Posted in Գրականություն 9

Գրականություն

1.Կարդա «Զաբուղոն»նովելը, գտիր 5 բառոր մինչ այդ չէր հանդիպել, կամ ուրիշ իմաստով էր հանդիպել։

Նշանտուք-նշանելու արարողությունը, որի ժամանակ նշանը տալիս են հարսնացուին

թնջուկ-իրար խառնված՝ խճճված՝ դժվար բաժանելի թել

պրկվել-կապը՝ կապանքը ձգելով ամրացնել՝ սեղմել

աներկբա-երկբայություն՝ կասկած չհարուցող, անկասկածելի

պլլել- մի բանով փաթաթել, կլորել, պարուրել

2. Արևելահայերեն դարձրու ստորև բերված հատվածը։
Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց, ու լացավ. մյուսը կը զարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։
— Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը։
Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կը փափագեր որ վերջը չգա։
Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կ՚երևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը։


Մի օր ուրիշ տղայի հետ կապվեց և ամուսնության առաջարկ ստացավ նրանից, այդ վայրկյանից սկսած գողի սերը նրա համար լուծ դարձավ։ Այլևս չէր կարողանում սպասել նրան, գիշերները լուսացնել, ժամադրությունների գնալ այն պարտեզի մեջ կամ լեռան վրա։ Մի գանգատվում էր, բողոքում ու լաց լինում, իսկ մյուսը կզարմանար, թե ինչու է այս ամենը կատարվում, ինչի համար են այդ արցունքները, չթ որ նրանք առաջվա նման սիրում էին իրար, մնացածն ինչ կարևոր է․ Զաբուղոն իր առանձնացած կյանքով, միամիտ մարդուն հարիր   անծալք գաղափարներն էր փորձում պարզել։
-Ինչ պիտի լինի սրա վերջը,-հարցնում էր աղջիկը։
Սրա վերջի մասին երբեք չէր մտածել Զաբուղոն, ընդհակառակը՝ ցանկանում էր, որ դա չվերջանա։
Այդ ժամանակվանից Վասիլիկն ուզում էր մաքուր կերպով բաժանում փնտրել ամուսնուց և քանդել այն կապը, որը օրհնվածից ավելի ամուր և ուժեղ էր թվում։ Եվ մի օր սրասափելի միտք ծագեց իր գլխում՝ Մի գիշեր զանգեց ոստիկաններին և ձերբակալել տվեց Զաբուղոյին։

3.Ներկայացրու Զաբուղոնի մտքերը, երբ տեսավ, որ Վասիլիկը ուրիշ ընկեր ունի։ Պատկերացրու՝ Վասիլիկը նկատում է Զաբուղոնին։ Փորձիր կարդալ Վասիլիկի մտքերն այդ պահին (գրավոր)։


Զաբուղոն շատ զարմացած էր, երբ դրսից լսում էր Վասիլիկի ձայնը և խոսակցությունը։ Նա ուզում էր սպանել սիրեկանին, բայց նրան իրենից ցածր համարելով չսպանեց։
Եթե Վասիլիկը նկատեր Զաբուղոնին, ինձ թվում է խուճապի կմատնվեր և ոչինչ չէր ասի, որովհետև այս դեպքում հերքելն անհնար կլիներ, իսկ զաբուղոն կրկին կթողներ և կհեռանար; Կարծում եմ, որ դա այս դեպքում ամենադաժան քայլը կլիներ Վասիլիկի համար։

4.Գրավոր ուրիշ վերնագիր դիր նովելին։Նովելի՝ այդ վերնագիրն արդարացնող երկու հատկանիշ ասա։ Ինչպես է ազդում քեզ վրա այս նովելը, ինչ մտքեր է առաջացնում։ Դու ինչպես ես վերաբերվում այս նովելին։  Շարադրանքդ  ավարտիր մի մեջբերումով նովելից, որ ամենադիպուկն ես համարում։


<<Զաբուղոն>>-ը կարդալիս բոլորս էլ նկատեցինք, որ գողն անչափ սիրում էր Վասիլիկին, ով իրեն դավաճանեց և բանտ ուղարկեց։ Սակայն այս ամենից հետո էլ հերոսը չի չարանում նրա հանդեպ և պատժելու փոխարեն թողնում ու հեռանում է,  չանելով այն, ինչը մտադիր էր անել։Կարծում եմ ինքս ամբողջովին չեմ հասկացել և չեմ ընկալել այն ինչը հեղինակը ուզում է փոխանցել  ընթերցողին, ուստի սա ինձ համար ուղղակի մի սիրո պատմություն էր, որը վատ ավարտ է ունենում իրական սիրողի համար և նրան ենթարկում ամենադաժան պատժի։
Զոհրապի յուրաքանչյուր նախադասություն այնքան իմաստալից է,բայց կառանձնացնեմ այս տողերը.
Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա. ձեռքը կը քաշե դանակին բունեն զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն. ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կ՚ելլե կրկին։ Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ. ո՞ւր պիտի երթա այսպես. տուն չունի, ծանոթ չունի։ Կը խորհի որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա:

Թողնել մեկնաբանություն