Posted in Գրականություն 9

Գրականություն

Գրիգոր Զոհրապի «Ռեհանը» նովելի քննարկում։ Զոհրապի «Կարծեմ թե» նովելի ընթերցում։

Դիտել էջը

«Կարծեմ թե» նովելում գտիր.
— աղջկա մազերի նկարագրությունը

Ծոծրակին վրա վազվզող ոսկի ճառագայթներեն ավելի, որոնք կրակի մեջ ինկող պզտիկ օձերու պես՝ գալարումներ, կծկումներ ունեին, մատղաշ ու արքենի հասակեն ավելի, որ քայլվածքին մեջ՝ զեփյուռեն օրորվող ոստի մը նազանքը կ’առներ


-աղջկա աչքերի նկարագրությունը

Իր վճիտ ու հստակ աչքերուն համար պաշտեցի զինքը:

Կանացի աչքը անոր մեջ խորունկ նայողին համար, վիհի մը վրա բացվող լուսամուտի մը տպավորություն կ’ընե միշտ, և այնքա՛ն անստուգություններ, հեղակարծ անակնկալներ կ’ընդնշմարվին հոն, որ աննենգ և անխարդախ բանը, զոր կը տեսնեի դեմիս աչքերուն մեջ՝ զիս կը հափշտակեր:

Անհարկի աչքերե ծածուկ տեղն ես դուն

Այն անկեղծ ու անխարդախ բանը, զոր միշտ գտած էի ես այդ աչքերուն մեջ


-աղջկա հոգու մասին հեղինակի մտքերը

Անկեղծությունը ունեի դիմացս, որ կարծես թե ակամա ըլլալուն համար արժանիք մը ըլլալե կը դադրեր:


-այն տողերը, որտեղ աղջիկը արտահայտում է իր սերը հեղինակի նկատմամբ

— Խոստացի՛ր, որ չպիտի մոռնաս զիս:


-այն տողերը, որտեղ երևում է, որ հեղինակն էլ չի մոռացել իր սիրելիին, թեև մեկ տարի է, ինչ չեն հանդիպել։

Բայց անոր դեմքը՝ հատուկ պատվանդանի մը վրա դրած կը պահեի սրտիս խորը. մասնավոր խուց մը հատկացուցած էի անոր, բացառիկ ու անստգյուտ էակին. ամեն հեղ, որ կանացի պզտիկ դավերու, ստահոդ պչրանքներու հանդիսատեսը կ’ըլլայի, այդ դեմքին հաստատատիպ արտահայտությունը կ’ամոքեր զիս:

Չեմ ծածկեր, որ մեծ սրտնեղությամբ մը իմացա այս լուրը

Մտքովս կը շարունակեմ երազը. ծնողքը ահա, որ կը միջամտե. բռնի կը բաժնեն զայն, կը հափշտակեն թևերուս մեջեն. մազերեն քաշելով, գետինները քսկռտելով կը տանին ոճրագործի մը պես, ով գիտե ո՛ր մութ սենյակին մեջ բանտարկելու համար:

Նովելից քաղած տողերով հերքիր կամ հաստատիր, որ
-հեղինակը մեծամիտ է.

Հեղինակը մեծամիտ չէր իմ կարծիքով, որովհետև նա իր մասին մեծ կարծիք չուներ։ Նա ուղակի սպասում էր, որ Աննիկը կճանաչի իրեն, բայց նա այդպես էլ չճանաչեց։ Նա իրեն ոչ ոքից վեր չէր դասում։


-հեղինակն ապրում է իր պատկերացումների աշխարհում.

Այս միտքը համ ճիշտ է համ սխալ։ Ճիշտ է նրանով, որ նա շատ էր երազում, որ Աննիկը ճանաչի իրեն և գա իր մոտ ու այդպիսի պատկերացումներ նա ունեցավ մի քանի անգամ։ Մի կողմից էլ նա հիմնականում հասկանում էր իրականությունը։


— Աննիկը հենց սկզբից էլ առանձնապես հիացած չէր իր ընկերոջով.

Աննիկը հենց սկիզբից ասում էր, որ ընկերը իր սրտում է ապրում։ Նա իր ընկերոջը ասում էր, որ երբեք չմոռանա իրեն։ Բայց մի կողմից էլ եթե նա այդքան հիացած լիներ, 1 տարի հետո հաստատ չէր մոռանա իր ընկերոջը և չէր բաժանվի նրանից։


-Աննիկը հասարակության մեջ իրեն պահել գիտեր։

Աննիկը իրեն հասարակության մեջ պահել գիտեր, որովհետև նա կարող է հիշում էր ընկերոջը, բայց ելնելով նրանից, որ շատ մարդիկ կան ներկայացնում էր, որ ընդհանրապես չէր ճանաչում այս մարդուն։

Մեկնաբանիր Աննիկի վերաբերմունքը. իսկապե՞ս մոռացել էր իր նախկին սիրելիին։

Իմ կարծիքով Աննիկը չէր մոռացել ընկերոջը, որովհետև նա սկզբից էլ հիանում էր իր ընկերոջով և ասում էր, որ իրեն չմոռանա։ Երևի ինչ-որ միջադեպից կամ իրադարձությունից Աննիկը որոշել է այլևս նրա հետ չլինել և ուրիշների մոտ ներկայացրել է, որ չի ճանաչում նրան։


Գնահատիր Աննիկի վերաբերմունքը։ Մեկնաբանիր «անկեղծ» բառը պատմվածքի սկզբում և վերջում։

Աննիկը սխալ վերաբերվեց իր ընկերոջ հետ, որովհետև պետք չէր թաքցնել իր ամուսնուց, որ իր ամուսնու բարեկամը եղել է իր ընկերը։ Այդպես ընկերը մտածեց, թե իրեն չի ճանաչում և սկսեց չհավատալ Աննիկի անկեղծությանը։ Նա պետք է այդ պահին ասեր, որովհետև ուշ ասելու դեպքում իրեն ուրիշ ձև կսկսեին նայել։


Էսսե գրիր «Կարծեմ թե» նովելի ասելիքի շուրջ։

Իմ կարծիքով այս պատմվածքի ասելիքը այն էր, որ պետք չէ բոլորի հետ հույսեր և նպատակներ կապել։ Մարդիկ կարող են կարճ ժամանակի ընթացքում փոխվել կամ ցույց չտալ իրենց դեմքը։ Պետք չէ միշտ մտածել լավի մասին և ապրել երազանքով։ Պետք է երազանքին հասնելու համար քայլեր ձեռնարկել, այլ ոչ թե սպասել, թե երբ քո սիրած աղջիկը կգա քո գիրկը։ Այսպես էր անում Աննիկի ընկերը։ Երբեք պետք չէ մոռանալ ուրիշի արած լավությունները քո հանդեպ։ Պետք է միշտ հիշել և գնահատել դրանք ու այդ մարդուն չանտեսել։ Այդպես արեց Աննիկը։ Նաև ես մի բան հասկացա, որ պետք չէ ժամանակ կորցնել, որովհետև այդ ժամանակւ ընթացքում կարող է մեկ ուրիշը քո տեղը զբաղեցնել և կյանքը ավելի դժվար դարձնել։

Թողնել մեկնաբանություն