Posted in Գրականություն 9

Գրականություն

Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքի վերլուծություն.

Ձիերի տեսակներն ու նրանց տերերի համեմատությունը

Ձիերը բաժանված էին խմբերիզուսպ ձիերը, լուռ ձիերը և քաջերը, բայց իհարկե կար տարբերվողը սպիտակ ձին, ով ինձ ավելի հպարտ զգացվեց:Իրենց տերերի հետ նմանությունները շատ էին, քանի որ իմ կարծիքով կենդանին նման է լինում բնավորությամբ տիրոջը:

Տեր չունեցող ձիու կերպարը, այլաբանություն այս կերպարում

Միայնակ ձին և ընդհանրապես ընտանի կենդանին անօգուտ է լինում, երբ կողքին չի լինում տերը, ով կօգնի չանել հիմարություններ, սխալներ որոնք անգամ կարող են մահի հասցնել և այդպես շարունակ:Կենդանուն խնամք է պետք, նորմալ սնունդ : Անօգնական և միայնակ կենդանին նման է նորածին բայց առանց ծնող երեխայի, չէ որ նա չի կարող ինքն հոգել իր խնդիրները, իրեն պետք է մեկը ով կօգնի :

Գրառում-քննարկում (ապահովությունը՝ ազատության դիմաց)

Ամենքս հասկանում ենք ազատությունը այլ ձև, մեկը կարող է ազատություն ստանալով վնասել կողքիներին, մյուսը կարող է ամեն կերպ օգնի շրջակա միջավայրին:Ինձ թվում է, որ ամեն մեկի համար չի ազատությունը, քանի որ այն նաև պետք է գնահատել, չէ որ շատերը ցանկություն ունեն ազատ լինել և սխալներ թույլ տալ ուրիշների նկատմամ:Սակայն տեսնելով, որ մարդիկ չեն գնահատում ազատությունը և անում են ամեն բան ինչ մտքով կանցնի, ստեղծեցին օրենքներ, որոնք մեր օրերում շատերը խախտում են : Այդ պատճառով ես ինքս էլ չեմ կողմնորոշվել, արժե տալ մարդկանց ազատություն, թե օրենքներով շարունակել ապրել :

Սպիտակ ձիու խորհրդանիշը:

Սպիտակ ձին ըստ ինձ անարդարության օրինակ էր: Սխալ է ամեն խնդիր որոնց համար մարդիկ կարող են տառապել տարիներով, որպեսզի կարողանան հարդեցնել, ընդամենը գումար տալով լուծել այդ հարցը : Սա ազատության վատ օրինակ է, քանի որ կա օրենք, որին հետևում են բոլորը և եթե կա մեկը, ով գումարով է ուզում լուծել ամենը, նրան առաջինը պետք է օրենքով խիստ պատժել:Գումարով չէ, որ պետք է մարդկանց միջև տարբերություն դնել, անգամ ամենաաղքատ մարդը կարող է հոգով հարուստ և ազնիվ լինել :

Posted in Գրականություն 9

Գրականություն

Կարդում ենք Արևմտահայ գրականություն։ Գրիգոր Զոհրապ, «Ռեհանը» նովելը

Գտիր իրական աղջկա նկարագրությունները։
Ան ատենն ալ առատ մազերը կսիրեի ու քովընտի նստած՝ կդիտեի ձյունասպիտակ ծոծրակին վրա ժողվված սեւ թումբը՝ պարտեզին մեջ տեղ-տեղ դրված կազի լապտերներու լույսերուն տակ, շքեղ ու անբարբառ ցոլացումով , որուն աչքերս հառած կմնային:

Ամենեն հաճոյալի անակնկալը եղավ երբ ինծի դարձավ իր դեմքը. գեղեցի՞կ. ոչ հարկավ. բայց տարօրինակ կերպով սրտի մոտ ու համակրելի պատկեր մը, հոգնած ու տրտում նայվածքով, որ ինկած տեղը կանգ առնելու պես բան մը ուներ կարծես:

Առանձնացրու հեղինակի բնութագրումները՝ իր երևակայությունից ելնելով։

Ինչե՜ր չէին ըսեր ինծի այդ մազերը. իրենց անմռունչ կեցվածքը՝ հո՛դ, այդ բարձունքին վրա, պարկեշտ ու վրդովիչ բան մը ուներ:

Երազող ու մտամոլոր կերպարանք մը առած էր անիկա եւ անդադար կդիտեր ծովը՝ հանդարտ, անծալք սփռոցի մը պես պարզված, որուն վրա լուսինը՝ իր լրումի առատությանը մեջ՝ ադամանդե ոստոստուն գոհարներ կթափեր, մինչդեռ ամառ գիշերին անդորրությանը մեջ, ծառերը կկենային մեր շուրջը անշարժ՝ մինչեւ իրեց դողացող սաղարթները: Օդին մեջ՝ ամբողջ անուրջի, վերացումի հրավեր մը կար կարծես, որուն երկուքս ալ անձնատուր կ’ըլլայինք ժամերով:

Վերջին՝ Ե հատվածը մեկնաբանիր. հեղինակը գո՞հ է իր այդ արկածից։

Հեղինակը գոհ էր, անգամ գովում էր աղջկան :

Համաձա՞յն եք հեղինակի մոտեցմանը։ Էսսե գրեք «Երևակայությո՞ւն, թե իրականություն» պայմանական թեմայով։

Երևակայությունը իմ կարծիքով շատ կարևոր է մեր կյանքում, քանի որ առանց երևակայության շատ երազանքներ և նպատակներ մնում են անկատար, քանի որ մարդիկ վախենում իրականացնել:Շատերը տարվում են երևակայության մեջ այն կարգի, որ իրենց առօրյայում մշտապես կատարվող գործերն են երևակայելով են անում, ինչը շատ վատ է, քանի որ կա իրականություն և ինչքան էլ քաղցր լինի երևակայությունը միևնույն է` պետք է գործել և ապրել իրականությունում:Կան մարդիկ, որ երևակայությամբ կարողանում են իրենց կյանքը շատ լավ դասավորել, քանի որ ապրում են իրականության մեջ, իսկ մտածում են շատ բաներ երևակայելով:Ցանկալի է ապրել այդպես, ոչ թե չարաշահելով կամ ընդհանրապես չերևակայելով, քանի որ և իրականությունը և երևակայությունը շատ մեծ դեր ունեն մեր կյանքում:

Տեղեկություններ գտիր Գրիգոր Զոհրապի մասին։ Ամենահետաքրքիր տեղեկությունները տար քո բլոգ։

Գրիգոր Զոհրապը հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ է եղել։ Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։ 1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։

Տեղեկություններ գտիր նովելի (նորավեպի) մասին։
Այս նովելում ցույց տուր հատկանշականը (ինչից իմացանք, որ նովել է)։

Նովելը պատմողական պրոզայիկ ժանր է, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք և կերպարներ: Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։

Այս նովելը կարճ էր և ուներ երկու գլխավոր կերպար։

Posted in Գրականություն 9

Գրականություն

  1. Չարենցի՝ քո սիրած բանաստեղծությունը արտասանիր բերանացի, մեկնաբանիր, ցույց տուր հեղինակի կիրառած պատկերավորման միջոցները։

Կարդացածս բանաստեղծություններից ամենաշատը հավանել եմ < Ես իմ անուշ Հայաստանը>, քանի որ Չարենցը կարծես այդ բանաստեղծությամբ ցույց է տալիս իր սերը` դեպի հայրենիք :Բանաստեղծը ամեն տողի մեջ պատմում է հիշարժան պահերը Հայաստանի հետ կապված: Այնքան գեղեցիկ է բնորոշում Հայաստանը, ծաղիկները, հայկական պարերը և երգերը :

  1. Տեսակետդ արտահայտիր Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքի շուրջ։ Պարզիր՝ ինչ է նշանակում անձնավորում։ Ցույց տուր անձնավորումները պատմվածքում։ Դեպքը դիտարկիր ա) գայլի, բ) շների տեսանկյունից։

Անձնավորում

Կաղինը վախից սրսփում էր, Կաղնիորեն շնորհակալ էր լինում, Կայծակը մտածում էր, Սկսեց ունկնդրել, Ժայռը նրհում էր, Բզեզները երգում էին, Հովիտը դավաճանում էր, Հովիտը չէր մատնում

ա) Գայլի համար սա սովորական կռիվ ձու հետ հետ չի լինի, քանի որ նա մայր էր ով ուներ ձագեր և պետք է կերակրեր մի ձև իր ձագերին, այդ պատճառով էլ նա հարձակվեց ձիու վրա: Իմ կարծիքով դա լիովին նորմալ է, որ հարձակվեց, քանի որ նա մայր էր և պաշտպանում էր իր ձագերին : Գայլի համար բարդ էր շատ, առավել ևս, երբ նրա վրա հարձակվեցին շները, նա մի կերպ պայքարեց և փախչեց :

բ) Շներին տերը պահում էր, որպեսզի պաշտպանեին իրենց կենդանիներին, և իրենց համար հարձակումը, դա պարտքի նման մի բան է, չնայած կային շներ, որոնք փորձ չունեին և դա իրենց առաջին հարձակումն էր, որի արդյունքում նրանք չկարողացան բռնել գայլին:

  1. Պատմվածքի ավարտը գնահատիր (հիմա այդ ձագը մեծ ձի է)։ Փորձիր այդտեղից հետևություն անել պատմվածքի ասելիքի մասին։

Պատմվածքի վերջում ձագը մեծացել էր, արդեն մեծ ձի էր:Նա փրկվել էր միայն իր մոր շնորհիվ, որովհետև մայրը պաշտպանել էր ձագին: Այսքանից հասկացա, որ ծնողը իր զավակի համար, կանի անհնարինը, մենակ թե իր զավակին բան եղած չլինի։ Պատմվածքում անիմաստ չէր մոր արարքը, քանի որ քուռակը ողջ էր, և ինձ թվում է, նա գնահատեց իր ծնողի արածը, առավել ևս մոր մահից հետո :

  1. Հաջորդ դասի համար կարդա Ակսել Բակունցի «Սպիտակ ձին» պատմվածքը
Posted in Գրականություն 9

Գրականություն

Կարդում ենք «Տաղարան» շարքը

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ
Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես ջան
Երազ տեսա, Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին
Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ
Էլի գարուն կգա, կբացվի վարդը
Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով — քամանչով
Հայաստանին (Հազար ու մի վերք ես տեսել — էլի՛ կտեսնես)
Ես իմ անուշ Հայաստանի
Առաջադրանքներ.

Համեմատիր Չարենցի այս շարքի բանաստեղծությունները Սայաթ-Նովայի «Աշխարհումըս ախ չիմ քաշի» բանաստեղծության հետ։

Չարենցի և Սայաթ-Նովայի բանաստեղծությունները անհամեմատելի էին, քանի որ երևում էր, որ Չարենցը իրական գրող էր, նա գրում էր իր ժողովրդի, հայրենիքի մասին և ֆիքսված չէր մեկ թեմայի վրա, որը շատ հաճելի է ընթերցողի համար:Սայաթ-Նովայի սիրո մասին իր բանաստեղծությունները, ըստ իս ընդամենը իր հույզերն և կարծիքն էր:

Գտիր այս շարքում ի՞նչն է ընդհանուր բոլոր բանաստեղծությունների (կամ դրանց մեծ մասի) համար։

Ընդհանուր է բանաստեղծություններում Չարենցի ազնվությունը:Երբ Չարենցը պատմում է իր հայրենիքի մասին հատվածներ, նա պատմում է այն այնպես, որ շատերի նորից ու նորից սիրահավեն իրենց հայրենիքին:

Մտքերդ գրառիր Չարենցի այս շարքի մասին՝ չմոռանալով նաև զուգորդումը գույնի, մեղեդու, ինչ-որ հետաքրքիր երևույթի-տարվա եղանակի կամ քո ընտրած ինչ-որ բանի հետ։

Ասոցացանում եմ գարնան հետ:Այդ տարվա ընթացքում ամեն բան նոր է սկսում ծաղկել, տաքանում է եղանակը, հենց այդպես էլ ծաղկում և ջերմություն է բերում բանաստեղծությունները, կարդալու ընթացքում քո սերը հայրենիքի և ժողովրդի նկատմամբ էլ ավելի է մեծանում: Չարենցը ուզում էր իր սրտի սերը հայրենիքի նկատմամբ տարածել իր բանաստեղծությունների օգնությամբ :

Posted in Գրականություն 9

Գրականություն

Չարենցի ամենահայտնի բանաստեղծությունները.

Գիտե՞ք, որ գարուն է արդեն , Երգում է  ծովը, դաշտը, հովը Ես անդարձ Ձեզ սիրել եմ ,Պատահական անցորդինԿյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, Հեռացումի խոսքեր, Տաղ անձնական ,Մորս համար գազել

«Տաղարան» շարքից՝

  1. Գտիր Չարենցի և Տերյանի բանաստեղծությունների մեջ նմանություններ։

Չարենցի և Տերյանի բանաստեղծությունների մեջ նմանությունները այն են, որ երկուսն էլ ապրել են տխրությունը, ապրել են սիրո ցավը ու երկուսն էլ պատմում են մեզ իրենց անցած ճանապարհի և սիրած աղջիկների մասին։ Երկուսն էլ շատ են սիրել գարունը և գարնան մասին գրել են գույնզգույն և պայծառ բանաստեղծությունները և համարել են որ գարունը խորհրդանշում է կյանքի ծաղկացումը կամ սկիզբը։

  1. Գտիր Չարենցի և Տերյանի բանաստեղծությունների մեջ ակնառու տարբերությունները։

Չարենցի և Տերյանի բանաստեղծությունների մեջ տարբերությունները այն են, որ երբ Տերյանի բանաստեղծություններն ես կարդում, հասկանում ես, որ նա համարյա միշտ տխուր է և չի կարողանում մոռանալ իր ցավը, իսկ Չարենցի բանաստեղծություններից երևում է, որ նա նույնպես ցավ է ապրել, բայց ավելի ուժեղ է գտնվել, որ կարողացել է այդքանից հետո չկորցնել հույսը և կյանքի իմաստը։ Չարենցի բանաստեղծությունը ընթերցողներին փոխանցում են գույներ, պայծառություն և ուժ, իսկ Տերյանինը տխրություն, հիասթափություն և մռայլություն։

  1. Չարենցի բանաստեղծություններից դուրս բեր մակդիրներ, համեմատություններ, փոխաբերություններ։

Մակդիր

Անուշ մի զնգոց, Շրթերը վարդե, Սիրտը հուր է, Կորած աստղեր,  Կապոյտ կարօտը հոգուս, Կեանքիս բաժակը քամած, Անտաշ քարով, Խելագար երգ է, Կարոտակեզ երգ, ՈսկեԺպիտ մի կրակ  

Համեմատություն

Երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, Աստղերի՜ պես հազարանուն

Փոխաբերություն

Սրտերը կրակ են ու բոց, Երգում է ծովը, դաշտը, հովը, Տխրությունը թույն է, ժանգոտած մի սուր է, Սիրտս` լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով,

  1. Գրառում արա Չարենցի բանաստեղծությունների բովանդակության, դրանց ոգեղենության, գունապնակի մասին։

Չարենցի բանաստեղծությունները հիմնականում ունեն պայծառ գույներ՝ կանաչ, երկնագույն և դեղին։ Այդ գույները բանաստեղծությունները ավելի պայծառ են դարձնում։ Չարենցի բանաստեղծությունները կարդալով հասկանում ես Չարենցին և պատկերացնում ես Չարենցի կյանքը, ցավը և ուրախությունները։ Դրանք բանաստեղծությունները ավելի պատկերավոր և հետաքրքիր են դարձնում։ Ամենակարևորը այն է, որ Չարենցը այդ ամենից հետո շարունակել է ապրել և ոչ թե իրեն մահացած է զգացել ընդամենը մի սիրո պատճառով։ Ինձ դուր է գալիս Չարենցի բանաստեղծությունների ոգեղենությունը։ Կան բանաստեղծություններ, որ պատմում են Չարենցի սիրո, մոր, հայրենիքի, գարնան և կյանքի մասին։

  1. Չարենցի բանաստեղծություններից առնվազն 3 հատ սովորիր անգիր։
Posted in Գրականություն 9

Գրականություն

  • Կարդա տրված բանաստեղծությունները, խմբավորիր դրանք, պարզիր՝ քո խմբավորումը որքանով է համընկնում հեղինակի խմբավորման հետ։

Առաջին խմբավորում՝ Գարուն, Աշնան մեղեդի:

Երկրորդ խմբավորում՝ Տխրություն, Իմ խաղաղ երեկոն է հիմա, Fatum:

Երրորդ խմբավորում՝ Կարծես, թե դարձել եմ ես տուն, Միթե վերջին պոետն եմ ես, Իջնում է գիշերն անգութ ու մթին, Որպես Լայերսրի որդին, Մի խառնէք մեզ ձեր վայրի:

Համընկնում է իմ խմբավորումը այնքանով, որ երկրորդ խմբավորման բոլոր բանաստեղծությունները մի ժողովածուի մեջ է հավաքված: Իսկ երրորդ խմբավորումը որոշ չափով է համընկնում, բանաստեղծություններից երեքը մի ժողովածուի մեջ է հավաքել նա, իսկ մնացած երկուսը՝ ոչ:

  • Գտիր այդ բանաստեղծությունների մեջ ա) մակդիրները, բ)փոխաբերությունները, գ)համեմատությունները, դ)շրջադասությունները։

ա) բոցե վարդեր, արքայական լեզու, հրահրուն վերքեր, պարզկա լեզու, նիրհող դաշտեր, սուրբ շշուկ, հրկեզ հոգի, սուրբ ուղի, խաղաղ երեկո, տարիներ կսահեն, անհաստատ և մոլոր օրեր, ազնիվ ու հին քարեր, հին երգ, անուշ տագնապ, անձև ստվերներ, անուրախ անհանգստություն, աղմկահեր կյանք, հիվանդ հոգի, պայծառ լեռ, արքայական խոսք, կախարդական շղթա, գեղագանգուր երազ, մոմեր սրբազան, կարոտավառ երազ:

բ) դարձել եմ ես տուն, դրախտ է նորից իմ հոգում, գետից բարձրանում է մշուշ, իլիկը խոսում է անուշ, ջնում է գիշերն անգութ ու մթին, Եվ այգը բացվում դառն ու մահահոտ, անունդ թող փարոս լինի ինձ, գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք, աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար:

գ)  Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Բայց սիրտըս մաքուր, որպես ցորեն…

Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,

դ) է վառել, եմ լսում, է երազում, ես ասում, է թեքվում, ես հիշում, ես տեսել։

  • Կարծիքդ գրիր այդ բանաստեղծությունների մասին:

Տերյանը շատ գեղեցիկ է գրում, նրա ամեն բանաստեղծություն կարդալիս զգում ես, որ մի ամբողջ հոգի է ներդրել դրա մեջ: Բոլորն էլ ինձ դուր եկան, հիմնական մասը ես արդեն վաղուց կարդացել էի, գիտեի, վերընթերցեցի, վերհիշեցի: Կային, որոնք առաջին անգամ էի կարդում, հիմնականում այն բանաստեղծությունները, որոնք հայրենիքի մասին էին:

Խմբավորումներով առանձնացրել եմ բանաստեղծությունները, եթե բնութագրեմ ըստ իմ խմբավորման, ապա կարող եմ ասել, որ առաջին խմբի երկու բանաստեղծությունը կապված էին եղանակի հետ, նկարագրում էին եղանակը, նրա մտքերն ու զգացումները այդ եղանակի ժամանակ և այլն: Երկրորդ խմբավորման մեջ առանձնացրել եմ այն բանաստեղծությունները, որոնք տխրության, կարոտի, սիրո մասին էին, իսկ երրորդ խմբավորման բանաստեղծությունները հայրենիքի մասին էին, որոնցում նա նկարագրում էր իր հայրենիքի ներկայի վիճակը, իր ապրումները և սերը դեպի հայրենիք:

Այն բանաստեղծությունները, որոնք ես ընտրել եմ անգիր սովորելու համար, ինձ ամենահոգեհարազատն էին: Երեք բանաստեղծության մեջ էլ գրեթե նույն տրամադրությունն է՝ հիասթափություն, կարոտ, հիշողություններ և այլն:

  • Անգիր սովորիր այդ բանաստեղծություններից առնվազն 3-ը։
  • Տերյանի կենսագրական կարևոր փաստերը դուրս գրիր քո բլոգում։

Վահան Տերյանը ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 9) Ջավախքի Գանձա գյուղում: Ապրելով բուռն ու անհանգիստ կյանքով լեցուն մեծ քաղաքներում՝ Տերյանն այրվում էր ժամանակի հասարակության ճակատագրով, արձագանքում այստեղ խմորվող ու հորձանք տվող սոցիալական, քաղաքական իրադարձություններին:  Նրան թվում էր, թե Ռուսաստանում կատարված հեղափոխությունը կարող է փրկել իր ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից, սոցիալական անարդարություններից և իր կյանքի վերջին ճիգերով նվիրվում է հեղափոխության արգասիք նոր իրականությանը: Ֆիզիկապես հյուծված ու անբուժելի հիվանդությամբ տառապող բանաստեղծն իրականացնում է ազգային հարցերին վերաբերող պետական կարևոր հանձնարարություններ: Նման մի հանձնարարությամբ 1920 թվականին նա Մոսկվայից մեկնում է Միջին Ասիա և ճանապարհին վախճանվում իր հայրենիքից հեռու՝ Օրենբուրգ քաղաքում: Տերյանի ապրած դժվարին տարիներին հատկապես ողբերգական էր հայ ժողովրդի, մասնավորապես՝ արևմտահայերի վիճակը: Դրված էր դարերի հեռուներից եկող Հայաստանի (Նաիրի երկրի) լինել-չլինելու հարցը: Այնուհանդերձ, նուրբ ու զգայուն հոգու տեր բանաստեղծն իր մեծ նախորդի՝ Թումանյանի պես չկորցրեց իր հույսն ու հավատը սեփական ժողովրդի ապագայի նկատմամբ՝ խորապես գիտակցելով, որ մարդկային զգացմունքներից գերագույնը հայրենիքի նկատմամբ ունեցած սերն է:

Posted in Գրականություն 9

Գրականություն

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։

Թումանյանն այստեղ խոսում է մարդ և Աստված կապի մասին, քանի որ Աստված մեզ տվել է կյանք (հոգի), որի ընթացքում մենք միշտ ինչ-որ մի բան տալիս ենք նրան։

Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

Կարդալով այս քառատողը նկատեցի մի փոքր անտարբերություն, կարծես թե ոչինչ իմաստ չունի, անգամ եթե անցի դար, փոխվի ամեն ինչ։

Ասի. «Հէնց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ»…
Երբ ճառագեց անծայրածիր քո ժըպիտը հոգուս դեմ.
– Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես,
Դու աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես:

Վերցնելով մարդու համար գրեթե ամենակարևոր արժանիքները՝ անունը և մարմինը, հեղինակը ցույց է տալիս, որ դրանց դիմաց կա մի «զենք» (ուժ)՝ ժպիտը։

Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,
Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,
Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ`
Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նրա մոտ…

Այստեղ նույնպես վերնային ուժի՝ Աստծու, մասին է խոսում, ավելի կոնկրետ նրա մասին, որ ինչքան ժամանակն անցնում է, մեկ է վերջը Նրա մոտ է։

Բարձր է հնուց աշխարհն Հայոց ու Մասիսը երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ՝
Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,
Մինչև վախճանն անվախճանի քնընում է դարեդար։

Այս քառատողի մեջ շատ սիրեցի երրորդ տողի խոսքերը, և քառատողը էլի Նրա՝ Աստծու և հեղինակի «շփման» (կապի) մասին էր։

Posted in Գրականություն 9

Գրականություն

Կարդա Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքը (ամբողջը pdf տարբերակով ներբեռնիր տեքստի ներքևից)։ Տեքստում գտիր անձնավորումները։
Գտիր այն հատվածները, որտեղ երևում է, որ հեղինակը գայլի մտքերն է արտահայտում։


Գնահատիր մայր ձիու արարքը։

Մայր ձին ամեն ինչ ուզում էր անել իր քուռակին փրկելու համար։ Նա գայլի հետ երկար ժամանակ կռվեց ու մահացավ, բայց նա փրկեց իր քուռակին և քուռակը շարունակեց ապրել։ Մոր արարքը գնահատելը անիմաստ է, որովհետև բոլորն էլ գիտեն, որ դա մոր լավագույն արարքներից է։

Գտիր մարդկանց միջամտությունը այս մենամարտին (առաջին հայացքից չի երևում)։

Մարդիկ, որ չլինեին գայլը նաև կսպաներ քուռակին, բայց հովիվների շնորհիվ շները գայլի վրա հարձակվեցին և փրկեցին քուռակին։ Փոքրիկ հովիվը իրեն շատ վատ էր զգում այդ տեսարանը տեսնելուց։ Նա պատկերացնում էր ձիու ցավը և չէր կարողանում խոսել։ Եթե նա շուտ արձագանքեր՝ մայրը չէր մահանա երևի։

Փորձիր գնահատել մարդ-բնություն (տվյալ դեպքում՝ կենդանի) հարաբերությունը։

Կենդանիները լռիվ ուրիշ ձև են վերաբերվում բնությանը, իսկ մարդիկ՝ ուրիշ։ Բնությունը կենդանիների տունն է և նրանք բնությունը չեն փչացնում։ Մարդիկ ավելի վատ վերաբերմունք ունեն բնության հանդեպ, որովհետև փչացնում են այն և չեն հասկանում, որ պետք է այն պաշտպանել։ Կենդանիները պետք է միշտ ուշադիր լինեն, որովհետև բնության մեջ ամեն ինչ հնարավոր է և ամեն վարկյան կարող է վտանգ սպառնալ նրանց և նրանց ոչ ոք օգնության չի հասնի։

Posted in Գրականություն 9

Գրականություն

Թումանյանի քառյակները
Կարդա Թումանյանի քառյակներից 10-15-ը։ Մեկնաբանիր դրանք. քո կարծիքով Թումանյանն ինչո՞ւ է քառյակով արտահայտել այդ մտքերը։ Գտիր՝ Թումանյանն ինքը քառյակի մասին ի՞նչ է ասել։

Իմ կարծիքով Թումանյանը իր մտքերը արտահայտել է քառյակներով, որպեսզի ընթերցողին ավելի հեշտ լինի ընկալել իմաստը։ Քառյակները նաև ավելի գեղեցիկ են հնչում և ավելի հետաքրքիր, որովհետև բառերի համադրությունը ավելի երևացող է։ Քառյակների շնորհիվ Թումանյանը խնայել է ժամանակ և ուժ, իսկ ավելի կարևոր թեմաների մասին մեզ խոսք է փոխանցել բանաստեղծությունների շնորհիվ։ Ամեն քառյակ ունի իր իմաստը, մեկը հույսի մասին է, մեկը սիրո, իսկ մյուսը ցավերի և տանջանքների։

  • Քառյակները շատ նուրբ, ազնիվ, խորը և գեղեցիկ բաներ են։
  • Քառյակները մեղմ են, քնքուշ, խորը, շատ սեղմ ու բովանդակալից։
  • Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի։
  • Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը։

Տեղեկություններ գտիր քառյակ բանաստեղծական տեսակի մասին։

Քառյակները չորս տողից կազմված բանաստեղծության նման բաներ են, որոնք արտահայտում են ինչ-որ միտք կամ պատկեր։

Գտիր արևելյան հեղինակների քառյակներից (ԽայամԽաղանի, Ռուդաքի և այլն)։ Համեմատիր դրանք Թումանյանի քառյակների հետ։

Թումանյանի քառյակները ավելի կարճ են, ավելի հասկանալի, ավելի պարզ և ավելի հեշտ են միտքը փոխանցում ընթերցողին, իսկ արևելյան հեղինակները հիմնականում գրում են երկար և շատ տարբեր, խառը ու շատ բառերով։ Նրանք այնպես են գրել այդ քառյակները, որ ընթերցողը պետք է ուղեղը աշխատացնի և մի քիչ մտածի, որպեսզի հասկանա իմաստը, իսկ Թումանյանը ծամում է և դնում է ընթերցողի բերանը։

Թումանյանի քառյակներից 5 հատ սովորիր անգիր։

Posted in Գրականություն 9

Գրականություն

Կարդա «Թմկաբերդի առումը» պոեմը։ Ըստ քեզ՝ ո՞րն է այս պոեմի ասելիքը։ Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ են մարդիկ չարագործություն անում։ Գրավոր շարադրիր մտքերդ բլոգումդ։ Անգիր սովորիր պոեմի նախերգանքը։

Չարագործությունը ամեն անձի մոտ տարբեր ձևով է հասկացվում:Մարդկանց մի մասը կարող է չարագործ ասել մարդասպանին, իսկ մյուս մասը սուտ խոսացողներին, քանի որ սուտը կարող է շատ բան փոխել մարդկանց կյանքում, անգամ սպանության հասցնել : Կա անգամ չարագործություն, որը արվում է տեղին, քանի որ դեպքեր են լինում, երբ վրեժը ամենալավ ետ պատասխանն է, բայց ընդհանուր առմամբ` իմ կարծիքով պետք է դատական պատիժ հասցնել բոլոր այն անձանց, որոնք չարագործություն են արել անմեղ մարդկանց և ինչու ոչ նաև պատժել :