Posted in Քիմիա

Քիմիա

Անհատական-հետազոտական  աշխատանքներում  պիտի  լինի  հետևյալ հարցադրումների  պատասխանները. 

  • Մետաղի  դիրքը քիմիական  տարրերի  պարբերական  համակարգում, ատոմի  բաղադրությունը, էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը, վալենտականությունը  և  օքսիդացման  աստիճանը  միացություններում, օրինակներ…

Mg

Դիրքը—3-րդ պարբերություն, II խումբ

Ատոմի բաղադրությունը—(12p, 12n)12e

Էլեկտրոնային թաղանթ—2) 8) 2)

Վալենտականություն—II

Օքսիդացման աստիճան—2

Միացություններ—MgCO3, Mg(NO3)2

  • Բնության մեջ ինչպիսի՞  միացությունների  ձևով  է  գտնվում, օրինակներ…

Միացություններ—MgCl2, MgSO4, MgCO3

  • Ֆիզիկական և քիմիական  հատկությունները:

Մագնեզիումը արծաթավուն սպիտակ մետաղ է, վեցանիստ բյուրեղացանցով։ Հալման ջերմաստիճանը 650 °C է, իսկ եռման՝ 1090 °C: Մագնեզիումը կարելի է երկար պահել օդում։

Մագնեզիումը տաքացման պայմաններում և ճնշման տակ միանում է ջրածնի հետ՝ առաջացնելով հիդրիդներ։ Փոխազդում է օդի հետ և ազոտի հետ, այս ռեակցիաները միացման են և ուղեկցվում են ջերմության անջատմամբ։ Մագնեզիումը փոխազդում է նաև այլ ոչ մետաղների հետ։ Լինելով ուժեղ վերականգնիչ փոխազդում է ոչ մետաղների օքսիդների հետ։ Մագնեզիումը բուռն փոխազդում է թթուների հետ՝ առաջացնելով ջրածին։ Օքսիդիչ թթուների հետ փոխազդելիս ջրածին չի անջատվում. ստացվում է մետաղի աղ, ջուր և թթվի վերականգնման արգասիք։

  • Ստացումը լաբորատորիայում և  արդյունաբերության  մեջ:

Մագնեզիումը հիմնականում ստանում են քլորիդի էլեկտրոլիզով՝ որպես հավելույթ ավելացնելով KCl։ Մշակվել է մագնեզիումի ստացման մեկ այլ մեթոդ։ Մագնեզիումի օքսիդը բարձր ջերմաստիճանում վերականգնում են սիլիցիումով կամ կոքսով։ Մագնեզիումի տարեկան արտադրանք կազմում է հարյուր հազարավոր տոննաներ։

  • Տարրի  միացությունների դերն ու նշանակությունը մարդկանց համար, կիրառությունը:

Զգալի քանակներով մագնեզիում օգտագործվում է այլ մետաղների արտադրության համար։ Գործնական մեծ նշանակություն ունեն մագնեզումական համաձուլվածքները, որոնք մագնեզիումից բացի պարունակում են նաև Al Mn, Zn և այլ տարրեր։


Մագնեզիումի համաձուլվածքները ամենաթեթև կառուցանյութեր են, որոնց գլխավոր սպառողները ինքնաթիռա- և ավտոմեքենաշինությունն են։ Մագնեզիումի ձուլակտորի գինը 2006 թվականին կազմել է 3 դոլլար։


Մագնեզիումի օքսիդները սպիտակ փոշիներ են։ Ստանում են համապատասխան կարբոնատների ջերմային քայքայմամբ.


Մագնեզիումի օքսիդը ջրում չի լուծվում։

Մագնեզիումի հիդրօքսիդը կարելի է ստանալ աղի և որևէ ալկալու փոխազդեցությունից։ Մագնեզիումի հիդրօքսիդը արդյունաբերությունում ստանում են օքսիդի և ջրի միացման ռեակցիայով։


Ունեն մեծ կիրառություն, հատկապես սուլֆատները և կարբոնատները։ Մեծ քանակությամբ մագնեզիումի սուլֆատ՝ MgSO4, պարունակվում է ծովի ջրում։ Յոթջրյա բյուրեղահիդրատը՝ MgSO4 • 7H2O «դառն աղ» անվամբ հայտնի է որպես լուծողական։

Օգտագործում են կոսմետիկական և ատամի մածուկների արտադրության մեջ, ռենտգենյան ախտորոշման միջոց, ներկերի և գունանյութերի արտադրության մեջ, առնետների ոչնչացման միջոց։


Մագնեզիումի կենսաբանական նշանակությունը նույնպես էական է։ Բժշկության մեջ, որպես դեղամիջոց, օգտագործում են մագնեզիումի սուլֆատը, օքսիդը և կարբոնատը։ Այդ մետաղն անհրաժեշտ է մկանների և նյարդային համակարգի ճիշտ գործունեության համար։ Մարդու օրգանիզմը պարունակում է մոտ 25 գ մագնեզիում, որի մեծ մասը գտնվում է ոսկորներում։ Մարդը մագնեզիում է յուրացնում բանջարեղենի միջոցով. բոլոր կանաչ բույսերը պարունակում են քլորոֆիլ, առանց որի, ինչպես գիտեք, անհնար է ֆոտոսինթեզը։

Հաշվարկայինլաբորատորփորձեր՝<<Մետաղներիքիմիականհատկությունները>>.

Լաբորատորփորձ 1. Մետաղների  օքսիդացումը  թթվածնով՝  մագնեզիումի  այրումը <<Հրավառություն>>:

ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի    հավասարումը, հավասարեցրեք

էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

բ)  Կատարեք  հաշվարկ. որքան  ջերմություն  կանջատվի  ռեակցիայի

հետևանքով, եթե  մագնեզիումի  այրման   ջերմությունը՝Qm (Mg) = 570 կՋ/մոլ  է, իսկ  փորձի  համար  վերցվել  է  2,4 գ  մագնեզիում:

Լաբորատորփորձ 2. Ալկալիական  մետաղներից   նատրիումի  փոխազդեցությունը  ջրի հետ:              

  ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,

հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ  ջուրը՝  50 մլ:

գ) Իրականացրեք չեզոքացման ռեակցիա և գրեք ընթացող ռեակցիայի մոլեկուլային, լրիվ իոնային և կրճատ իոնային ռեակցիաների հավասարումները:

Լաբորատորփորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4. H2O, ակտիվ մետաղով՝  երկաթով:

ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք

էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

բ)Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե

ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:

Լաբորատորփորձ 4. Ակտիվ   մետաղներից՝  ցինկի, մագնեզիումի, ալյումինի  փոխազդեցությունը  աղաթթվի հետ:

ա) Գրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք

էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

բ)Կատարեք  հաշվարկ.  որքան   գազ   կանջատվի մլ (ն.պ.),եթե

փորձի   համար  վերցվել  է  2,6 գ  ցինկ:

Լաբորատորփորձ 5. Կալցիումի միացությունների հատկությունները՝

CaO—>CaCl2—> CaCO3—> CO2 կատարեք փոխարկումները և գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումների մոլեկուլային, լրիվ իոնային և կրճատ իոնային հավասարումները:

Թողնել մեկնաբանություն