Posted in հայոց լեզու

Նախագծային աշխատանք

Ես նախագծային շաբաթներին կարդացել էի <<մառախուղ>> գիրքը:Գիրքը մի տղամարդու մասին էր, որը մի երեկո դուրսը քայլելուց նկատեց մառախուղի մեջ երկար մազերով և գեղեցիկ արտաքինով կնոջ:Նա հետևեց այդ կնոջը և գնաց նրա հետևից մի սրճարան, բայց երբ նա մտավ սրճարան մի պահ կորցրեց այդ կնոջը:Նրան մոտեցավ մատուցողուհին և հարցրեց ինչ կցանկանա, բայց նա սկսեց ճշտվել այդ կնոջից, նրա անունը Էուխենիա է և պարզվում էր որ նա առաջին տղամարդը չէ որ հարցրել է Էուխենիաի մասին, բայց նա ընտրյալ ուներ և պատրաստվում էր ամուսնանալ նրա հետ:Այգուստոի համար ամեն ինչ շատ բարդ էր այս պատմության մեջ, նա մերժվեց Էուխենիաի կողմից և սկսեց մտածել որ նա չի ապրում, որ այս ամենը երազ է և իրականում նա գոյություն չունի:Եվ այդպես նա վերջ դրեց իր կյանքին ինքնասպանությամբ:
Գիրքը շատ հետաքրքիր էր ինձ համար, բայց կային պահեր որոնք այդքան էլ չհավանեցի, օրինակ պատմության մեջ Ավգուստոն չափից շատ էր մանրուքներին ուշադրության դարձնում և ամեն ինչի մասին շատ մտածում բայց երբեմն դա հետաքրքիր էր:Իսկ ընդհանուր պատմությունը սիրո և ստելու մասին էր:

Թողնել մեկնաբանություն