Posted in Ընդհանուր

Ճամփորդություն դեպի Ոսկեհատ գյուղ

Այսօր ես գնացել էի ճամփորդության դեպի Ոսկեհատ գյուղ։ Ամենահավես ճամփորդություններից մեկն էր․ ինձ շատ դուր եկավ, ես շատ խաղեր խաղացի այնտեղի դպրոցի երեխաների հետ։ Իրենք էլ էին շատ լավը ու հյուրասեր, իրենք մեզ շատ լավ ման տվեցին իրենց գյուղի տեսարժան հատվածներով, իսկ հետո մենք գնացինք գյուղի ֆուտբոլի դաշտը, և մեր դպրոցի և իրենց դպրոցի տղաները խաղացին ֆուտբոլ։ Մենք պարտվեցինք, բայց շատ հավես ժամանակ անցկացրինք իրենց հետ։ Ֆուտբոլից առաջ մենք խաղացինք վոլեյբոլ, նաև ես մի քիչ ֆուտբոլ խաղացի իրենց հետ։ Ես խնդրեցի իրենց ուսուցչուհուն, որ հաջորդ շաբաթ իրենց աղջիկների խումբը գա մեր դպրոց, և մենք իրենց աղջիկների դեմ խաղանք ֆուտբոլ։ Ես նաև հասցրեցի ծանոթանալ իրենց աղջիկների հետ․ նրանք էլ էին շատ լավը ու նրանք էլ ուզեցին խաղալ մեզ հետ։ Բայց վատ կողմը այս ամեն ինչի մեջ այն էր, որ շատ էին մոծակները, ու ինձ շատ-շատ էին կծել։ Բայց դե ամեն ինչ հավես էր, ու մենք շատ կսպասենք նրանց գալուն մեր դպրոց։

Թողնել մեկնաբանություն