Posted in ֆիզիկա

Ֆիզիկա

Դաս 26, 27

Թեման.Կրկնել«Դաս25,26»Մարմնի կշիռ:Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ինչն են անվանում մարմնի կշիռ:

2.Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

3.Ինչպես է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

4.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

5.Պարզաբանել մարմնի կշռիև ծանրության ուժի տարբերությունները:

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները

 Լաբորատոր աշխատանք «Շփման ուժի չափումը ուժաչափով,տարբեր մակերևույթների վրա»

Քննարկվող հարցեր.

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

2.Ինչով է պայմանավորված շփումը

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

10.Որ ուժն է կոչվում համազոր:

11.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

12.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և

ինչպես է որոշվում նրա մոդուլը:

13.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ 75-ից մինչև էջ 81, կատարել էջ 81-ի հարցերը և առաջադրանքները

Լրացուցիչ առաջադրանք.

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից

էջ 48-ից մինչև էջ 51

16. Շփման ուժ

Դադարի շփում

Շփումը բնության մեջ և տեխնիկայում

Տարբերակ 1

I.

Սահնակը սարից սահում է շփման ուժի ազդեցությամբ և սահելով կանգ է առնում ծանրության ուժի պատճառով:

Պատ. 1

II.

Շփվող մակերևույթների յուղման դեպքում շփման ուժը փոքրանում է:

Պատ. 3

III.

Շփման ուժի ուղղությունը ուղղված է արագության հակառակ ուղղությամբ:

Պատ. 2

IV.

Հավասար բեռնավորման դեպքում սահքի շփման ուժը միշտ մեծ է գլորման շփման ուժից։

Պատ. 3

V.

Հողը վարելիս տրակտորը հավասարաչափ շարժելով, զարգացրեց 15կՆ քարշի ուժ: Որքան է հողի դիմադրության ուժը:

Պատ. 15կՆ

Տարբերակ II

I.

Երկու բիլիարդի գնդիկներ իրար բախվելով՝ վանում են իրար առաձգականության ուժի հաշվին, որից հետո կանգ են առնում ծանրության ուժի շնորհիվ:

Պատ. 4

II.

Այն մեքենաներում, որտեղ օգտագործվում է փոկային փոխանցում, փոկի վրա բևեկնախեժ (կանիֆոլ) են քսում։ Դրա հետևանքով շփման ուժը մեծանում է։

Պատ. 2

III.

Պատկերված են շարժվող չորսուի վրա ազդող ուժերը։ Այդ ուժերից շփման ուժն է երրորդը։

Պատ. 3

IV.

Չորսուի հավասարաչափ շարժման համար անհրաժեշտ է, որ 1 ուժը հավասար լինի 3 ուժին։

Պատ. 1

V.

Էլեկտրաքարշը, շարժվելով հավասարաչափ, 150կՆ ուժով քաշում է երկաթուղային շարժակազմը: Ինչի է հավասար դիմադրության (շփման) ուժը:

Պատ. 150կՆ

Տարբերակ 3

I.

Սարից իջնելիս հեծանվորդի արագությունը մեծանում է ծանրության ուժի ազդեցությամբ, իսկ սարից իջնելուց հետո արագությունը սկսում է փոքրանալ ի հաշիվ շփման ուժի:

II.

Սառույցով պատված մայթի վրա ավազ են ցանում, այդ դեպքում կոշիկի ներբանի և սառույցի միջև շփման ուժը մեծանում է:

Պատ. 2

III.

Մարմինը կարող է գտնվել դադարի վիճակում կամ շարժվել հավասարաչափ և ուղղագիծ:

Պատ. 2

IV.

Որքան մեծ է հորիզոնական մակերևույթով շարժվող մարմնի զանգվածը, այնքան մեծ է շփման ուժը:

Պատ. 1

V.

Տրակտորը հավասարաչափ քաշում է կոմբայնը՝զարգացնելով 12կՆ քարշի ուժը: Ինչի է հավասար դիմադրության ուժը.

12կՆ-ի

Պատ. 3

Տարբերակ 4

I.

Ֆուտբոլիստի գնդակը հարվածի ժամանակ թռչում է առանձգականության ուժի ազդեցությամբ, իսկ գետին ընկնելուց հետո կանգ է առնում ի հաշիվ շփման ուժի:

II.

Պտուտակի վրա ներպտուտակումից առաջ օճառ են քսում: Այդ դեպքում շփման ուժը փոքրանում է:

IV

Շփման ուժի մեծության վրա կարող է ազդել հպվող մակերևույթի խորդուբորությունները:

Պատ. 3

V.

Տրամվայի շարժիչը շարժման ժամանակ զարգացնում է 30կՆ քարշի ուժը: Ինչի է հավասար շփման ուժը տրամվայի հավասարաչափ շարժման ժամանակ:

Պատ. 30կՆ

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ 72-ից մինչև էջ 74

Լրացուցիչ առաջադրանք.

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից

էջ 39-ից մինչև էջ 41

13. Ուժ

Ձգողության ուժ

Առանձգական ուժ

Մարմնի կշիռ

Տարբերակ I

I.

Մարմնի կշիռ է կոչվում այն ուժը, որով մարմինը (Երկրի ձգողության հետևանքով) ազդում է հենարանի կամ կախոցի վրա։

II.

Ծանրության ուժ է կոչվում այն ուժը, որով երկիրը ձգում է մարմնին։

III.

Առաձգականության ուժ է կոչվում այն ուժը, որով դեֆորմացված մարմինը ազդում է իրեն դեֆորմացնող մարմնի վրա։

IV.

Ծանրության ուժը տիեզերանավին պահում է ուղեծրի վրա։

Պատ. 1

V.

Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում, նրա արագությունը փոքրանում է։

Պատ. 1

Տարբերակ II

I.

F1= ծանրության ուժ

II.

F2=առաձգականության ուժ

III.

F3=մարմնի կշիռ

IV.

Սեղանի վրա դրված կշռաքարի վրա ազդում են ծանրության ուժ և առաձգականության ուժը։ Այդ ուժերը մոդուլով հավասար են և ունեն հակառակ ուղղությունը։

Պատ. 3

V.

Մարմնին պահում է Երկրի մակերևույթի վրա ծանրության ուժը:

Պատ. 3

Տարբերակ III

I.

Քարը ընկնում է Երկրի վրա այն պատճառով, որովհետև նրա վրա ազդում է ծանրության ուժը։

Պատ. 3

II.

Սեղանի վրա դրված գրքի վրա սեղանի կողմից ազդում է առաձգականության ուժ։

Պատ. 2

III.

Սեղանի վրա դրված գիրքը սեղանի վրա ազդում է մարմնի կշիռով։

Պատ. 1

IV.

Զսպանակը նրանից կախված կշռաքարի ազդեցության հետևանքով ձգվել է։ Ձգվել է ծանրության ուժի շնորհիվ։

Պատ. 1

V.

Մարմինը չի կարող գտնվել շարժման մեջ, երբ նրա վրա ուրիշ մարմիններ չեն ազդում։

Պատ. 2

Տարբերակ IV

I.

Երկու հենարաններին դրված քանոնի վրա դրեցին կշռաքար, որի հետևանքով քանոնը ճկվեց։ Կշռաքարը քանոնի վրաազդեց ծանրության ուժով։

Պատ. 1

II.

Ձեռքից պոկված մարմինն ընկնում է գետնին։ Ծանրության ուժի շնորհիվ է ընկնում գետնին:

Պատ. 1

III.

Ուժը մարմնի շարժման պատճառն է։

Պատ. 1

IV.

Ծանրության ուժը կախված չէ մարմնի զանգվածից։

Պատ. 2

V.

Ձգողականության ուժը ազդում հենց մարմնի վրա, իսկ այդ մարմնի կշիռը ազդում է հենարանի կամ կախոցի վրա։

Պատ. 2

Թողնել մեկնաբանություն