Posted in Գրականություն 9

Սասունցի Դավիթ

Հայ ժողովրդի հյուսած բազմաթիվ հերոսական դյուցազներգությունների մեջ իր գեղարվեստական բարձր արժանիքներով աչքի ընկած և ամենաբնորոշ գծերով օժտված էպոսը <<Սասունցի Դավիթ>>  Էպոսն է:Հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝  Դավթի կերպարի մեջ: Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, նա անձնուրաց քաջ է, մարդասեր, խաղաղասեր: Դավիթը լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը՝  ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ <<Դավիթ>> կոչումով: Ժողովուրդը սիրելով իր հերոսին մանկությունից օժտել է ազատասիրական ոգով: Որպես հպատակության նշան, Մելիքը Դավթից պահանջում է անցնել թրի տակով: Բայց.

ԴավիթչգնացչանցավթրիտակովԿուշտանցավՃկուտքսավիջարդուքար,Քարենկրակելավ:

Իբրև աշխատավոր ժողովրդի նախանձախնդիր, մեծ է նրա ցասումն ու ատելությունը ժողովրդի կեղեքիչների և նրա ազատության ու անկախության վրա բռնացողների դեմ: Դավթի հայրենասիրությունը ցայտուն կերպով երևում է Մսրա Մելիքի դեմ կռվի գնալու պահին: Նա երբեք անարդար կռիվ չի մղում: Նա կարիք չի զգում թշնամուն ծաղրելու, քանի որ նրան ոչ թե փառքի համար է ուզում հաղթել, այլ ժողովրդի բարօրության: Մսրա Մելիքի վրա հարձակվելուց առաջ նա երեք անգամ բարձրաձայն գոչում է.

Էհե՜յ
Ով քնած է՝ արթուն կացեք,
Ով արթուն է՝ ձիեր թամբեք,
Ով թամբեր է՝ էլեք, հեծեք
Չասեք Դավիթ գող-գող եկավ
Գող- գող գնաց

Դավիթը սկզբում սիրելով Չմշկիկ Սուլթանին, ամուսնանում է նրա հետ: Սակայն հետո դրժում է ամուսնությունը և հրապուրվում Խանդութով:   դավիթին  սպանում է Չմշկիկ սուլթանի աղջիկը , որը պախկվելով   խութերի հետև  դավթի  թիկունքից նիզակով հարվածում է, և սպանում : Դավիթը  խանդութից ունենում է  մեկ տղա որի անունը դնում  են Մհեր : Մհերը երբ ծնվեց իր  մի ձեռքը խութ  էր  և որշմեկ չեր կարողանում բացել  :

Համա տղան, որ կը լողկըցուցեն,
Տեսան՝ մեկ ձեռք խուփ է։
Ինչ ճար արին-չարին,
Տղի ձեռք չը բացվավ,

Դավթի  տղան իրա պես  քաջ արի և հզոր երեխա էր :

Թորոս առավ ըզտղան, տեսավ.
Զմանուկի ձեռք մաժեց, մատներ բացվան.
Տեսավ, կաթ մի արուն ձեռքի մեջ.
Ասաց.– Հա՜յ, հա՜յ, թե քար էսօր մուտ տա, մուտ տա,
Հող չի կարնա պահի.
Զաշխարք արեր է կաթ մի արուն,
Դրեր է մեջ ձեռքին

Թողնել մեկնաբանություն