Posted in Գրականություն 9

Գրականություն

Զահրատ, բանաստեղծություններ

  1. Կարդա բանաստեղծությունները, բնութագրիր Զահրատի ոճը։

Ես այս բանաստեղծությունները կարդուլուց, համարայա ոչ մեկի իմաստը չհասկացա։ Ինձ թվում է, որ Զահրատի ոճը արևմտահայերենով անիմաստ բառեր գրելն է, որի իմաստը միայն իրեն է հասկանալի։ Ինձ դուր չեկավ իր բանաստեղծություններ գրելու ոճը։

  1. Ներկայացրու Զահրատի ասելիքը քո կարդացած բանաստեղծություններում։

Ես հասկացա ասելիքը Զոհաբերում բանաստեղծության մեջ։ Այդ բանաստեղծության իմաստը այն էր, որ կարևոր է, որպեսզի մարդը ձգտի ազատության, թեկուզ, եթե դա չի ստացվում։ Դա նաև վերաբերվում է ամեն ինչին։ Պետք է անընդհատ փորձել կամ ձգտել ինչ-որ բանի և չհուսահատվել դրա անհաջողությունից։ Եթե մարդը ձգտում է ազատության, ուրեմն նա սիրում է կյանքը և ինչ-որ անելիք ունի կյանքում։

  1. Համաձայնիր կամ մի՛ համաձայնիր Զահրատի ասելիքի հետ, հիմնավորիր վերաբերմունքդ։

Ես համաձայն եմ այդ մտքի հետ, բայց դա միշտ չէ, որ ճիշտ է։ Պետք է շատ դեպքերում ձգտել, բայց լինում են պահեր, երբ ձգտելը կամ անիմաստ է լինում կամ էլ վտանգավոր։ Դրա փոխարեն ավելի լավ է ավելի երկար մտածել և խելացի ձևով դուրս գալ իրավիճակից։

  1. Էսսե գրիր Զահրատի բանաստեղծությունների շուրջ։
  1. Տեղեկություններ գտիր Զահրատի մասին, ամենահետաքրքիր տեղեկությունները գրառիր քո բլոգում։

Զահրատի առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։ Հաջորդաբար լույս է ընծայել «Մեծ քաղաքը» (1960), «Գունավոր սահմաններ» և այլ բանաստեղծություններ։ Զահրատի առանձին գրքեր նաև թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն։

Թողնել մեկնաբանություն