Posted in Գրականություն 9

Գրականություն

Կարդա՛ Դանիել Պենակի «Ջիբուրթիի աղբամանը» կամ Շալվա Ամոնաշվիլու «Ինչպես սիրել երեխաներին» գրքերից հատվածներ, գրավոր վերաբերմունքդ արտահայտիր նյութի, ասելիքի մասին, բեր անձնական կամ քեզ հայտնի օրինակներ, համաձայնիր կամ հակադրվիր հեղինակներին։

Ես կարդացի Շալվա Ամոնաշվիլու <<Ինչպես սիրել երեխաներին>>ից հատվածներ, որոնք բավականին ինձ հետաքրքրեցին և հիմա կասեմ, թե ինչով։ Գրքում հեղինակը կիսվում է իր կյանքի փորձից, թե ինչպիսի ուսուցիչ է եղել։ Գրքում կար հատված, որ հեղինակը ասում էր իր մեթոդներից բոլոր սովորողների նկատմամբ, բայց ես կարծում եմ, որ սխալ է երեխային իր հետ սովորողի հետ հավասար չափել, քանի որ բոլորը տարբեր են, կա սովորող ում հետ ավելի խիստ լինելով, կարող եք նրան լավ արդյունքի հասցնել և կա սովորող, որի հետ ինչքան էլ խիստ լինես և պահանջես գիտելիքներ նա մեկ է կցանկանա ավելի ջերմ և ընկերական հարաբերություններ։Ըստ իս, ամենահարգված և սիրված ուսուցիչը, այն ուսուցիչն է, որը ամեն սովորողի հետ իր անհատական լեզվով է շփվում:Մեր դպրոցը այն դպրոցներից չէ, որտեղ հնարավորություն չկա ավելի լավ ծանոթանալու ուսուցչի հետ, քանի որ մեզ մոտ ամեն ամիս ճամփորդում են և ավելի ընկերական են դառնում:Կարող եմ անվերջ քննարկել այս հարցը, քանի որ ես ինքս իմ փորձից գիտեմ, թե ինչպիսին կարող է լինել ուսուցիչը, որը ավելի բարձր է իրեն գերադասում, չցանկանալով բացատրել ամենքին առանձին:Շատ դեպքերում նման ուսուցիչներ մտածում են, որ եթե դիմացինդ քեզանից տարիքով փոքր է, ապա նրա մտածելակերպը ավելի փոքր է և շատ բան չի հասկանում:Երևի բոլորն ել ուսուցչից լսած կլինեն այս արտահայտությունը ‘քո տարիքին եմ եղել նոր եմ մեծացել’ սա իմ կարծիքով ամեմասխալ արտահայտություններից մեկն է, որը ասում են երեխային, քանի որ ամեն մարդ ապրում է տարբեր կյանք և ոչ մի ուսուցիչ չի կարող իմանալ թե ինչ է կատարվում երեխայի կյանքում, նույն էլ երեխան, նաև նման արտահայտություններից հետո երեխաները ավելի փակ են դառնում և չեն արտահայտում իրենց կարծիքը շջափակող մարդկանց:Պետք է հարգել և հարգվել:

Թողնել մեկնաբանություն