Posted in պատմություն

Պատմություն

Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը
ա/ Հայաստանը և Օսմանյան ու Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
բ/ Կովկասյան ճակատը 1914-17թթ․ /բանավոր, էջ 112-115, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը
ա/ «Ցեղասպանություն» հասկացությունը
բ/ Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը
գ/ Մեծ եղեռնը
դ/ Մեծ եղեռնի հետևանքները /բանավոր, էջ 122-128, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք․
1․ Ներկայացրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները։

1915 թվականի առաջին նշանակալի իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր, որը տևել է 1914-1915 թվականները։ Այդ ժամանակ թուրքերը գրավեցին Օլթին, Արդահանը և հասան ռուսական զորքերին, բայց մեր և ռուսների միավորված զորքը ոչնչացրեց թուրքերի 90 հազարանոց զորքին։ Կամաց-կամաց մեր զորքը առաջ էր շարժվում։ Մենք գրավեցինք Թավրիզը, Վանը, Բիթլիսը և Մուշը։


2․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

Ցեղասպանության իրավական ձևակերպումը տվել է ՄԱԿ-ը 1948 թվականի դեկտեմբերի 9-ին։ Այս փաստաթուղթը կոչվում էր <<Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա պատժի մասին։ Ըստ այդ փաստաթղթի, ազգի կամ կրոնական համայնքի ոչնչացումը կոչվում է ցեղասպանություն։


3․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն /գրավոր-բլոգային աշխատանք/․

Ես գիտեմ, որ Գերմանացիները իրականացրել են հրեաների ցեղասպանությունը, որը կոչվում է Հոլոքոստ։ Այն իրականացվել է 1941-1945 թվականներին։ Այդ ցեղասպանության ժամանակ ոչնչացվել է 17 մլն․ մարդ։ Այդ ժամանակ ոչնչացվել են նաև այլ ազգի մարդիկ։ Օրինակ՝ ռուսներ, լեհեր և այլն։

Թողնել մեկնաբանություն