Posted in Գրականություն 9

Գրականություն

  1. Գտիր 5 բառ, որ մինչ այդ չէր հանդիպել, կամ ուրիշ իմաստով էր հանդիպել։

Դիվային, Ռամիկ, Ձեռնածու, Նկնահասակ, Վատույժ

  1. Արևելահայերեն դարձրու ստորև բերված հատվածը։
    Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն։ Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսցնել, ժամադրություններուն գտնվիլ, սա պարտեզին մեջ, կամ ան լերան վրա. ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց, ու լացավ. մյուսը կը զարմանար. ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի որ առաջվան պես կը սիրեին իրար. ի՞նչ փույթ մնացածը. Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր։- Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, կը հարցներ աղջիկը։Ասոր վե՞րջը. Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր. ընդհակառակը կը փափագեր որ վերջը չգա։Այն ատեն հուսահատած՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կ՚երևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն. գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվավ Զաբուղոնը։

Մի օր տղայի հետ մեկը կապնվեց ու ամուսնանալ առաջարկեց։ Այդ վայրկյանին գողի սերը անտանելի լուծ դարձավ իր համար։ Նա չկարողացավ սպասել, գիշերնելը լուսացնել, ժամադրություններին գնալ, պարտեզում կամ լեռան վրա։ Ամեն առիթով գանգատվում էր, բողոքում էր ու լացում, իսկ մյուսները զարմանում էր, ինչի՞ համար է այս արցունքը, չէ՞ որ առաջվա պես իրար սիրում էին, մյուսներն ինչ։ Զաբուղոն իր առանձնացած կյանքով, միամիտ մարդու հատուկ գաղափարներն էր պարզում։ Ի՞նչ պետք է լինի այս ամենի վերջը։ Ամենի վե՞րջը, Զաբուղոն երբեք չէր մտածել դրա մասին, ընդհակառակը, նա ուզում էր, որ այս ամենի վերջը չգա։ Այդ ժամանակվանից նա ուզում էր բաժանում փնտրել ամուսնուց և քանդել այն կապը, որը օրհնվածից ավելի ամուր և ուժեղ էր թվում։ Եվ մի օր սարսափելի միտք ծագեց իր գլխում, մի գիշեր զանգեց ոստիկաններին և ձերբակալել տվեց Զաբուղոյին։

  1. Ներկայացրու Զաբուղոնի մտքերը, երբ տեսավ, որ Վասիլիկը ուրիշ ընկեր ունի։ Պատկերացրու՝ Վասիլիկը նկատում է Զաբուղոնին։ Փորձիր կարդալ Վասիլիկի մտքերն այդ պահին (գրավոր)։

Զաբուղոն ասում էր, որ Վասիլիկը և իր ընկերը շատ ցածր են, որ նա նրանց պատճառով բարկանա։ Նա ճիշտ էր անում, որովհետև այս աղջիկը իրեն չէր սիրում և դրա համար նրան բանտ ուղարկեց։ Երբ Վասիլիկը Զաբուղոնին տեսներ սկզբից կապշեր, բայց հետո կսկսեր վախենալ, որովհետև Զաբուղոն շատ ճարպիկ է և կարող է սպանել երկուսին։

  1. Գրավոր ուրիշ վերնագիր դիր նովելին։Նովելի՝ այդ վերնագիրն արդարացնող երկու հատկանիշ ասա։ Ինչպես է ազդում քեզ վրա այս նովելը, ինչ մտքեր է առաջացնում։ Դու ինչպես ես վերաբերվում այս նովելին։  Շարադրանքդ  ավարտիր մի մեջբերումով նովելից, որ ամենադիպուկն ես համարում։

Այս նովելը կարդալով ես հասկացա, որ Զաբուղոն շատ խելացի և արժանապատիվ մարդ էր։ Նա իրեն դավաճանաց ընկերուհուն ուրիշ ձև էր նայում։ Զաբուղոն չէր ուզում անիմաստ ժամանակ ծախսել իրենից ցածր մակարդակով մարդուն վատություն անելով։ Նա իրեն այդ երկուսից ավելի վեր դասեց, որը ինձ համար շատ ճիշտ քայլ էր։ Ես այս նովելին ուրիշ անուն չէի տա։

Ո՛չ, չեն արժեր ասոնք իր զայրույթը։

Թողնել մեկնաբանություն