ դուրս կգա և վերջում նկարագորւմ է, որ մենք միշտ պայքարում ենք մեր հողերի համար, մեր հայ մարտիկները երբեք չեն հանձնվում և վերջում հաղթանակ է լինում։ Իրականում նա իր բանաստեղծությունում ցույց է տալիս հայերի հպարտությունը, կամքը, ուժը, չհանձնվող տեսակը և դեպի առաջ գնացող տեսակը։ Որ, եթե անգամ մեզ ջարդեն, տանջեն, ցանկանան վերացնեն աշխարհի երեսից, մեկ է մենք երբեք չենք հանձնվում, մենք արդեն սովորել ենք, որ պետք է պայքարենք մեր կյանքի և հողերի համար և անգամ ընկնելուց հետո վեր ենք կենում և առաջ շարժվում դեպի մեր ուզուծը։ Բայց մենք չենք կարող այսպես շարունակել ապրել, միշտ լինելով պայքարի մեջ և չիմանալով, թե մյուս հարձակումը, երբ կլինի և թե ինչքան զոհեր պետք է ունենաք, ես կարծում եմ, որ ժամանակն է, ապրել ոչ թե պայքարելով և մեզ պաշտպանելով, այլ խաղաղ, առանց վախի և պայքարի։

Թողնել մեկնաբանություն