Posted in Գրականություն 9

Գրականություն

Կարդա՛ Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը։

Գտիր բանաստեղծության մեջ այն տողերը, որոնցից երևում է, որ բանաստեղծն աշխարհին խաղաղություն է մաղթում։
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին

Գտիր այն տողերը, որտեղ երևում է, որ բարեկեցություն է մաղթում։
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա

Գտիր այն տողերը, որտեղ սեր է մաղթում։
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Համացանցում տեղեկություններ գտիր եկեղեցական Անդաստան արարողության մասին։
Հնում անդաստանի արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս։ Հոգևորականները կարգը կատարել են գյուղերումարտերի և այգիներ մեջ։ Եկեղեցական տոնացույցի համաձայն «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերն օրհնել։

Գտիր այն բառերը, որոնք գույն են հուշում. ո՞ր գույներն են երևում Վարուժանի «Անդաստանում»։
Անդաստանում ըստ իս շատը բաց երանգներով գույներն են, օրինակ ` կապույտ, կանաչ, կարմիր և այդպես շարունակ :

Վերը նշված առաջադրանքներիդ հիման վրա Էսսե գրիր «Անդաստան» բանաստեղծության շուրջ։

Բանաստեղծությունում խոսվում էր այն կարևոր բաների մասին, որոնք մարդը, երկիրը և ընդհանրապես աշխարհը պետք է ունենա՝ խաղաղություն, բերիություն, սեր, առատություն, երջանկություն։ Անդաստանում ցույց է տալիս, որ երկրի յուրաքանչյուր մասն կարևոր է, ամեն մի մասն իր կարևոր դեր է խաղում և չկան ավելորդները։ Բանաստեղծությունում գերակշռում է կարմիր, դեղին, նարնջագույն, կապույտ և կանաչ գույները։

Տեղեկություններ գտիր Դանիել Վարուժանի մասին։
Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։

Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին. տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։ Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։

1915 ապրիլի 24-ին Վարուժանը գտնվել է այն մտավորականների ու հասարակական գործիչների շարքում, որոնք ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ 26 օգոստոսի 1915 թ., որպես թե տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։

Բանաստեղծությունը սովորիր անգիր։

Թողնել մեկնաբանություն